|
1361.
|
Ուրբաթագիրք.
Publication:
Վենետիկ :
տպ. Հակոբ Մեղապարտի,
1512
. 124 էջ ;
, ՏԻՏՂԹ.՝ Անուն գրոցս է սուրբ ուրբաթագիրք :
| 8 մամուլ, վերջին մամուլը 6 թերթից։ Ութածալ։ Էջակալություն չունի, համարակալված են մամուլները հետևյալ կերպ՝ ա, բ, գ, դ, ե, զ, է և յուրաքանչյուր մամուլի առաջին երեք թերթերը (այսպես՝ Ա մամուլի երկրորդ թերթի համարն է՝ աբ, երրորդինը՝ ագ, չորրորդինը՝ ադ ևն)։ Ընդամենը 62 թերթ (124 էջ)։ Շարվ. չափը՝ 11x6,5 սմ։ Էջերն ունեն խորագրեր, որոնք պարփակված են զարդ-շրջանակներում։ Օգտագործված են 8 միևնույն ոճի, բայց իրարից տարբեր շրջանակներ, որոնք կրկնված են հաջորդաբար։ 4 փորագիր պատկեր՝ Ա մամուլի 2-րդ, Գ մամուլի 16-րդ, Զ մամուլի 7-րդ և Է մամուլի 1-ին էջերում։ 2 զարդ՝ «Վասն գանի» կոչվող հատվածի՝ հետագայում ավելացված ԳԳ մամուլի 1-ին և 12-րդ էջերում։ Զարդագրեր՝ Ա մամուլի 3-րդ, Դ մամուլի 1-ին, 6-րդ, 12-րդ, Ե մամուլի 7-րդ, 10-րդ, 12-րդ, 14-րդ, Է մամուլի 2-րդ, 9-րդ էջերում։Բնագրի վերջում խաչաձև տպարանանիշ լատինական D.I.Z.A. տառերով։ Առանց հիշագրերի։ Տպագրությունը կատարված է մոտ 14 կետաչափի ձեռագրանման բոլորագրերով, օգտագործված են նաև գլխագրեր։ Տիպը երկգույն է, սև ու կարմիր։Կարմրով են տպված բնագրի սկիզբը և որոշ հատվածներ։
| ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՉՈՒՆԻ:
| ՀԳ 3623 օրինակն անվանաթերթ չունի, կազմված է Պարզատումարի հետ։ Մ 656 անվանաթերթ չունի, կազմված է Տաղարանի (644) հետ, 1632 քայքայված օրինակ, կազմված է Պարզատումարի (1633) հետ։ ՊԹ 463, կազմված է Պարզատումարի և Տաղարանի հետ։ ԱՉ։ ՍՂՄ։ ՎՄՄ։ ԵՍՀՄ։ ՆՋԱՎ։ ՓՊԱԳ։ ԶՄՄ:
| Զ Մատ. 300-301, Պատմ. 22-28։ Տ «Բ», 1890, 95։ Գովր. «ՀԱ», 1889, 209-212։ Գալ. «ՀԱ», 1890, 162։ Խ «Ա», 1890, N 2036։ Գալ. «ՀԱ», 1894, 363։ ՏՊ «Բ», 1903, հտ. 5, 204։ Լ Հտ. 1, 14, Ղ Հտ. 1, 1288-1291: Ալ. «Բ», 1913, N 5170։ Գալ. «ՀԱ», 1913, 712-714, 717: Թ 37-39։ ԳԼ 42-44, 74, Ի «ԲՄ», 1964, 275-295, 1967, 183-189։ ԱԼ 14-29, Բ «Ս», 1965, N 3, էջ 86։ ԲԱ «Շող», 1967, N 1, էջ՝ 8-9:
| ԾԱՆՈԹ.՝ Հայ հնագույն հրատարակություններից բանասիրության մեջ առաջինը հիշատակվել է Աղթարքը՝ 1865 թ, Ղ. Ալիշանի կողմից («Բազմավեպ», 1865, էջ 221)։ Այնուհետև, Գ. Զարբհանալյանը իր «Հայկ. մատ.» մեջ նկարագրել է Աղթարքը և Ուրբաթագիրքը (վերջինս «Կիպրիանոս» վերնագրով). Ուրբաթագրքի մասին գրված է, «Անթվական ամենահին տպագրություն, առանց նշանակության տեղվո, քաղաքի և հրատարակչի»։ Առաջին անգամ Գ Գովրիկյանը 1889թ. նկարագրելով Հակոբ Մեղապարտի Պարզատումարը, նրա տպագրության թվականը համարեց 1512ը՝ հենվելով բնագրի սկզբում նշված օրացուցային 961 թվականի վրա («Հանդէս ամս.», 1889, էջ 209-212)։ Գ. Գալեմքյարյանը, ամփոփելով հնագույն հրատարակությունների մասին եղած նյութերը, ամենահին հրատարակությունը համարեց Պարզատումարն այն նկատառումով, որ Ուրբաթագիրքն սկսվում է զարդագրով, իսկ Պարզատումարը՝ սովորական երկաթագրով («Հանդէս ամս.», 1890, էջ 161-163)։
Հետագայում հայտնաբերվեցին Հակոբի տպագրած Տաղարանն ու Պատարագատետրը: Վերջինս Հակոբ Մեղապարտի հրատարակած գրքերից միակն է, որ ունի հիշատակարան, որտեղ նշված է գրքի տպագրության թվականը՝ 1513, վայրը՝ Վենետիկ և տպագրիչի անունը՝ Հակոբ։ Տ. Պալյանը, հիմնվելով Գ. Գալեմքյարյանի վերոհիշյալ կարծիքի վրա, կազմեց Հակոբի այդ գրքերի ցուցակը («Հանդէս ամս.», 1894, էջ 360-361), ըստ հրատարակման հերթականության՝ առաջին՝ Պարզատումար-1512, երկրորդ՝ Պատարագատետր, այնուհետև՝ Ուրբաթագիրք, Տաղարան և Աղթարք (մնացած չորսը 1513թ.)։
Հայ հնագույն հրատարակությունների տպագրության այս ժամանակագրությունը ընդունվեց և դարձավ ավանդական՝ տեղ գտնելով հետագա շատ ուսումնասիրությունների մեջ։ Ռ. Իշխանյանը գտնում է («Բանբեր մատենադարանի», 1964, N 7, էջ 275295, և N 8, էջ 183-189), որ Հակոբ Մեղապարտի անունով հայտնի, մեզ հասած հնագույն հրատարակություններից առաջինը տպագրվել է ոչ թե Պարզատումարը, այլ Ուրբաթագիրքը, և որ Պարզատումարի սկզբում զարդագրի բացակայությունը պայմանավորված է միայն այն բանով, որ նրանում գլխատառ Ա-ն ոչ թե տառի, այլ թվանշանի դեր է կատարում, իսկ Հակոբ Մեղապարտի գրքերում թվանշանները, որպես կանոն, զարդագրով չեն տպագրված։ Հնագույն այս հրատարակությունների մեջ էջախորագրերի համար օգտագործված են տարբեր ոճի գծագրություններ ունեցող շրջանակների երեք խմբեր՝ Ուրբաթագրքի մեջ գործածված է շրջանակների մի խումբը միայն, որն առկա է նաև Աղթարքում, սակայն մի շարք նկատելի վնասվածքներով: Աղթարքի մեջ գործածված է շրջանակների երկու խումբ, որոնք կան նաև Պարզատումարի և Տաղարանի մեջ, ընդ որում, այս վերջիններում չկան Ուրբաթագրքի մեջ գործածված շրջանակները։ Բացի դրանից, Պարզատումարի շրջանակները անվնաս են Աղթարքում, մասամբ վնասված՝ Պատարագատետրում և ավելի վնասված՝ Տաղարանում։ Երուսաղեմից ստացված Պատարագատետրի ամբողջական մանրաժապավենը պարզ դարձրեց, որ այդ գրքում, ինչպես և Աղթարքում օգտագործված են թե՛ Ուրբաթագրքի 8 և թե՛ Պարզատումարի 16 շրջանակները, ընդ որում, Ուրբաթագրքի մի քանի շրջանակներ այստեղ ավելի քիչ են վնասված, քան Աղթարքում։ Դրանից էլ պարզ դարձավ, որ Պատարագատետրը Աղթարքից առաջ է տպագրվել։ Ըստ այդմ էլ որոշվեց մեզ հասած հայկական հնագույն հրատարակությունների տպագրման հաջորդականությունը՝ Ուրբաթագիրք, Պատարագատետր, Աղթարք, Պարզատումար, Տաղարան։
Ուրբաթագրքի մեջ կա մի հավելյալ մամուլ՝ Վասն գանի վերնագրով, համարակալված՝ ԳԳ: Գրքի տարբեր օրինակներում այն տեղադրված է տարբեր մամուլների միջև (Հանր. գրադարանի օրինակում՝ զ և է մամուլների միջև է)։
| Գիրքը թվայնացվել է Հայաստանի ազգային գրադարանում:
16 սմ.
