serun
ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book

Armenian Book Banner

Normal view MARC view ISBD view

Շիլիոնեան կալանաւորը /

by Բայրոն, Ջորջ,
Published by : տպ. «Վիճակաւոր առաջնորդին Ղարաբաղու բարձր սրբազան մետրոպոլտի Բաղդասարայ», (Շուշի :) Physical details: Չհաշված էջակալում. Year: 1837
Tags from this library: No tags from this library for this title. Log in to add tags.
    average rating: 0.0 (0 votes)

Այսպիսի հրատարակության մասին հիշատակում է Լեոն 1914 թ. Թիֆլիսում հրատարակված «Պատմութիւն Ղարաբաղի թեմական հոգևոր դպրոցի» գրքում, գրելով. «Շուշու կոնսիստորիայի կազմած մի ցուցակից մենք հաճությամբ տեղեկանում ենք, որ Բաղդասար մետրոպոլտի տպարանի անդրանիկ պտուղը եկեղեցական գիրք էլ չէր, այլ «Շիլիոնեան կալանաւորը» տպուած 1837 թուականին, դարձեալ մետրոպոլտի թոյլտւութեամբ: Տարաբախտաբար մենք չունեինք այս տպագրութիւնը, բայց կասկած չկայ, որ սա Շիլլերի (պետք է լինի Բայրոնի - Հ. Դ.) գործի այն թարգմանութիւնն է...» (124):
Գ. Լևոնյանը, թեև զարմանքով, հաստատում է Լեոյի ասածը: Այնուհետև իբրև հավաստի փաստ կրկնվում է նաև այլ աշխատություններում:
Մեզ չհաջողվեց Միության և ոչ մի գրադարանում գտնել այս տպագրությունը: Զարբհանալյանը, Ղազիկյանը, Թեոդիկը և անցյալի մյուս մատենագետները չեն նկարագրել: Այսպիսով, մինչև այժմ ոչ մեկը չի տեսել նման հրատարակություն, մի հանգամանք, որ ինքնին կասկածելի է դարձնում այդպիսի հրատարակության գոյությունը: Մինչդեռ գրադարաններում շատ է հանդիպում այդ գործի 1857 թ. Շամախիի տպագրությունը՝ «Երկրորդ տիպ» նշումով: Հայտնի է, որ Բայրոնի այդ գործը տպագրվել է նաև 1856 թ. դարձյալ Շամախիում հրատարակված Մովսես Զոհրապյանի «Պարապոյ ժամք» թարգմանական և ինքնուրույն գրվածքների ժողովածուի Ա պրակում (էջ 131-153): Եթե 1837 թ. տպագրությունը գոյություն ունենար, 1857 թ. հրատարակությունը կլիներ ոչ թե երկրորդը, այլ երրորդը: Լեոյի հայտնած տեղեկությունը որևէ թյուրիմածության արդյունք չէ՞ արդյոք: Նկատի պետք է ունենալ նաև, որ Մովսես Զոհրապյանի աշխատությունները սկսվել են հրատարակվել 1850-ական թվականներից:
ԳԼ 229

There are no comments for this item.

Log in to your account to post a comment.

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72
Հետադարձ կապ