serun
ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book

Armenian Book Banner

Վիրաբյան, Վանիկ Հրանտի, 1968-

Հայ-վրացական ռազմաքաղաքական հարաբերությունները 1918-1921 թթ. = The Armenian-Georgian military-political relations = Армяно-грузинские военно- политические отношения в 1918-1921 гг. / Վ. Վիրաբյան; Խմբագրական խորհուրդ՝ Ա.Հ. Սիմոնյան, Մ.Ս. Հովհաննիսյան, Վ.Ա. Պողոսյան, Հ.Գ. Ավետիսյան, Ա.Ս. Եղիազարյան, Վ.Գ. Մխիթարյան, Վ.Ս. Պետրոսյան, Հ.Ս. Բայրամյան, Լ.Ս. Սահակյան; Երևանի պետական համալսարան. - Երևան : ԵՊՀ հրատարակչություն, 2016. - 830 էջ + 12 էջ ներդիր ; լուսանկար.

Հրատարակության է երաշխավորել Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտական խորհուրդը:

Տողատակում՝ մատենագիտական ծանոթագրություններ: Անձնանունների ցանկ՝ էջ 775-791; Տեղանունների ցանկ՝ էջ 792-805 ; Աղբյուրներ և գրականություն՝ էջ 806-824 :

Բովանդակություն՝ Գլուխ առաջին. ՀՀ անկախության հռչակումը: Հայկականպետության առաջին քայլերը: Սոցիալ-տնտեսական և ռազմաքաղաքական իրավիճակը: Հասարակական-քաղաքական խմբերի կողմնորոշումը: Արդյունաբերության և բանկերի ներկայացուցիչների դիրքորոշումը: Ժամանակաշրջանի ընդհանուր բնութագիրը ; Գլուխ երկրորդ. Հայաստանի և Վրաստանի հանրապետությունները 1918 թ. դեկտեմբերյան պատերազմի նախօրեին: Դիվանագիտական և ռազմաքաղաքական հակամարտությունը հայ-վրացական հարաբերություններում: Ռազմական առճակատման շարժառիթները և նախադրյալները ; Գլուխ երրորդ. Պատերազմի սկիզբը և հայ-վրացական ռազմաքաղաքական հարաբերություններում լարվածության խորացումը: Ռազմական գործողությունները և տնտեսական, ռազմաքաղաքական արդյունքները: 1918 թ. վրաց-հայկական պատերազմի ռազմաքաղաքական հետևանքները ; Գլուխ չորրորդ. 1918 թ. դեկտեմբերյան վրաց-հայկական պատերազմը, ռազմաքաղաքական հարաբերությունների սրումը և կուսակցությունների դիրքորոշումը ; Գլուխ հինգերորդ. 1919 թ. հունվարյան հաշտության համաձայնագիրը և հայ-վրացական ռազմաքաղաքական հարաբերությունները 1919 թ. -1920 թ. առաջին կեսին.
1. 1919 թ. հունվարյան հաշտության համաձայնագիրը: ժամանակավոր սահմանազատումը 2. Վրաստան-Հայաստան ռազմաքաղաքական հարաբերությունների կարգավորման փորձերը և փոխզիջումների տարբերակները ; Գլուխ վեցերորդ. Հայաստան-Վրաստան ռազմաքաղաքական հարաբերությունները և վրաց-հայկական պաշտպանական-ռազմական դաշինքի հարցը 1920 թվականին ; Գլուխ 7-րդ. Հայ-վրացական ռազմաքաղաքական հարաբերությունները և Լոռու Չեզոք գոտին 1920 թ. երկրորդ կեսին - 1921 թվականին: ՀՀ խորհրդայնացումը: Տարածքային սահմանազատումը ; Ամփոփում ; Անձնանուններ ; Տեղանուններ ; Աղբյուրներ և գրականություն.


Մենագրությունում պատմաքննական հանգամանալից հետազոտման է ենթարկվել 1918 թ. վրաց-հայկական պատերազմը, դրան հաջորդող 1919 թ. հունվարյան հաշտության համաձայնագիրը, որն ամփոփեց վրաց-հայկական պատերազմի ռազմաքաղաքական արդյունքները, Չեզոք գոտու առաջացման պատճառները և հետևանքները, հայ-վրացական սահմանավեճի ողջ ընթացքը 1918-1921 թվականներին: Մենագրությունում լուսաբանվել են հայ-վրացական ռազմաքաղաքական հարաբերությունների մի շարք կարևոր հարցեր, և մասնավորապես վերլուծության են ենթարկվել Հայաստանի Առաջին Հանրապետության հակամարտության առանցքային հիմնախնդիրները սահմանային-տարածքային հարցերում, որոնք արդիական են և լիովին համահունչ ներկայումս ընթացող պետաքաղաքական գործընթացներին:
Մենագրությունը նախատեսված է պատմաբանների, կովկասագետների, միջազգայնագետների, ինչպես նաև Հայոց պատմությամբ հետաքրքրվող ընթերցող լայն շրջանների համար: Ամփոփումը՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն:

9785808421356


Հայաստանի Հանրապետություն--Արտաքին հարաբերություններ--Վրաստանի Հանրապետություն
Հայաստան--Պատմություն--1901-

ՀԱԳ

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72
Հետադարձ կապ