Date:
1512
Availability:
Items available:
National Library of Armenia
(1),
|
|
1362.
|
Պատարագատետր (Խորհրդատետր) /
Publication:
Վենետիկ :
տպ. Հակոբ Մեղապարտի,
1513
. 83, 3 չհամարակալված էջ ;
, ՏԻՏՂԹ.՝ պատարագա Տետր է սա յ [իսուս]ի ք [րիստոս]ի ա [ստուծո]յ:
| Զ [6] մամուլ, վերջին մամուլը 4 թերթից: Էջակալություն չունի, համարակալված են մամուլները և յուրաքանչյուր մամուլի առաջին երեք թերթերը: Ընդամենը 44 թերթ (88 էջ): Շարվ. չափը՝ 11x6,5 սմ: Էջերն ունեն խորագրեր, որոնք պարփակված են շրջանակներում: Օգտագործված են 24 շրջանակներ՝ Ուրբաթագրքի 8 շրջանակները, ինչպես և այլ 16 շրջանակներ (առաջին անգամ), որոնք տպագրված են նաև Աղթարքում, Պարզատումարում, Տաղարանում: 1 փորագիր պատկեր անվանաթերթի դարձերեսին՝ զարդագրեր: Առանց հիշագրերի: Տպագրությունը՝ երկգույն, Ուրբաթագրքի տառերով:
| ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ՝ «Գրեցաւ ս[ուր]բ տառս ի ջ. կբ. ի ա[ստուա]ծապահ քաղաքս ի վէնէժ որ է վենետիկ ֆռանկստեան. ձեռամբ մէղապարտ յակոբին. ով որ կարդայք մեղաց թողութի[ւն] խնրեցէք ա[ստուծո]յ:
| Թվայնացված օրինակը սկզբից և վերջից թերի է՝ տիտղոսաթերթ չունի: Էջակալություն չունի, ընդամենը 43 թերթ (86 էջ)։ Տպագրությունը՝ երկգույն:
Տիտղոսաթերթի նկարագրությունը վերցված է «Հայ գիրքը 1512-1800 թվականներին» գրքից: | ԵՍՀՄ թերի: ՎՄՄ։ ՍՂՄ։ ԿԿՄ թերի։ ՆՋԱՎ: ՀԼՎ: Մ լուս.
| Գովր. «ՀԱ», 1889, 209-212։ Խ «Ա», 1890, N 2036: ՂԱ «Բ», 1892, 193։ Գալ. «ՀԱ», 1894, 357-363, Զ Պատմ. 17-22։ ՏՊ «Բ», 1903, 203-204։ Լ հտ. 1, 14, Ղ հտ. 1, 1157-1159։ Ալ. «Բ», 1913, N 5170: Գալ. «ՀԱ», 1913, 712-714, 717, Թ 37: ԳԼ 41-42, 72: Ի «ԲՄ», 1964, 275-295, 1967, 183-189: Ա 14-24: Բ «Ս», 1965, N 3, էջ 86։ ԲԱ «Շող», 1967, N 1, էջ՝ 8-9:
| ԾԱՆՈԹ.՝ Գրքի նկարագրությունը կատարված է ոչ թե սկզբնաղբյուրից, այլ լուսապատճենից (գտնվում է Մաշտոցի անվ. մատենադարանում), օգտ. են նաև Գ. Զարբհանալյանի հաղորդած տեղեկությունները («Պատմ. հայկ. տպագր.»):
| Գիրքը թվայնացվել է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքում:
Date:
1513
Availability:
Items available:
National Library of Armenia
[Բացակա]
(1),
|
|
1363.
|
Աղթարք.
Publication:
Վենետիկ :
տպ. Հակոբ Մեղապարտ,
1513
. 380 էջ ;
, ՏԻՏՂԹ.՝ աղթարք արանց և կանանց։ | ԻԴ [24] մամուլ, վերջին մամուլը 6 թերթ։ Ութածալ։ Էջակալություն չունի, համարակալված են մամուլները և յուրաքանչյուր մամուլի առաջին երեք թերթերը։ Ընդամենը 190 թերթ (380 էջ)։ Շարվ. չափը 11X6,5 սմ։ Էջերն ունեն խորագրեր, որոնք պարփակված են շրջանակներում։ Օգտագործված են Ուրբաթագրքի 8 և Պատարագատետրում արդեն եղած մյուս 16 շրջանակները, ընդամենը՝ 24։ 1 փորագիր՝ կենդանակամարի պատկեր ԺԲ մամուլի ԴԲ էջում, զարդագրեր։ Բնագրի վերջում տպարանանիշը։ Առանց հիշագրերի։ Տպագրությունը երկգույն, Ուրբաթագրքի տառերով: | ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՉՈՒՆԻ: Բնագրի վերջում՝ «Գիրքս բովանդակ ԻԴ տետր է, և ամէն տետր ը թուխթ է»:
| Մ 665 թերի օրինակ, պակասում Է մինչև ԺԲ մամուլի ԺԲԳ թերթը, կազմված է Պարզատումարի (N 640 օրինակի) հետ, 1639 ձեռագրերի բաժին, թերի: ՍՂՄ։ ԵՍՀՄ։ ՓՊԱԳ։ ՕԲԳ։ ՀՔ։ ԶՊ։ ԿՄԵ։ ԿՍԿ։ ՕԱՄ։ | ՂԱ «Բ», 1865, 214, Ե «Փ», 1881, N 4, էջ՝ 3, 6։ Զ Մատ. 20-21։ ԳԱԼ. «ՀԱ», 1890, 162: Խ «Ա», 1890, N 2036։ Տ «Բ», 1890, 90-104, ԳԱԼ. «ՀԱ», 1894, 363, Զ Պատմ. 29-30։ ՏՊ «Բ», 1903, 204։ Լ հտ. 1, 14-16։ Ղ հտ. 1, 115-119, Թ 37-40: ԱԼ «Բ», 1913, N 5170: ԳԱԼ. «ՀԱ», 1913, 711: 717: ԳԼ 47-49։ Ա հտ. 1, 610-613, Ի «ԲՄ», 1964, 275-295, 1967, 183-189։ Բ «Ս», 1965, N 3, էջ 86։ ԲԱ «Շող», 1967, N 1, էջ՝ 8-9։
| ԾԱՆՈԹ.՝ Հակոբ Մեղապարտի Աղթարք, Պարզատումար և Տաղարան գրքերը հրատարակության տարեթվեր չունեն, բայց շատ հավանական է, որ տպագրվել են 1513թ. (Տաղարանը գուցե մեկ տարի անց)։ | Թվայնացվել է Մատենադարանի օրինակը Հայաստանի ազգային գրադարանում:
18 սմ.
Date:
1513
Availability:
Items available:
National Library of Armenia
[Բացակա ]
(1),
|
|
1364.
|
Պարզատումար.
