serun
ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book
Normal view MARC view ISBD view

Սիրակարկաջ որ է Հանդիսարան Հայերէն, Պարսերէն, եւ Հնդստանցերէն երգոց /

by Աւետեանց, Ստեփաննոս
Published by : Ա.հ., (Կալկաթա :) Physical details: Դ, 128 էջ ; 16.5 սմ. Year: 1830
Online resources:
Tags from this library: No tags from this library for this title. Log in to add tags.
    average rating: 0.0 (0 votes)
Item type Current location Call number Status Date due Barcode Item holds
Books Books National Library of Armenia
Բացակա (Browse shelf) Available
Total holds: 0

Շարվածքը՝ 8x13,5 սմ։

Իր ժամանակի տարածված երգերի ժողովածու է։ Մեր օրերի երգարանների առաջին նախատիպը։ Մինչև 79-րդ էջը հայերեն երգերն են, այնուհետև հայատառ պարսկերեն ու «Հնդստանցերէն»։ Հայերեն երգերի մի մասը ժողովրդական են, նոր Ջուղայի բարբառով, մյուսները գրաբար են, անհատ հեղինակների ստեղծագործություններ։ Մի քանի երգերում աքրոստիկոսի ձևով հիշատակվում է հեղինակը, բայց մեզ համար անծանոթ. օրինակ, էջ 71-ի «Երգ բիւլբիւլին»-ի երկտողերի սկզբնատառերը հեգում են «Յովհաննէս», իսկ 75-ի «Յեռեալ ակամբ»-ի քառատողերի սկզբնատառերը՝ «ՅԱբրահամէ»։ Երգարանում հանդիպում են նաև ծանոթ անուններ. 69-70 էջում զետեղված է նաղաշ Հովնաթանի «Վրաստանայ գօզալները»-ն։ 40-րդ էջի «Մեսրովպեան աշնան առաւօտ»-ը Մեսրոպ Թաղիադյանի առաջին տպագիր ոտանավորն է։

Երգարանը բացվում է կազմողի հետևյալ նախաբանով. «Նշան ազգի, որ դէպի լոյս և ի քաղաքականութիւն գնայ՝ է վայելչութիւն յամենայն ի գնացս և ի բանս։ Եւ եթէ վայելչութիւն և ստակութիւն վայելիցէ առանձինն անձանց, ապա որքան առաւել և միաբանելոցն ի կոչունս խրախճանաց։ Ապաքէն տեսանելով իմ ի բազմաց հետէ զի յարգոյ մերազունք տեղւոյս առ ի չգոյէ կանոնաւոր երգարանաց երբեմն այս և երբեմն գրչաւ շղեալ անկատարովքն վարէին, յօժարեցայ ի մի հաւաքել զներդաշնակաւորս մերազգի և այլազգիցցուց, զորս և համեղաճաշակս քմած վարկայ և գեղեցկաձայնս հագագաց նուագաց մերոց, զոր և տպագրութեամբ ի լոյս ընծայեցի։ Զի որ յառաջն ի միում սեղանի զբաղմութիւն տաղարանից գործ ածէին զուրոյն անկատարս յինքեանս, այժմ ղայս մի միայն ի կիր առեալ՝ յամենայնի զվայելչութիւն ցուցանիցեմ, մանաւանդ յընկերակցութիւնս անդ ազգացն օտարոտեաց։

Ի վախճան յուսամ զի ընթերցողքն սիրով ներողամիտ լիցին սղալանաց սպրդելոց ի սա, զորս թէ՛ պարոն Խաչիկ Յովհաննէս Սարգսեանց ըստ կարևորագույնին զգուշացաք որոշել և այսպէս հռչակապէս խոստովանիմ զշնորհակալութիւն իմ վասն օգնականութեանն, զոր ընկալայ ի վերոյիշեցեալ պարոնէ յընթացս այսր առաջին գրաւորական աշխատանաց իմոյ։ Ս. Ջ. Աւետեան»։
Գրքի վերջում կցված բաց թերթերի վրա կան երկու ձեռագիր ոտանավորներ, որոնցից մեկը աշուղ Ղուլ Հովհաննեսի «Ադամայ որդուս առաջի սկիզբն դոր այ» ոտանավորի մի տարբերակն է, գրված 1853 թ. մարտի 20-ին։

ԱԿԳ 272։

Գիրքը թվայնացվել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանում:

Գրաբար

There are no comments for this item.

Log in to your account to post a comment.

Click on an image to view it in the image viewer

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72
Հետադարձ կապ