Տօնացոյց.
Published by : տպ. Աբգար Դպիր Թոխաթեցու, (Կ. Պոլիս :) Physical details: [130] էջ; 8 սմ.




Item type | Current location | Call number | Status | Date due | Barcode | Item holds |
---|---|---|---|---|---|---|
![]() |
National Library of Armenia | Available |
Գրքի նկարագրությունը կատարված է ոչ թե սկզբնաղբյուրից, այլ ըստ մատենագիտական աղբյուրների:
Վիեննայի Մխիթարյան մատենադարանում կա մեկ օրինակ, որի նկարագրությունը տպագրվել է «Հանդէս ամսօրյա»-ում (1890թ. էջ 161-162)։ Օրինակը պակասավոր է, որի հետևանքով պարզ չէ էջերի ստույգ քանակը։ «Հանդէս ամսօրյա»ի մեջ տրված նկարագրությունը հետևյալն է.
«Մատյանս վեշտասնածալ է (թերթն 16 թուղթ), էջք 8 սանդ, երկայն ու 51/2 լայն. (8X5,5 սմ) յուրաքանչյուր էջը 10 տող։ Մինչև Զ կը նշանակվի թերթերու թիվն տառերով, այնուհետև զանց կառնվի։ Միայն առաջին թերթին մեջ նույն գրով կարմրագույն դրոշմյալ բազմաթիվ տողեր ունի. հաջորդ թերթերու մեջ կարմիր գունո հետք չկա։ Ամբողջ մատյանը միևնույն գրով դրոշմված է. սակայն Զատկեն ետքը՝ որ ունի փոքրիկ վերնազարդ մը և թռչնագիր, կը տեսնվին տեղ տեղ թռչնագրեր։ Մեր օրինակին սկիզբեն՝ առաջին թղթեն ետեվ (որ կայ) կը պակսի ութը թուղթ, իսկ վերջեն՝ 8գ թերթին վերջերեն սկսելով՝ կը պակսի 2-3 թերթ... Առաջին թերթին առաջին իջին վրա կա միայն երկաթագիր Ա մը, առաջին թերթը ցուցնելու համար։ Երկրորդ էջն է՝ «Ով հանդիպի այսմ գրք/իս տայ ողորմիս տայ գրչ/իս, որ դ. աւրի/նակ դրի եւ դ. վարպետի/առջեւն գրեցի. հին աւր/ինակն. զարութե[ան] եւ զապ/աշխարութե[ան]։ հարցներ/ն չէր գրած եւ մեք գրեցա/ք. գրած էր ի բազում տե/ղիք թէ կամիս զայս ասա/»։
Յաջորդ երեսները կը պակսին։ Իսկ բուն գործին մեջ տպագրիչն քանի մը տեղ ինքնին կը խոսի, այսպես, «զոր կա ի ցուցակի» (ա թերթ), որմե կերևա, թե մատյանն սկիզբը կամ վերջը ցուցակ մունի։ Դարձյալ «խրատքն գրեալ է ի միուս կողմն» (բ. թերթ), «բայց ոմանք ի ժամատուն ասեն եւ մեք զայն եմք տեսեալ» (ե. թերթ), «զմեղապարտ յիշեցէք» (ե. թերթ), «Ով տաւնասէրք գիտենաք որ ոմանք գ աւր տաւնեն զհոգեգալուստն....»:
Մաղաքյա Ճեվեհիրճյանը այս «Տօնացոյց»-ի մասին գրում է.«ՌԺԷ [=1568] ի Կոստանդնուպօլիս նոր ստամփայ գիր սանմանեցին, ի հայրապէտութեան տեառն Միքայէլին Էջմիածնի և ի պատրիարքութեան Կոստանդնուպոլսոյ տէր Յակոբին. ընդ հովանեաւ Սուրբ Նիկողայոս եկեղեցւոյն, ձեռամբ Խոր վիրապի Առաքել աբեղային, արհեստագործութեամբ Աբգար դպրին և իր թագազարմ Անտոնինոս Սուլթանշահ սարկաւագին, որոյ գրովքն տպեալ տօնացոյցս յառաջ բերին»։
ՀԳ լուս.։ ՎՄՄ թերի։ ԶՄՄ։
ՂԱ «Բ», 1865, 220։ ՂԱ 535□536։ Ե «Փ», 1881, N 4, էջ 5։ Գալ. «ՀԱ», 1890, 161-162։ Զ Պատմ. 51-53, 55։ ՏՊ «Բյուր», 1900, N 1, էջ 3-5, ՏՊ «Բ», 1903, N 67, էջ 206։ ԳԼ 69, 74։ Կ 19-20։ ԱԼ 38։
Գրաբար
There are no comments for this item.