Publication:
Վենետիկ :
տպ. Հակոբ Մեղապարտի,
1513
. 118 էջ ;
, ՏԻՏՂԹ.՝ այս է պարզ այտումար հայոց։
| Ը (8) մամուլ, վերջին մամուլը երեք թերթ։ Ութածալ։ Էջակալություն չունի, համարակալված են մամուլները և յուրաքանչյուր մամուլի առաջին երեք թերթերը։ Ընդամենը 59 թերթ (118 էջ)։ Շարվ. չափը՝ 11X6,5 սմ։ Էջերն ունեն խորագրեր, որոնք պարփակված են շրջանակներում։ Օգտագործված են 16 շրջանակներ, որոնցից մի ութնյակը մի ոճի է, մյուսը՝ այլ ոճի։ Այդ շրջանակները առաջին անգամ թարմ վիճակում օգտագործված են Պատարագատետրի մեջ։ Երկու զարդ՝ Է մամուլի 8-րդ էջում կարմիր գույնով և Է մամուլի 10-րդ էջում սև գույնով, զարդագրեր։ Բնագրի վերջում՝ տպարանանիշը։ Առանց հիշագրերի։ Տպագրությունը երկգույն, Ուրբաթագրքի տառերով:
| ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՉՈՒՆԻ:
| ՀԳ 3623. կազմված է Ուրբաթագրքի հետ։ Մ 640. թերի, կազմված է Աղթարքի հետ, 1633. քայքայված, կազմված է Ուրբաթագրքի հետ. 9124 ձեռագրերի բաժին։ ՊԹ 463։ ՍՂՄ: ՎՄՄ։ ԵՍՀՄ։ ՓՊԱԳ: ՄՔԳ: ՓԼՎ:
| Գովր. «ՀԱ», 1889, 209-210: Գալ. «ՀԱ», 1890, 162: Զ Պատմ. 14-17: ՏՊ «Բ», 1903, 203: Լ հտ. 1, էջ 14: Մ «Մ», 1912, N 38,
N 57, 1913, N 226: Գալ. «ՀԱ», 1913, 711-714: ԱԼ «Բ», 1913, N 5170: Թ 37-39: ԳԼ 40-41, 74: Ի «ԲՄ», 1964, 275-295, 1967, 183-189: ԱԼ 14-24: Բ «Ս», 1965, N 3, էջ 86: ԳՄ «ՀԱ», 1965, N 1-3, էջ 52-53: ԲԱ «Շող», 1967, N 1, էջ՝ 8-9:
| ԾԱՆՈԹ.՝ ԳԻՐՔԸ առաջին անգամ նկարագրել է Գ. Գովրիկյանը («Հանդէս ամս.», 1889, էջ 209-210)։ Չգտնելով տպագրության տեղի, թվի և տպագրիչի մասին որևէ տեղեկություն՝ Գովրիկյանը ուշադրության է առնում գրքի սկզբում եղած թվականը, այն է՝ «իննհարիւր ու վաթսուն ու մէկն. գիրն նուն է. և տանուտէրն ի վերևն կարիճն է»։ Նա գրում է. «Տոնացույց կամ տոմար մը շինողին առաջին գործքն է տարվույն թիվը դնել, այն տարվույն թիվը, որուն մեջն է, կամ որուն համար տոմարը կը շինվի։ Ուստի բոլորովին անհավանական է, թե մատենագիրն իրմե շատ ետքն եկող տարվու մը տարեթիվը դնե յուր գրվածքին վրա։ Բայց չունի նաև պատճառ մը մատենագիրն անցյալ տարվո թվականն դնել գրած ու, անշուշտ, ժողովրդյան գործածության համար շինած մատենին մանավանդ տոմարին վրա, որ նպատակին չէր կրնար ծառայել»։ Այստեղից Գովրիկյանը եզրակացնում է, որ Պարզատումարը տպագրվել է 961, այսինքն՝(+551) 1512 թվականին։ Գրքի տպագրության այս թվականը ընդունվեց շատերի կողմից, թեև եղան նաև առարկողներ, որոնք 961 թվականին գումարում էին 552, 551-ի փոխարեն, և Պարզատումարի թվականը համարում՝ 1513-ը (Ս. Մալխասյան, «Մշակ», 1912, N 38, N 57, 1913, N 226)։
Պարզատումարի և Պատարագատետրի մեջ էջախորագրերի համար օգտագործված շրջանակների մանրամասն համեմատությունից պարզ է դառնում, որ Պարզատումարը տպագրվել է Պատարագատետրից հետո, այսինքն ոչ վաղ, քան 1513 թվականը։
| Գիրքը թվայնացվել է Հայաստանի ազգային գրադարանում:
16 սմ.
Date:
1513
Availability:
Items available:
National Library of Armenia
(1),
|
|
1365.
|
Տաղարան.
Publication:
Վենետիկ :
տպ. Հակոբ Մեղապարտի,
1513
. 150 էջ;
, ՏԻՏՂԹ.՝ Տաղարան է սայ. հոգ ոյ. և մար մնոյ:
| ժ [10] մամուլ, վերջին մամուլը երեք թերթ։ Ութածալ: Էջակալություն չունի, համարակալված են մամուլները և յուրաքանչյուր մամուլի առաջին երեք թերթերը։ Ընդամենը 75 թերթ (150 էջ)։ Շարվ. չափը՝ 11X6,5 սմ: Էջերն ունեն խորագրեր, որոնք պարփակված են շրջանակներում։ 0գտագործված են Պարզատումարի 16 շրջանակները, որոնք այլ շրջանակների հետ տպված են նաև Աղթարքի և Պատարագատետրի մեջ: Զարդեր Ա մամուլի՝ 3, 4, 5, 7, Բ մամուլի՝ 1, 4, 8, Գ մամուլի՝ 2, 5, 6, 8, Դ մամուլի՝ 2, 4, 8, Ե մամուլի՝ 4, 6, Ը մամուլի՝ 3, 5, 6, 7, 8, Թ մամուլի՝ 1, 2, 3, 4, 5, 8, էջերում, զարդագրեր։ Բնագրի վերջում՝ տպարանանիշը։ Առանց հիշագրերի։ Տպագրությունը երկգույն, Ուրբաթագրքի տառերով:
| ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՉՈՒՆԻ:
| ՀԳ 3714 պակասում են անվանաթերթը և 14-15, 133-134, 145-146 էջերը։ Մ 644, կազմված է Ուրբաթագրքի հետ, 1639 ձեռագրերի բաժին, թերի։ ՊԹ 463 կազմված է Ուրբաթագրքի և Պարզատումարի հետ։ ԵՍՀՄ։ ԿԿՄ: ՓՊԱԳ։
| Գովր. «ՀԱ», 1889, 209։ Խ «Ա», 1890, N 2036։ Գալ. «ՀԱ», 1894, 363։ Զ Պատմ. 28-29, ՏՊ «Բ», 1903, 204: Լ հտ. 1, 14, Թ 37-40, ԱԼ «Բ», 1913, N 5170: Գալ. «ՀԱ», 1913, 711, 717։ ԳԼ 46, 74: Ի «ԲՄ», 1964, 275-295, 1967, 183-189: ԱԼ 14-24, Բ «Ս», 1965, N 3, էջ 86, ԲԱ «Շող», 1967, N 1, էջ՝ 8-9։
| ԾԱՆՈԹ.՝ Ինչպես Հակոբ Մեղապարտի Ուրբաթագրքի և Աղթարքի մեջ, Տաղարանում ևս որևէ թվական չկա։ Հաստատվում է, որ այն տպագրվել է Պարզատումարից հետո։ Քանի որ այս վերջինիս տպագրությունն էլ հաջորդել է Պատարագատետրին, կնշանակի Տաղարանը հրատարակվել է ոչ վաղ, քան 1513 թվականը։
| Գիրքը թվայնացվել է Հայաստանի ազգային գրադարանում:
15 սմ.
Date:
1513
Availability:
Items available:
National Library of Armenia
(1),
|
|
1366.
|
Տօմար.
Publication:
Վենետիկ :
տպ. Աբգար Դպիր Թոխաթեցու,
1565
, Գրքի նկարագրությունը կատարված է ոչ թե սկզբնաղբյուրից, այլ լուսապատճենից: | ՏԻՏՂԹ՝. ՃԱԿԱՏ՝ Խառնայ. փնթուր տումարի, գեղեցիկ և պիտանի: | «Տօմար»-օրացույցը տպագրված է մեկ թերթի վրա, չափը՝ 56X46 սմ։ Էջը զարդարված է երկու նկարով, որոնցից մեկը ներկայացնում է Աբգարի և նրա որդու՝ Սուլթանշահի ընդունելությունը Հռոմի Պիոս 4-րդ պապի մոտ, երեք կարդինալների՝ Բոռոմեոսի, Մերանոսի ու Ամալիոսի և եպիսկոպոս Աղեքսանդրի ներկայությամբ (անունները տպագրված են լատիներեն), նշված է նաև նկարի փորագրության թվականը՝ 1565։ Այս պատկերում Աբգարը և որդին տպագրության թույլտվություն են խնդրում պապից։ Երկրորդ պատկերը ներկայացնում է Աբգարի ընդունելությունը Վենետիկի դոժի՝ «Երելեմոն թուճի» կողմից, վերջինիս խորհրդականների ներկայությամբ։ Կան զարդեր և զարդագրեր, գեղեցիկ են՝ Խ, Հ, Թ զարդագրերը։ Էջը շրջափակված է գծազարդով: Տպագրությունը՝ Աբգարի Սաղմոսարանի տառերով: | ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ՝ թվին Ռ.Ժ. Դ Շինեցօ նոր գիրս հայոց և այս խառնայ փնտուրս ի Վանատիկ ձեռամբ Թոխատցի Սաֆար աբգարին. այս գրչայվ այն է նոր գրիս վասն լուսնին. շատ չի գրեցաք զի չեր մեկնիլ ի թուխտս: | ՀԳ (լուսապատճեն): | Թ 40։ ԳԼ 62։ Ա հտ. 1, 19-22։ Զ «Հիշ», Ե , հտ. 41-42, էջ 3։ Կ 13, ԱԼ 28-30: | ԾԱՆՈԹ.՝ Այս օրացույցից հայտնի է միայն մեկ օրինակ, որը հայտնաբերել է Միլանի Ամբրոսյան մատենադարանի վարիչ Դ. Ա. Ռատտին 1910 թվականին։ Այդ օրինակի լուսանկարը Վ. Աարդարյանը դրել է իր «Հիշատակարան»-ում, որից և կատարված է սույն նկարագրությունը։
Date:
1565
Availability:
Items available:
National Library of Armenia
[Բացակա ]
(1),
|
|
1367.
|
Սաղմոսարան.
Publication:
Վենետիկ :
տպ. Աբգար Դպիր Թոխաթեցու,
1565
. 512 էջ.
