serun
ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book

Armenian Book Banner

Normal view MARC view ISBD view

Ժամագիրք : Պատարագամատոյց.

Published by : տպ. Աբգար Դպիր Թոխաթեցու, (Կ. Պոլիս :) Year: 1568
Tags from this library: No tags from this library for this title. Log in to add tags.
    average rating: 0.0 (0 votes)
Item type Current location Call number Status Date due Barcode Item holds
Books Books National Library of Armenia
Բացակա (Browse shelf) Available
Total holds: 0

Գրքի նկարագրությունը կատարված է ոչ թե սկզբնաղբյուրից, այլ ըստ մատենագիտական աղբյուրների:

ՏԻՏՂԹ.՝ Ժամագիրք համառօտեալ աղաւթամատուց:

ԺԳ [13] մամուլ։ Ութածալ։ Գիրքը էջակալված չէ, հայկական տառերով համարակալված են միայն մամուլները սկզբից և վերջից։ Գրքի չափը՝ 19X13 սմ։ Բնագիրը՝ զարդագրերով, տպագրված է երկգույն՝ կարմիր և սև տառերով։ Կարմիրով է տպագրված 9-րդ մամուլի առաջին էջը, որը և Պատարագամատոյցի սկիզբն է՝ Աւրէնք արկանելոյ սպաս եկեղեցւոյ։ 1 պատկեր 9-րդ մամուլի 2-րդ էջում. խորանի առջև երեսը դեպի ժողովուրդը կանգնած մի ծերունի, քահանայա-պետական պատմուճանով, գլխին հրեական խույր։ Նկարի երկու կողմում լատինական տառերով տպված է՝ «Aarone sacerdote», իսկ նկարից դուրս, աջ կողմի լուսանցքում հայերեն տառերով՝ «Ահարոն քահանան է» (Գ. Զարբհանալյան, «Պատմ. հայկ. տպագր.» էջ 49-51)։

ՀԻՇԱԱՏԱԿԱՐԱՆ՝ Ժամագրքի 58-րդ թերթին՝ «Գրեցաւ Աղաւթմատուցս, թվին ռ. ժ. է. ապրիլ իէ»: Պատարագամատոյցի վերջում՝ «Կազմեցաւ Աղաւթմատուցն և Պատարագամատուցս ի թվականիս ռժէ (1568) մայիս... աւրն եշաբթի: Ի հայրապետութի[ւն] տ[է]ր. միքայէլ... ի մայրաքաղաքն ըստամբաւլ, ընդ հովանեաւ Ս[ուր]բ. Նիկողոսին առ ոտս տ[է]ր. Յակոբ րաբունայպետ (պա)տրիագին: Կամակցութ[եամ]բ. այս քահանայիցս եւ... ի քսան ոմն տ[է]ր. սահակին և սարգիս, եւ, եւ խորվիրապցի առաքել աբեղին, եւ մղտեսի ուսումին, խօճա տովլաթենայ եւ...հաւատորի տիրացու մէ...ին, խաչատուրին Անանիային մղտեսի Յոհան, յիշեցէք ի մաքրափայլ աղաւթս ձեր զաշխատող սորա զառաջինքն եւ զվերջինքս զարվեստիս,...թելայդիրքն որ անձամբ աշխատեցան: Եւ... ըստացան: զխոճայ մուրատն:Եւ զմղտեսի ֆ...նն, տիրացու մարտիրոսն իպրահիմշան Սատա...րն, եւ տոներն և խաթուն փաշան կրկին յիշեցէք ի մաքրափայլ աղաւթս ձեր եւ զարվեստի շինաւղն Աբգար դպիրս կենակիցք և զհայրն իմ մղտեսի...կ եւ զմայրն իմ, մղտեսի յեւան և զդերաբոյս... զաւակս տիրացու Սուլթանն Ա[ստուա]ծ. յիշէ զիւր միւս անգամ գալուստն ամէն:» (Տ. Պալյան, Ցուցակ հայերեն հին տպագրութեանց:- «Բանասեր», 1903, էջ 206-207):

ՍՂՄ: Միլանի գրատուն։ ԶՄՄ։ ՀԳ 11 էջ լուս.:

ՂԱ «Բ», 1865, 221, ՂԱ հտ. 1, 536։ Ե «Փ», 1881, N 4, էջ 5։ Տ «Բ», 1890, 103։ Գալ «ՀԱ», 1890, 162։ Զ. Պատմ. 49-51, Մատ. 234, ՏՊ «Բ», 1903, 206-207։ ՏՊ «Բյուր.», 1900, N 1, էջ 3-4։ Ղ հտ. 1, 824-825, 1159-1160: Թ 53։ ԳԼ 69, 71: Կ 20-22: ԱԼ 39-41։

ԾԱՆՈԹ. ՝ Այս հրատարակությունը որոշ մատենագետներ դիտել են իբրև երկու առանձին գրքեր Ժամագիրք և Պատարագամատոյց այդպես էլ նշել են ցանկերում (տե'ս Ա. Ղազիկյան, «Հայկ. նոր մատ.», Էջ 824-825, 1159-1160, Տ. Պալյան, «Բանասեր», 1903, էջ 206-207, (Գ. Լևոնյան, «Հայ գիրքը և տպագր. Արվեստը», էջ 69, 74, Ռ. Իշխանյան «Տեղեկագիր», (հասարակական գիտությունների), 1963, N 1 էջ 89)։

ԲՈՎԱՆԴ.՝ Ա-Ը մամուլ՝ Ժամագիրք:- Թ-ԺԳ մամուլ՝ Պատարագամատոյց:

Գրաբար

There are no comments for this item.

Log in to your account to post a comment.

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72
Հետադարձ կապ