Սաղմոսարան.
Published by : տպ. Աբգար Դպիր Թոխաթեցու, (Վենետիկ :) Physical details: 512 էջ. Year: 1565Item type | Current location | Call number | Status | Date due |
---|---|---|---|---|
![]() |
National Library of Armenia | Available |
Շարվածքի չափը՝ 12X8 սմ։
Թերի օրինակ է, տիտղոսաթերթ չունի, պակասում է Ա մամուլից 2 թերթ, Ե մամուլից 1 թերթ, ընդհատվում է ԻԵ մամուլով: Մամուլները համարակալված են հայատառ և արաբական թվանշաններով, ընդամենը 256 թերթ (512 էջ)։ Շարվածքի չափը՝ 12X8 սմ։
Առաջին էջը բաց է։ Առանց հիշագրերի։ Գրքում տպված են Աբգարի «Խառնայ փնթուր»-ի երկու պատկերները։ Պատկերներից առաջինի (Պապին պատկերող) վերևում գրված է՝ «MDLXV CARD. AMALIYS. V. PIVSIIII. CARD. BORROMEUS. MARCO ANT. ARMENO. ABCHAR. CARD. MORONAS. MARCO EPIS. FICR. MORONAS. EPIS. FICR. DIBELLO». Երկրորդ պատկերի տակ՝ «M. D. L. XV VENETIA... HIERONVMVS PRIVLIYS... MARC ANTON ARMENO ARAGHAR». Պատկերների տակ գրված է «Ի թվականիս Հայոց ռ.ժ.դ. /ամին ես թոխաթցի աբգար դպիրս/ խնդրեցի զայս նոր գիրս. ի hռոմ /Ի պետրոս փափուն և երետ հրամ/ան/ շինելու բարեխաւսութ[եամ]բ /այս կարտինալացս և այս. եպ[իս]կ[ոպո]սիս./ և իմ գրայմիտ սուլտանշայ որդոյս եկեալ ի գեղեցիկ. նաւայհանկիտ մայրաքաղաքն. որ կոչի վանատիկ. ի թագաւորութ[եան]ն Երելեմոն. թուճին եւ շինեցաք զայս նոր գիրս. և զաս. փոքր մեկնիչ սաղմոսացս»։
Գլխազարդեր, լուսանցազարդեր և զարդագրեր։ Բնագիրը մոտ 14 կետաչափի ձեռագրանման բոլորագրերով: Վերնագրերը 8 կետաչափի նույնանման տառերով։ Օգտագործված են նաև գլխագրեր։
ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ՝ Փառք անբաժանելի... կազմեցաւ սուրբ երգարանս Դաւթի լաւ և յընտիր օրինակէ Գառնեցոյ վարդապետի... ի թուականիս Հայոց ՌԺԵ, մայիս ԺԷ. աւրն ուրբաթ. ԺԲ ժամն... Առ ոտս Մելքիսեդեկ եպիսկոպոսին, ի մայրաքաղաքն ի Վանատիկ. ընդ հովանեաւ սուրբ Մարկոս աւետարանչին. ի Հայոց հոգետունն: Ի ժամանակ Սիմովնի... Յիշեցէք ի մաքրափայլ աղաւթս ձեր զաշխատողքս սորայ զառաջինք և զմիջինք. և զվերջինքն. և Աստուած յիշէ զձեզ իւր միւսանկամ գալուստն... Ամմէն ԲՃՀԲ թուխտ է և ամմէնն կոխած է. և իսկի գրչի գիր չկայ ի գիրքս. բաւ է. (Գ. Զարբհանալյան, «Հայկ. մատ.», էջ 595-596):
Մ 1317, թերի օրինակ, պակասում է Ա մամուլից 2 թերթ, Ե մամուլից 1 թերթ, ընդհատվում է ԻԵ մամուլով, 1681 (չայրվող պահարան) քայքայված օրինակ, 9125 ձեռագրի հետ, պակասավոր օրինակ, սկսվում է ԻԵ մամուլով և վերջանում է ԼԲ մամուլով։ ՍՂՄ։ ՕԲԳ։ ԲԹ։
Զ Մատ. 595-596, Պատմ. 43-47, 105։ Թ 40-41, Լ հտ. 1, 96-98։ ԳԼ 63-66։ Կ 14։ Զ «Հիշ», 1911, 259-263։
ԾԱՆՈԹ.՝ Նախքան Հակոբ Մեղապարտի տպագրած գրքերի լույս ընծայման ժամանակը որոշելը՝ այս Սաղմոսարանը համարվել է հայերեն առաջին տպագրությունը, ինչպես և Աբգար Դպիրը հայ առաջին տպագրիչը։
Նկարագրությունը կատարվել է ըստ Մատենադարանի օրինակի:
Թվայնացվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի օրինակը Հայաստանի ազգային գրադարանում:
Գրքի թվային տարբերակը ներբեռնվել է նաև Դանիայի թագավորական գրադարանի կայքէջից՝ https://www.kb.dk/։
ԲՈՎԱՆԴ.՝ Սաղմոս Ա-ՃԾ (Սաղմոսները համարակալված են հայկական տառերով):- Հիշատակարան:
Գրաբար
There are no comments for this item.