, Շարվածքի չափը՝ 12X8 սմ։ | Թերի օրինակ է, տիտղոսաթերթ չունի, պակասում է Ա մամուլից 2 թերթ, Ե մամուլից 1 թերթ, ընդհատվում է ԻԵ մամուլով: Մամուլները համարակալված են հայատառ և արաբական թվանշաններով, ընդամենը 256 թերթ (512 էջ)։ Շարվածքի չափը՝ 12X8 սմ։
Առաջին էջը բաց է։ Առանց հիշագրերի։ Գրքում տպված են Աբգարի «Խառնայ փնթուր»-ի երկու պատկերները։ Պատկերներից առաջինի (Պապին պատկերող) վերևում գրված է՝ «MDLXV CARD. AMALIYS. V. PIVSIIII. CARD. BORROMEUS. MARCO ANT. ARMENO. ABCHAR. CARD. MORONAS. MARCO EPIS. FICR. MORONAS. EPIS. FICR. DIBELLO». Երկրորդ պատկերի տակ՝ «M. D. L. XV VENETIA... HIERONVMVS PRIVLIYS... MARC ANTON ARMENO ARAGHAR». Պատկերների տակ գրված է «Ի թվականիս Հայոց ռ.ժ.դ. /ամին ես թոխաթցի աբգար դպիրս/ խնդրեցի զայս նոր գիրս. ի hռոմ /Ի պետրոս փափուն և երետ հրամ/ան/ շինելու բարեխաւսութ[եամ]բ /այս կարտինալացս և այս. եպ[իս]կ[ոպո]սիս./ և իմ գրայմիտ սուլտանշայ որդոյս եկեալ ի գեղեցիկ. նաւայհանկիտ մայրաքաղաքն. որ կոչի վանատիկ. ի թագաւորութ[եան]ն Երելեմոն. թուճին եւ շինեցաք զայս նոր գիրս. և զաս. փոքր մեկնիչ սաղմոսացս»։ | Գլխազարդեր, լուսանցազարդեր և զարդագրեր։ Բնագիրը մոտ 14 կետաչափի ձեռագրանման բոլորագրերով: Վերնագրերը 8 կետաչափի նույնանման տառերով։ Օգտագործված են նաև գլխագրեր։ | ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ՝ Փառք անբաժանելի... կազմեցաւ սուրբ երգարանս Դաւթի լաւ և յընտիր օրինակէ Գառնեցոյ վարդապետի... ի թուականիս Հայոց ՌԺԵ, մայիս ԺԷ. աւրն ուրբաթ. ԺԲ ժամն... Առ ոտս Մելքիսեդեկ եպիսկոպոսին, ի մայրաքաղաքն ի Վանատիկ. ընդ հովանեաւ սուրբ Մարկոս աւետարանչին. ի Հայոց հոգետունն: Ի ժամանակ Սիմովնի... Յիշեցէք ի մաքրափայլ աղաւթս ձեր զաշխատողքս սորայ զառաջինք և զմիջինք. և զվերջինքն. և Աստուած յիշէ զձեզ իւր միւսանկամ գալուստն... Ամմէն ԲՃՀԲ թուխտ է և ամմէնն կոխած է. և իսկի գրչի գիր չկայ ի գիրքս. բաւ է. (Գ. Զարբհանալյան, «Հայկ. մատ.», էջ 595-596): | Մ 1317, թերի օրինակ, պակասում է Ա մամուլից 2 թերթ, Ե մամուլից 1 թերթ, ընդհատվում է ԻԵ մամուլով, 1681 (չայրվող պահարան) քայքայված օրինակ, 9125 ձեռագրի հետ, պակասավոր օրինակ, սկսվում է ԻԵ մամուլով և վերջանում է ԼԲ մամուլով։ ՍՂՄ։ ՕԲԳ։ ԲԹ։ | Զ Մատ. 595-596, Պատմ. 43-47, 105։ Թ 40-41, Լ հտ. 1, 96-98։ ԳԼ 63-66։ Կ 14։ Զ «Հիշ», 1911, 259-263։ | ԾԱՆՈԹ.՝ Նախքան Հակոբ Մեղապարտի տպագրած գրքերի լույս ընծայման ժամանակը որոշելը՝ այս Սաղմոսարանը համարվել է հայերեն առաջին տպագրությունը, ինչպես և Աբգար Դպիրը հայ առաջին տպագրիչը։ | Նկարագրությունը կատարվել է ըստ Մատենադարանի օրինակի: | Թվայնացվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի օրինակը Հայաստանի ազգային գրադարանում: | Գրքի թվային տարբերակը ներբեռնվել է նաև Դանիայի թագավորական գրադարանի կայքէջից՝ https://www.kb.dk/։
Date:
1565
Availability:
Items available:
National Library of Armenia
(1),
|
|
1368.
|
Փոքր քերականութիւն /
Publication:
Կ. Պոլիս :
Ա.հ.,
1567
, Այս գրքի մասին հիշատակել է Մաղաքիա Ճեվահիրճյանը իր ձեռագիր հիշատակարանում. «ՌԺԶ (1567) ի հայրապետութեան Հայոց Տեր Միքայէլի ԻԱ(21) ամի կաթողիկոսութեանն, ի մայրաքաղաքն Կոստանդնուպօլիս, յերկրորդի ամի թագաւորութեանն Օսմանցւոց սուլդան Սէլիմի, և. ի չորրորդ ամի պատրիարգութեան տէր Յակովբ րաբունապետի Կոստանդնուպօլսոյ, աս ոտս Յովհաննէս եպիսկոպոսին ընդ յովանեաւորութեամբ սուրբ Նիկողայոս եկեղեցւոյն Հայոց եղև ստամփայ, այսինքն պասմայ գիր, և տպեցալ փոքր քերականութի(ւն) տղայոց, ձեռամբ անարժան կնքագիր դպրի և մերս Յոթորին» («Ազգային տպագրութեան սկզբնաւորութիւնը և յառաջանալուն պատմութիւնը»,- «Բազմավեպ», 1850, էջ 232)։ | ՍՂՄ։ Միլանի գրատուն։ | «Բ», 1850, 232: ՂԱ (Բ), 1865, էջ 213։ ՂԱ հտ. 1, 535: Ե «Փ», 1881, N 4, էջ 5։ Գալ. «ՀԱ», 1890, 162: Զ Պատմ. 47-48։ ՏՊ «Բյուր.», 1900, N 1, էջ 3-5, ՏՊ «Բ», 1903, N 6-7, էջ 205: Ղ հտ. 1, 130-131։ Թ 53, ԳԼ 68, 74, Կ 17-19։ ԱԼ 37-38: | ԾԱՆՈԹ.՝ Գ. Զարբհանալյանի «Պատմ. հայկ. տպագր.» (էջ 47-48) աշխատության մեջ վերը բերված քաղվածքի վերջին պարբերությունը փոքր ինչ փոխված է՝ «ձեռամբ անարժան կնքագիր դպրի մերս Յոթորին» (և-ը բացակայում է), որը պատճառ է դարձել երկու հակադիր կարծիքների առաջացման. առաջին, որ գիրքը տպագրվել է կնքագիր դպրի, այսինքն՝ Աբգար դպրի և Յոթորի ձեռքով, երկրորդ, որ տպագրվել է միայն կնքագիր դպիր Յոթորի ձեռքով։
1913 թվականին Ա. Ալպոյաճյանը հայտնել է մի նոր կարծիք, որ գիրքը տպագրվել է Աբգարի Կ. Պոլիս գալուց առաջ՝ փայտափորագիր տախտակների միջոցով։ (տե՛ս «Արոր», 1913, գիրք Ա էջ 38): Գիրքը ձեռքի տակ չունենալու պատճառով ոչինչ ստույգ ասել հնարավոր չէ։
Date:
1567
Availability:
Items available:
National Library of Armenia
[Բացակա]
(1),
|
|
1369.
|
Ժամագիրք : Պատարագամատոյց.
