serun
ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book

Armenian Book Banner

Item type Current location Call number Status Date due Barcode Item holds
Books Books National Library of Armenia
Available
Total holds: 0

Հրատարակության է երաշխավորել Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտական խորհուրդը:

Տողատակում՝ մատենագիտական ծանոթագրություններ: Անձնանունների ցանկ՝ էջ 775-791; Տեղանունների ցանկ՝ էջ 792-805 ; Աղբյուրներ և գրականություն՝ էջ 806-824 :

Բովանդակություն՝ Գլուխ առաջին. ՀՀ անկախության հռչակումը: Հայկականպետության առաջին քայլերը: Սոցիալ-տնտեսական և ռազմաքաղաքական իրավիճակը: Հասարակական-քաղաքական խմբերի կողմնորոշումը: Արդյունաբերության և բանկերի ներկայացուցիչների դիրքորոշումը: Ժամանակաշրջանի ընդհանուր բնութագիրը ; Գլուխ երկրորդ. Հայաստանի և Վրաստանի հանրապետությունները 1918 թ. դեկտեմբերյան պատերազմի նախօրեին: Դիվանագիտական և ռազմաքաղաքական հակամարտությունը հայ-վրացական հարաբերություններում: Ռազմական առճակատման շարժառիթները և նախադրյալները ; Գլուխ երրորդ. Պատերազմի սկիզբը և հայ-վրացական ռազմաքաղաքական հարաբերություններում լարվածության խորացումը: Ռազմական գործողությունները և տնտեսական, ռազմաքաղաքական արդյունքները: 1918 թ. վրաց-հայկական պատերազմի ռազմաքաղաքական հետևանքները ; Գլուխ չորրորդ. 1918 թ. դեկտեմբերյան վրաց-հայկական պատերազմը, ռազմաքաղաքական հարաբերությունների սրումը և կուսակցությունների դիրքորոշումը ; Գլուխ հինգերորդ. 1919 թ. հունվարյան հաշտության համաձայնագիրը և հայ-վրացական ռազմաքաղաքական հարաբերությունները 1919 թ. -1920 թ. առաջին կեսին.
1. 1919 թ. հունվարյան հաշտության համաձայնագիրը: ժամանակավոր սահմանազատումը 2. Վրաստան-Հայաստան ռազմաքաղաքական հարաբերությունների կարգավորման փորձերը և փոխզիջումների տարբերակները ; Գլուխ վեցերորդ. Հայաստան-Վրաստան ռազմաքաղաքական հարաբերությունները և վրաց-հայկական պաշտպանական-ռազմական դաշինքի հարցը 1920 թվականին ; Գլուխ 7-րդ. Հայ-վրացական ռազմաքաղաքական հարաբերությունները և Լոռու Չեզոք գոտին 1920 թ. երկրորդ կեսին - 1921 թվականին: ՀՀ խորհրդայնացումը: Տարածքային սահմանազատումը ; Ամփոփում ; Անձնանուններ ; Տեղանուններ ; Աղբյուրներ և գրականություն.

Մենագրությունում պատմաքննական հանգամանալից հետազոտման է ենթարկվել 1918 թ. վրաց-հայկական պատերազմը, դրան հաջորդող 1919 թ. հունվարյան հաշտության համաձայնագիրը, որն ամփոփեց վրաց-հայկական պատերազմի ռազմաքաղաքական արդյունքները, Չեզոք գոտու առաջացման պատճառները և հետևանքները, հայ-վրացական սահմանավեճի ողջ ընթացքը 1918-1921 թվականներին: Մենագրությունում լուսաբանվել են հայ-վրացական ռազմաքաղաքական հարաբերությունների մի շարք կարևոր հարցեր, և մասնավորապես վերլուծության են ենթարկվել Հայաստանի Առաջին Հանրապետության հակամարտության առանցքային հիմնախնդիրները սահմանային-տարածքային հարցերում, որոնք արդիական են և լիովին համահունչ ներկայումս ընթացող պետաքաղաքական գործընթացներին:
Մենագրությունը նախատեսված է պատմաբանների, կովկասագետների, միջազգայնագետների, ինչպես նաև Հայոց պատմությամբ հետաքրքրվող ընթերցող լայն շրջանների համար:

Ամփոփումը՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն:

There are no comments for this item.

Log in to your account to post a comment.

Click on an image to view it in the image viewer

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72
Հետադարձ կապ