Publication:
Կ. Պոլիս :
տպ. Աբգար Դպիր Թոխաթեցու,
1568
, Գրքի նկարագրությունը կատարված է ոչ թե սկզբնաղբյուրից, այլ ըստ մատենագիտական աղբյուրների: | ՏԻՏՂԹ.՝ Ժամագիրք համառօտեալ աղաւթամատուց: | ԺԳ [13] մամուլ։ Ութածալ։ Գիրքը էջակալված չէ, հայկական տառերով համարակալված են միայն մամուլները սկզբից և վերջից։ Գրքի չափը՝ 19X13 սմ։ Բնագիրը՝ զարդագրերով, տպագրված է երկգույն՝ կարմիր և սև տառերով։ Կարմիրով է տպագրված 9-րդ մամուլի առաջին էջը, որը և Պատարագամատոյցի սկիզբն է՝ Աւրէնք արկանելոյ սպաս եկեղեցւոյ։ 1 պատկեր 9-րդ մամուլի 2-րդ էջում. խորանի առջև երեսը դեպի ժողովուրդը կանգնած մի ծերունի, քահանայա-պետական պատմուճանով, գլխին հրեական խույր։ Նկարի երկու կողմում լատինական տառերով տպված է՝ «Aarone sacerdote», իսկ նկարից դուրս, աջ կողմի լուսանցքում հայերեն տառերով՝ «Ահարոն քահանան է» (Գ. Զարբհանալյան, «Պատմ. հայկ. տպագր.» էջ 49-51)։ | ՀԻՇԱԱՏԱԿԱՐԱՆ՝ Ժամագրքի 58-րդ թերթին՝ «Գրեցաւ Աղաւթմատուցս, թվին ռ. ժ. է. ապրիլ իէ»: Պատարագամատոյցի վերջում՝ «Կազմեցաւ Աղաւթմատուցն և Պատարագամատուցս ի թվականիս ռժէ (1568) մայիս... աւրն եշաբթի: Ի հայրապետութի[ւն] տ[է]ր. միքայէլ... ի մայրաքաղաքն ըստամբաւլ, ընդ հովանեաւ Ս[ուր]բ. Նիկողոսին առ ոտս տ[է]ր. Յակոբ րաբունայպետ (պա)տրիագին: Կամակցութ[եամ]բ. այս քահանայիցս եւ... ի քսան ոմն տ[է]ր. սահակին և սարգիս, եւ, եւ խորվիրապցի առաքել աբեղին, եւ մղտեսի ուսումին, խօճա տովլաթենայ եւ...հաւատորի տիրացու մէ...ին, խաչատուրին Անանիային մղտեսի Յոհան, յիշեցէք ի մաքրափայլ աղաւթս ձեր զաշխատող սորա զառաջինքն եւ զվերջինքս զարվեստիս,...թելայդիրքն որ անձամբ աշխատեցան: Եւ... ըստացան: զխոճայ մուրատն:Եւ զմղտեսի ֆ...նն, տիրացու մարտիրոսն իպրահիմշան Սատա...րն, եւ տոներն և խաթուն փաշան կրկին յիշեցէք ի մաքրափայլ աղաւթս ձեր եւ զարվեստի շինաւղն Աբգար դպիրս կենակիցք և զհայրն իմ մղտեսի...կ եւ զմայրն իմ, մղտեսի յեւան և զդերաբոյս... զաւակս տիրացու Սուլթանն Ա[ստուա]ծ. յիշէ զիւր միւս անգամ գալուստն ամէն:» (Տ. Պալյան, Ցուցակ հայերեն հին տպագրութեանց:- «Բանասեր», 1903, էջ 206-207): | ՍՂՄ: Միլանի գրատուն։ ԶՄՄ։ ՀԳ 11 էջ լուս.: | ՂԱ «Բ», 1865, 221, ՂԱ հտ. 1, 536։ Ե «Փ», 1881, N 4, էջ 5։ Տ «Բ», 1890, 103։ Գալ «ՀԱ», 1890, 162։ Զ. Պատմ. 49-51, Մատ. 234, ՏՊ «Բ», 1903, 206-207։ ՏՊ «Բյուր.», 1900, N 1, էջ 3-4։ Ղ հտ. 1, 824-825, 1159-1160: Թ 53։ ԳԼ 69, 71: Կ 20-22: ԱԼ 39-41։ | ԾԱՆՈԹ. ՝ Այս հրատարակությունը որոշ մատենագետներ դիտել են իբրև երկու առանձին գրքեր Ժամագիրք և Պատարագամատոյց այդպես էլ նշել են ցանկերում (տե'ս Ա. Ղազիկյան, «Հայկ. նոր մատ.», Էջ 824-825, 1159-1160, Տ. Պալյան, «Բանասեր», 1903, էջ 206-207, (Գ. Լևոնյան, «Հայ գիրքը և տպագր. Արվեստը», էջ 69, 74, Ռ. Իշխանյան «Տեղեկագիր», (հասարակական գիտությունների), 1963, N 1 էջ 89)։
19 սմ.
Date:
1568
Availability:
Items available:
National Library of Armenia
[Բացակա]
(1),
|
|
1370.
|
Պարզատումար.
Publication:
Կ. Պոլիս :
տպ. Աբգար Դպիր Թոխաթեցու,
1568
, ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ ՉՈՒՆԻ։ | 13 մամուլ։ Ութածալ։ Գրքի չափը՝ 14X10 սմ։ Առաջին թերթի երկրորդ էջում՝ թվն Ռ. Ժ. Դ. բանալի առաջին գիրն րէ: | ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ՝ «Աւրինակին թվականն ՌԺԴ էր մեր շինած տարին նահանջի էր և թվին ռժէ էր: Վասն աւրինակին համար զհին թւականն դրաք, զի առաջի ամ էր և տանուտէրն ի վերան խոյն էր կազմեցաւ պարզատումարս հայոց ի լաւ և ընտիր աւրինակացն. Յովանէս արհի. եպիսկոպոսն ու Մինաս Սարկաւագին ի մայրաքաղաքն Ըստամբաւլի՝ երկրորդի ամի թագաւորութեանն տաճկաց Սելիմին. ի հայրապետութիւնն հայոց Տէր Միքել կ[ա]թ[ո]ղ[իկո]սին, առ ոտս նոր Յակոբ րապունայպետ Պատրիարքին., ձերամբ անարժան Աբգարի. յիշեցէք ի մաքրափայլ աղաւթս ձեր զաշխատողքս որոց»: | ՍՀԳՖԳ։ | Զ Պատմ. 105-106։ Թ 53: ԳԼ 69, 74։ Կ 22-23։ | ԾԱՆՈԹ.՝ Նկարագրությունը կատարված է ըստ Գ. Զարբհանալյանի («Պատմ. հայկ. տպագր.», էջ 105-106)։ Նույն տեղում ասվում է նաև, թե որտեղ է գտնվում գիրքը՝ «... Պարզատումարի ամբողջական օրինակ մը կգտնուի նաև Մոնագոյի մատենադարանին մեջ (ի Բավիերա), զոր տեսած է գեր. Սուքիաս Վարդապետ Պարոնյան, ինչպես գրեր էր մեզ»։
13 մամուլ.
Date:
1568
Availability:
Items available:
National Library of Armenia
[Բացակա ]
(1),
|
|
1371.
|
Տօնացոյց.
Publication:
Կ. Պոլիս :
տպ. Աբգար Դպիր Թոխաթեցու,
1568
. [130] էջ;
, Գրքի նկարագրությունը կատարված է ոչ թե սկզբնաղբյուրից, այլ ըստ մատենագիտական աղբյուրների: | Վիեննայի Մխիթարյան մատենադարանում կա մեկ օրինակ, որի նկարագրությունը տպագրվել է «Հանդէս ամսօրյա»-ում (1890թ. էջ 161-162)։ Օրինակը պակասավոր է, որի հետևանքով պարզ չէ էջերի ստույգ քանակը։ «Հանդէս ամսօրյա»ի մեջ տրված նկարագրությունը հետևյալն է.
«Մատյանս վեշտասնածալ է (թերթն 16 թուղթ), էջք 8 սանդ, երկայն ու 51/2 լայն. (8X5,5 սմ) յուրաքանչյուր էջը 10 տող։ Մինչև Զ կը նշանակվի թերթերու թիվն տառերով, այնուհետև զանց կառնվի։ Միայն առաջին թերթին մեջ նույն գրով կարմրագույն դրոշմյալ բազմաթիվ տողեր ունի. հաջորդ թերթերու մեջ կարմիր գունո հետք չկա։ Ամբողջ մատյանը միևնույն գրով դրոշմված է. սակայն Զատկեն ետքը՝ որ ունի փոքրիկ վերնազարդ մը և թռչնագիր, կը տեսնվին տեղ տեղ թռչնագրեր։ Մեր օրինակին սկիզբեն՝ առաջին թղթեն ետեվ (որ կայ) կը պակսի ութը թուղթ, իսկ վերջեն՝ 8գ թերթին վերջերեն սկսելով՝ կը պակսի 2-3 թերթ... Առաջին թերթին առաջին իջին վրա կա միայն երկաթագիր Ա մը, առաջին թերթը ցուցնելու համար։ Երկրորդ էջն է՝ «Ով հանդիպի այսմ գրք/իս տայ ողորմիս տայ գրչ/իս, որ դ. աւրի/նակ դրի եւ դ. վարպետի/առջեւն գրեցի. հին աւր/ինակն. զարութե[ան] եւ զապ/աշխարութե[ան]։ հարցներ/ն չէր գրած եւ մեք գրեցա/ք. գրած էր ի բազում տե/ղիք թէ կամիս զայս ասա/»։
Յաջորդ երեսները կը պակսին։ Իսկ բուն գործին մեջ տպագրիչն քանի մը տեղ ինքնին կը խոսի, այսպես, «զոր կա ի ցուցակի» (ա թերթ), որմե կերևա, թե մատյանն սկիզբը կամ վերջը ցուցակ մունի։ Դարձյալ «խրատքն գրեալ է ի միուս կողմն» (բ. թերթ), «բայց ոմանք ի ժամատուն ասեն եւ մեք զայն եմք տեսեալ» (ե. թերթ), «զմեղապարտ յիշեցէք» (ե. թերթ), «Ով տաւնասէրք գիտենաք որ ոմանք գ աւր տաւնեն զհոգեգալուստն....»: | Մաղաքյա Ճեվեհիրճյանը այս «Տօնացոյց»-ի մասին գրում է.«ՌԺԷ [=1568] ի Կոստանդնուպօլիս նոր ստամփայ գիր սանմանեցին, ի հայրապէտութեան տեառն Միքայէլին Էջմիածնի և ի պատրիարքութեան Կոստանդնուպոլսոյ տէր Յակոբին. ընդ հովանեաւ Սուրբ Նիկողայոս եկեղեցւոյն, ձեռամբ Խոր վիրապի Առաքել աբեղային, արհեստագործութեամբ Աբգար դպրին և իր թագազարմ Անտոնինոս Սուլթանշահ սարկաւագին, որոյ գրովքն տպեալ տօնացոյցս յառաջ բերին»։ | ՀԳ լուս.։ ՎՄՄ թերի։ ԶՄՄ։ | ՂԱ «Բ», 1865, 220։ ՂԱ 535□536։ Ե «Փ», 1881, N 4, էջ 5։ Գալ. «ՀԱ», 1890, 161-162։ Զ Պատմ. 51-53, 55։ ՏՊ «Բյուր», 1900, N 1, էջ 3-5, ՏՊ «Բ», 1903, N 67, էջ 206։ ԳԼ 69, 74։ Կ 19-20։ ԱԼ 38։
8 սմ.
Date:
1568
Availability:
Items available:
National Library of Armenia
(1),
|
|
1372.
|
Տաղարան.
Publication:
Կ. Պոլիս :
տպ. Աբգար Դպիր Թոխաթեցու(՞),
1568
. 32 էջ ;
, Գրքի նկարագրությունը կատարված է ոչ թե սկզբնաղբյուրից, այլ ըստ մատենագիտական աղբյուրների: | Գերլա քաղաքի հայոց Ս. Երրորդություն եկեղեցու մատենադարանում Գովրիկյանը հայտնաբերել է մի փոքրիկ գրքույկ Աբգար Դպիրի Սաղմոսարանի տառերով տպագրված, որի նկարագրությունը տվել է 1888 թ. «Հանդէս ամսօրյա»-ում։ «Մատենիկը փոքրիկ բան մըն է միայն, բոլորը՝ 16 թուղթ կամ 32 էջ. տպագրությունը շատ նախնական (primitif) է, գրերը խոշոր, անձև և անկանոն, իսկ գիրքը՝ մեծ վեշտասնածալ։ Երեսահամար չունի ամենևին, ոչ վերն և ոչ վարը, շարքն հին ձեռագրաց պես՝ բառերը քովե քով կեցած ու իրարու մեջ անցած, կետադրությունը շատ ցանցառ։ Գործույն առաջին էջը՝ ոչ թե աջեն այլ ձախեն կսկսի։ Գիրքը ճակատ չունի, և կարելի է գործույն մեջեն ալ (եթե չենք ուզեր ենթադրել, որ սխալմամբ էջերն իրարու տեղ անցած ըլլան), թղթեր պակաս են. որովհետև մեկ էջեն մյուսին անցնելով քանի մը տեղ իմաստի կապակցություն չի տեսնվիր և ոչ իսկ միևնույն թղթին, աջ էջեն ձախին անցնելով կգտնենք միշտ կատարյալ ու ամբողջ իմաստ... Գրքին 10-րդ թուղթը, կամ 19-րդ էջն՝ այսչափս կբովանդակե. «թվին ռ. ժ. է յունիս ա գրեցաւ. ձեռամբ ֆարմանիս»։ Գովրիկյանը «է» թվանշանը կարդացել է «ռ.ժ»-ից անջատ և տպագրության թվականը համարել 1561-ը, ապա մտածել է, որ տպագրության ստույգ թվականը կստանա, եթե «է»-ն միացնի մյուսներին (այսինքն՝ 1568)։
Գ. Լևոնյանը նույն նախադասությունից եզրակացրել է, որ այս վերջինը (Ֆարմանը) տաղարանի տերն է եղել և գրիչը, իսկ գիրքը ըստ նրա կարծիքի «անպայման լույս է տեսել Աբգարի տպարանից» («Հայ գիրքը և տպագր. արվեստը», 1958, էջ 69-70)։ | Գովր. «ՀԱ», 1888, 140-141։ Գալ. «ՀԱ», 1890, 162, Զ Պատմ. 18, 53-55։ ՏՊ «Բյուր», 1900, N 1 , էջ՝ 3-5։ ՏՊ «Բ», 1903, 206։ ԳԼ 69-70, 74։ Կ 23-24։
Date:
1568
Availability:
Items available:
National Library of Armenia
[Բացակա]
(1),
|
|
1373.
|
Տօմար Գրիգորեան /
Publication:
Հռոմ :
տպ. Դոմինիցի Բազաեի,
1584
. 111 չհ զարդափակ էջ :
, ՏԻՏՂԹ.՝ ՏՕՄԱՐ ԳՐԻԳՈՐԻԵԱՆՆ/ՅԱՒԻՏԵՆԱԿԱՆ/ ՈՐ ԵՂԵՒ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՄԲ /ՀԸԶՕՐ ՍՐԲՈՅ ՓԱՓՈՅՆ/ ԵՒ ԱՅԼ ԹԱԳԱՒ/ՈՐԱՑՆ/ կազմեցաւ ի մեծըն հռովմըն ի քաղաքն սրբոց /առաքելոցն Ի թ[ի]վ. ռշձդ։ ROMAE,/EX Typographia Dominisi Basae./ MDLXXXIIII./: | 111 չհ զարդափակ էջ: Տիտղթ. դարձերես և 75-րդ էջը դատարկ։ Հայերեն բոլորագրերով նշված են միայն մամուլները, վերջին մամուլն է ԺԴ։ Շարվ. չափը՝ 17X11սմ: Տիտղթ. զարդափակ, հրատարակության վայրի նշումից առաջ զարդանկար (Վատիկանի վեհանշանը)։ Բնագիրը և տիտղթ.-ը՝ երկգույն՝ կարմիր և սև տառերով։ 1 փորագիր պատկեր ԺԴ մամուլի 7-րդ էջին, գլխազարդեր և զարդագրեր: Տպագրությունը 12 կետաչափի գրանժոնյան բոլորագրերով, օգտագործված են նաև գլխագրեր։ | ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ՝ Թարքմանեցաւ տօմարս և տօնացուցըս ի լատին լէզուէ ի հայի և տըպագրեցաւ ի նոյն քաղաքն ի մեծըն հըռովմ առոտս գլխաւոր առաքելոց սրբոցնն Պետրոսի և Պօղոսի. հրամանաւ ս[ուր]բ Փափին. գժ. Գրիգորի: Եւ ի հովւապետութե[ան] հայոցն ի հռովմ կարտինար Սանթա սեւերինին ի վերակացող տնտեսութե[ան] պարոն Սուլթանշա թուխաթցոյն զոր ֆռանկն Մարգանտոն կոչէ փեռնատւութ[եամ]բ տ[է]ր յովանէս տէրզընցոյս և թելադրութ[եամ]բ որդո իմո խաչատուրին ի վայելումն ա[մենայն] հայկազան ուսումնասիրաց: Այլևեղև տպագրութի[ւն] սորա ի թ[ի]վ Ք[րիստոս]ի ռշձդ. զոր Հըռովմէացիք վարին և հայոց մեծաց. ռլդ. և սարկաւագին. շ. առ աջի շրջանին և Յունացն որեն հոռոմք. ռյ. ձդ. և էփրաեցւոցն ւյ. ժգ. և Ասորոցն. ռճժ.: Յամսոյն Հռովմէացւոց Հոկտեմաեր. իէ Հայոց մեծաց Հրոտից. ժդ սարկաւագին Սահմի. ժզ. Յունաց հոկտեմբեր. ժզ. Էփրաեցվոց մէհրշուան. ը. Ասորոց Թ-շրին կտիմ ժզ Իյօրն շբ ի. իգ. ժամն և յասմաւուրսէ արեգակն ի կարիճն. ը. տարաճան և ի գիր այիփ և բէնիցն իյոն և զայլն իմաստնոցն յայտնիէ Եւ յետ այսմ բանիցս զերեսս արկանեմ ոտից ձերոց և մաղթելով հայցեմ զի զվերոգրեալքն յա[մենայն] յաղաւթս ձեր յիշման արժանի առնէք և զիս զանարժանս և զփոխեալսիմ առ ք[րիստո]ս կցորդ առնեք յիշեցելոցն և յիշողացթ և յիշեցելոցն տ[է]ր ա[ստուա]ծ շընորհեսցէ զիւր արքայութի[ւն] Ամէն: | ՈՒՆԻ ՀԻՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ: | Մ 30, 29 պակասում է Ա մամուլի առաջին թերթը և վերջից 42 էջ: ԱԳԹ։ ՍՂՄ։ ՎՄՄ։ ԵՍՀՄ։ ԲԹ։ ՕԲԳ։ ԼՎևԱԹ։ ՄՔԳ։ ՄԱԳԳ։ ՓՄԳ։ ԶՄՄ։ ՊՖ։ | Զ Մատ. 679-680, Պատմ. 56-58։ Լ հտ. 1, 104: Թ 41-42: ԳԼ 13, ԱԼ. 48: | Գիրքը թվայնացվել է Հայաստանի ազգային գրադարանում:
20 սմ.
Date:
1584
Availability:
Items available:
National Library of Armenia
(1),
|
|
1374.
|
Դաւանութիւն ուղղափառութեան /
Publication:
Հռոմ :
տպ. Դոմինիցի Բազաեի,
1584
. 6 էջ.
, ՏԻՏՂԹ.՝ ԴԱՒԱՆՈՒԹԻՒՆ ՈՒՂՂԱՓԱՌ/ՈՒԹԵԱՆ ՀՌՈՄԷԱԿ/ԱՆ Ս[ՈՒՐ]Բ ԵԿԵՂԵՑ/ՒՈՅՆԷ։ /Կազմեցաւ ի մեծն հռովմ ի /քաղաքն ս[ուր]բ առաքելոցն. /ի թ[ի]վ ռշ. ձդ։/
ROMAE, EX Typographia Dominci basae. /MDLXXXIIII./:
| Մանրաժապավենի վրա չեն երևում էջահամարները։ Ամբողջը 6 էջ է: 2-րդ էջում մամուլանիշ (կամ էջահամար)՝ գլխագիր Ա։ Տիտղոսաթերթին՝ զարդ: 1 գլխազարդ: Բնագիրը՝ բոլորագրով, օգտագործված են նաև զարդագրեր և գլխագրեր:
| ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ՝ Թարքմանեցաւ դաւանութի[ւն]ս ի լատին լեզուէ ի հայի. և ի տիպ արկաւ ի նոյն քաղաքն ի մեծն հռովմ առ ոտս գլխաւոր առաքելոցն սրբոյն Պէտրոսի և Պողոսի ձեռամբ հայոց վ[ե]ր[ա]կացուին սուլթանշա թուխաթցո զոր ֆռանկքն մարգանտոն կոչէ. թելադրութ[եամ]բ տ[է]ր յովաննէս տէրզընցու Ի թ[ի]վ ծնընդեան Ք[րիստոս]ի ռշ. ձդ. զոր հռոմաեցիք վարին. և հայոց մէծաց ռլդ: Հրամանաւ ս[ուր]բ փափին գժ. գրիգորի զոր ի բազում վարդապէտաց հաստատեալ և քննեալ և աններհակ գտեալ ի դէմ ուղափառու[թ]ե[ան]ն. և ի ս[ուր]բ ժողովն Տրընթո վերըստին հաստատեալ և կընքեալ եղև: Եւ զօրինակն ի տիպ արկեալ տարածեցին ը[ն]դ ամ[ենայն] արևմուտս: Արդ թէ ոք ընթեռնելով զդաւանութի[ւն]ս կամ օրինակելով ժպրհեսցի այլայլել կարծեսցէ նա թէ նըւազեալ է ի նմանէ ողորմութի[ւն ա[ստուծո]յ. Եւ յետ ամին յիշման արժանի ար[ա]րէք զվերոգրեալս և զաշխատղքն. և Ա[ստուա]ծ յիշողացդ ողորմեսցի յիւր միուս անգամ գալուստն: Ամէն: | ՄՔԳ։ ՓՄԳ։ ՀԳ լուս.։ | ԾԱՆՈԹ.՝ Նկարագրությունը կատարված է գրքի մանրաժապավենից, որը Հանր. գրադարանին է ուղարկել Յ. Ասֆալգը:
Date:
1584
Availability:
Items available:
National Library of Armenia
[Բացակա]
(1),
|
|
1375.
|
Սաղմոսարան /
Publication:
Վենետիկ :
տպ. Ջուան Ալբերտիի,
1587
. 355(՞) էջ :
, ՏԻՏՂԹ.՝ ՆԿԱՐԱԳՐՎԱԾ ՕՐԻՆԱԿԸ ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ ՉՈՒՆԻ: | 355(՞) էջ, էջերի քանակը ստույգ չէ. Մաշտոցյան մատենադարանի օրինակը, որից կատարված է նկարագրությունը, պակասավոր է։ Գիրքը ընդհանուր էջակալություն չունի, համարակալված են մամուլները՝ հայկական բոլորագրերով և լատիներեն տառերով, յուրաքանչյուր մամուլ ունի առանձին էջակալություն։ Ութածալ։ Շարվ. չափը՝ 7,8X5,4 սմ։ 1 փորագիր պատկեր, որի վերևում՝ «Տէր Յովանէս Տէրզնցին և որդին Խաչատուրն, ծառայք աստուծոյ և յիշողացս, ռլզ»։Գլխազարդեր և լուսանցանիշեր։ Տպագրությունը 10 կետաչափի բոլորագրով։ Տիպը երկգույն՝ սև և կարմիր։ | ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ՝ «Փառք ամենասուրբ երրորդութեան հոր և աւարեցաւ տպագիրս փեռամբ տէր Յովանէս Տէրզնցոյս և որդո իմո խաչատուրին. ի թվին ռլզ, ի մայրաքաղաքն Վէնէտիկ, ընդհովանեաւ Մարկոս աւետարանչին, իչ թագաւորութեան Պասքուալ չիթօնիս. ի պատրիարգութեան Չւան [Ջուան] Թրւիզանոյն, ի բանատուն ջուան ալբէրթին. ձեռնատւութեամբ խոճա շահւօլուն և հոգևոր որդոյն իմո ստէփանոսին և այլ ջողեցոյց. զոր տէր աստուած տացէ ըստ սրտից իրոց: Այլ զԿարապետ Բաղէշէցին յիշէցէք ի քրիստոս որ բազում օգնութիւն հասոյց մեզ: Այլ և զերեսս արկանեմ ոտից ձերոց մոխրամածեալ և արտասւալից հառաչմամբ հայցեմք և մաղթեմք ի ջէնջ, զի մի ողորմայիւ արժանի առնէք զկենակիցն իմ զինախփաշէն և զմայրն իմ զմարիամն և զհայրն իմ զխանէսն զփոխեալքն առ աստուած. և յիշողացն և յիշեցէցէ լոցս աստուած ողորմեսցի յիւր միուս անգամ գալուստ. ամէն»: | Հիշատակարանից հետո՝ Տաղ: | Ունի Հիշագրություններ: | Մ 1318, պակասավոր օրինակ, սկսվում է Բ մամուլի ը էջով և ընդհատվում է ԻԲ մամուլի f էջում, պակասում են նաև Բ մամուլի p, q, Թ մամուլի ո, o, ԺԶ մամուլի q, h, i, k, ԺԸ մամուլի p q, ԻԲ մամուլի c, d էջերը։ | ԲԹ։ ՍՂՄ։ ԿԿՄ։ ՕԲԳ։ ՀԳ 4 էջ լուս.։ | Զ մատ. 596-597, Պատմ. 6062, Լ հտ. 1, 108: Թ 42: Շ «Տ», 1963, N 2, 79-82: ԳՄ 1965, 53-57: | Թվայնացվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտի օրինակը Հայաստանի ազգային գրադարանում:
Date:
1587
Availability:
Items available:
National Library of Armenia
[Բացակա]
(1),
|
|
1376.
|
Դաւանութիւն հաւատոյ /
Publication:
Հռոմ :
տպագր. Վատիկանի,
1596
. [26] էջ :
, ՏԻՏՂԹ.՝ Կարճառօտս ի դաւանութէնէ ս[ուր]բ հաւատո ճշմար/տէ որ վասն հռովմական սուրբ աթոռ/ոյն յառաջարկեալ. վասն կա/տարելո եկելոցն յարևելից / վասըն միաբանելոյն/ ս[ուր]բ հըռոմա եկե/ղեցոյն./ Breuis Orthod oxaefidei professio, quae ex praescri/pto Sanctae Sedis Apostolicae ab Orientali/bus ad Sacrofanctae Romanae Ecclesiae/ vnitatem venientibus facienda/ proponitur./ Որ և հրամանօք սուրբ տեառն մերո տեառն կլէմէ/նթոս փափուն ութերրորդին/ Կազմեցաւ ի հըռոմ ի կազմա/արան սուրբ պետրոսաթ[ի]վ/ ծընընդեան տ[եառ]ն մերո/ յ[իսուս]ի ք[րիստոս]ի. ռշղզ/ IVՏՏV/ Sanctiss. Domini nostri D. Clementis Papae VIII./ Excussa Romae in Typographia Vaticana./ Anno a Natiuitate Domini/ M. D. XCVI./: | Լուսապատճենից երևում է, որ գիրքը էջակալված չէ։ 3 մամուլ և 1 թերթ։ Ութածալ, մամուլանիշերը՝ լատինատառ։ Ընդամենը 26 գծափակ էջ։ Տիտղոսաթերթի վրա զարդ։ 2 փորագիր պատկեր։ 2 զարդագիր։ Բնագիրը՝ բոլորագրով, օգտագործված են նաև գլխագրեր։ | ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՉՈՒՆԻ: | ԲԹ: ՀԳ լուս: ՍՂՄ: ՕԲԳ:
Ա «ՀԱ», 1934, էջ 523։ | ԾԱՆՈԹ.՝ Նկարագրությունը կատարված է գրքի լուսանկարից, որը Հանր. գրադարանին է ուղարկել Մ. Բարիքյանը։ Ն. Ակինյանը («Հանդէս ամս.», 1934, էջ 523) նշում է, որ գրքի «կատարածին» նշված է. «Ես Ղուփուզենց Յովանէս Տէրզնո եպիսկոպոս ի վերոգրեալ սուրբ հաւատո դաւանութիւնս ի լեզու հայերէն ըստուգեցի ընդ լատինոյ խօսք ընդ խօսաց միաւորեցի եւ ընդ միութեան նորա վկայեմ»։
| Գիրքը թվայնացվել է Հայաստանի ազգային գրադարանում:
18 սմ.
Date:
1596
Availability:
Items available:
National Library of Armenia
(1),
|
|
1377.
|
GRAMMATICAE ARMENAE /
Publication:
Միլան :
տպ. Ամբրոսյան վարժարանի,
1624
. 8 չհամարակալված, 311 (319) էջ ;
, ՏԻՏՂԹ.՝ GRAMMATICAE/ ARMENAE/ LIBRIQVATTVOR/ AVCTORE/ FRANCISCO RIVOLA /CANONICO/ in Ecclesia Sancti Thomae /MEDIOLANI./ MEDIOLANI,/ Ex TYPOGRAPHIA COLLEGII AMBROSIANI./ Anno M. DC. XXIV./: | 8 չհ, 311 (=319) էջ։ Քառածալ, մամուլանիշերը լատինատառ։ Շարվ. չափը 14,8X9,5 սմ։ Տիտղոսաթերթին՝ տպագրության վայրից առաջ, շքեղ տոհմանշան։ Էջախորագրերով։ 2 գլխազարդ՝ 5 չհ և 1-ին էջերում։ Վերջազարդեր և զարդագրեր։ Բնագիրը 16 կետաչափի բոլորագրով, օգտագործված են նաև նոտրգիր և գլխագրեր։ | ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՉՈՒՆԻ: | ՍՇչԳ: ՍՂՄ: ՓՊԱԳ: ՓԱԿԼՎ: ՕԲԳ: | Զ Մատ. 700-701, Պատմ. 69: Թ 50։ ԳԼ 81, Ե «Փ», 1881, N 4, էջ 7։ ՏՊ «Բ», 1904, էջ 51։
| Գիրքը թվայնացվել է Ռուսաստանի ազգային գրադարանում:
Date:
1624
Availability:
Items available:
National Library of Armenia
[Բացակա]
(1),
|
|
1378.
|
Քերական եւ տրամաբանական ներածութիւն /
Publication:
Հռոմ :
տպարան Ուրբանյան,
1645
. 444 էջ ;
, ՏԻՏՂԹ.՝ Քերական, եւ տրամաբանական/ ՆԵՐԱԾՈՒԹԻ[ՒՆ]/ ԱՌ ՅԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ/ ՇԱՀԵԼՈՅ:/ GRAMATICAE, ET LOGIGAE/ INSTITVTIONES/ Linguae Literalis Armenicae/ ARMENIS TRADITAE/ AD. CLEMENTE GALANO/ Clerico Regulari Sacrae Theologiae Professore, Et Sanctae Sedis Apostalicae ad ARMENOS Missionario./ Addito Vocabulario Armeno-Latino omnium/ scholasticarum Dictionum./ ROMAE./ Ex Typographia Sacrae Congreg. de Propaganda Fide. M. DC. XLV./ SVPERIORVM PERMISSV./: | 444 էջ, սկզբից էջերը առանց համարակալման, 1-ին էջից մինչև 55-ը համարակալված է յուրաքանչյուր թերթը, 56-ից մինչև 95-ը համարակալված են էջերը, 96-ից մինչև վերջ` այսինքն 201 համարը, դարձյալ համարակալված են թերթերը, որից հետո սկսվում է նոր համարակալում՝ 1-27, ընդ որում դարձյալ համարակալված են ոչ թե էջերը, այլ թերթերը։ Քառածալ, մամուլանիշերը լատինատառ: Շարվ. չափը 17X11,7 սմ: Փոքրիկ գլխազարդեր, վերջազարդեր, զարդագրեր և 4, 6 և 8 չհ էջերում կնիքների տպագիր պատճեններ։ Հայերեն բնագիրը մոտ 12 կետաչափի բոլորագրով, օգտագործված են նաև գլխագրեր։ | ՀԳ 324, 409, 410, 3001, Ման. ֆոնդ 2415։ Մ 204-208, 443, 482։ ԷՎ։ ԳՀամ: ՍՇչԳ։ ՎՄՄ։ ՍՂՄ։ ՀՎԳ։ ՎԱԳ։ ՄԳԱԼ։ ԵՍՀՄ։ ԿՄ։ ՆՋԱՎ: ՓՊԱԳ։ ԼՀԳ։ ՕԲԳ։ ՄՔԳ։ ԱՆ։ ՀԼՎ։ ՊԱՊ։ ՓՄԳ։ ԶՄՄ։ ՊՖ։ Սիդնեյի Սուրբ Հարություն եկեղեցու գրադարան: | Զ Մատ. 307-308, Պատմ. 91-92: Ղ հտ. 1, 1326-1327: Թ 49: Լ հտ. 1, 253-254: ԳԼ 82։ Ե «Փ», 1881, N 4, էջ 9։ ՏՊ «ԱՄ», 1836, 454-457, ԱԼ 57, ԱԳ «Սիոն», 1967, էջ 156-157։ Սիդնեի հանրային գրադարան:
| ԾԱՆՈԹ.՝ Հանր. գրադարանի N 324 օրինակում տիտղոսատին կա ձեռագիր աղոթք, Մանանդյանի հավաքածուի N 2415 օրինակի տիտղոսատը մագաղաթից է։ Գ. Զարբհանալյանի «Պատմ. հայկ. տպագր.» (էջ 91-92) մեջ իբրև գրքի տպագրության թվական նշված է 1674-ը, որը հավանաբար վրիպակ է։ | Սիդնեի հանրային գրադարանում պահպանվող օրինակում գրքի հայերեն հատվածին հաջորդում է
քերականական և տրամաբանական ներածություն
ֆարսի լեզվի համար։ | Գիրքը թվայնացվել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանում:
20 սմ.
Date:
1645
Availability:
Items available:
National Library of Armenia
(1),
|
|
1379.
|
Վարդան Մամիկոնեան 387-451.
Publication:
Ա. տ. :
Ա. հ.,
. 20 էջ ;
32 սմ.
Availability:
Items available:
National Library of Armenia
(1),
|
|
1380.
|
ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ ՊՐԻՎԷԼԷԿԱՑՆ ՀԱՅՈՑ.
Publication:
Աստրախան :
տպարան՝ Արղությանցի,
1800
. 46 էջ ;
, Տիտղթ.՝ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ/ ՊՐԻՎԷԼԷԿԱՑՆ ՀԱՅՈՑ՝/ Բնակելոցն ի զանազան գաւառս Մեծին Ռուսաստանու,/ շնորհեցելոցն Ա[ստուա]ծաբար խնամովք՝ ի Մեծէն ի կաճառս օծե/լոց՝ յՕգոստափառ Կայսերէն և Ինքնակալէն ամ[ենայն] Ռուսաց։/ Տպագրեցեալ հրամանաւ՝ բազմարդիւն բարեացապարտ երախտաւորութ[եամ]բ/ ընկալողի պարգևացս՝ Հոգէընտիր Հայր[ա]պ[ետ]ի՝ Տ[եառ]ն Տ[եառ]ն ՅՈՎՍԷՓԱՅ/ Սրբազնակատար Կաթուղիկոսի՝ Ս[ր]բ[ո]յ Գերագահ Աթոռոյն Էջմիածնայ,/ Ծայրագոյն Պատրիարգի ամ[ենայն] Հայոց։/ Յամի Տ[եառ]ն 1800, Հոկտեմբերի, 29։ ի յԱժդարխան։/
| 37, 6, 3 չհ. (=46) էջ, Բ էջակալության 1 չհ էջը չտպագրված։ Քառածալ, մամուլանիշերը հայատառ։ Շարվ. չափը՝ 17x11,7 սմ։ Տիտղթ. վրա հրատարակչական տվյալներից առաջ՝ զարդ։ Արղությաններից տոհմանշանի մեծադիր պատկերը՝ 2 չհ էջում։ Բնագիրը 12 կետաչափի բոլորագրով, օգտագործված են նաև գլխագրեր և նոտրգիր։
| ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՉՈՒՆԻ:
| ՀԱԳ 220 3 չհ էջը պակասում է, 359 վերջից թերի, 3683: Մ 1088, 1506: ՍՂՄ: ՎՄՄ: ԵՍՀՄ:
| Ե «Փ», 1881, N 4, էջ 30:
| Գիրքը թվայնացվել է Հայաստանի ազգային գրադարանում:
21 սմ.
Date:
1800
Availability:
Items available:
National Library of Armenia
(1),
|