serun
ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book

Armenian Book Banner

Բայրոն, Ջորջ, 1788-1824

Շիլիոնեան կալանաւորը / Ջ. Գ. Բայրոն; Թարգմանիչ՝ Մովսէս Զօհրապեան․ - Շուշի : տպ. «Վիճակաւոր առաջնորդին Ղարաբաղու բարձր սրբազան մետրոպոլտի Բաղդասարայ», 1837. - Չհաշված էջակալում.

Այսպիսի հրատարակության մասին հիշատակում է Լեոն 1914 թ. Թիֆլիսում հրատարակված «Պատմութիւն Ղարաբաղի թեմական հոգևոր դպրոցի» գրքում, գրելով. «Շուշու կոնսիստորիայի կազմած մի ցուցակից մենք հաճությամբ տեղեկանում ենք, որ Բաղդասար մետրոպոլտի տպարանի անդրանիկ պտուղը եկեղեցական գիրք էլ չէր, այլ «Շիլիոնեան կալանաւորը» տպուած 1837 թուականին, դարձեալ մետրոպոլտի թոյլտւութեամբ: Տարաբախտաբար մենք չունեինք այս տպագրութիւնը, բայց կասկած չկայ, որ սա Շիլլերի (պետք է լինի Բայրոնի - Հ. Դ.) գործի այն թարգմանութիւնն է...» (124):
Գ. Լևոնյանը, թեև զարմանքով, հաստատում է Լեոյի ասածը: Այնուհետև իբրև հավաստի փաստ կրկնվում է նաև այլ աշխատություններում:
Մեզ չհաջողվեց Միության և ոչ մի գրադարանում գտնել այս տպագրությունը: Զարբհանալյանը, Ղազիկյանը, Թեոդիկը և անցյալի մյուս մատենագետները չեն նկարագրել: Այսպիսով, մինչև այժմ ոչ մեկը չի տեսել նման հրատարակություն, մի հանգամանք, որ ինքնին կասկածելի է դարձնում այդպիսի հրատարակության գոյությունը: Մինչդեռ գրադարաններում շատ է հանդիպում այդ գործի 1857 թ. Շամախիի տպագրությունը՝ «Երկրորդ տիպ» նշումով: Հայտնի է, որ Բայրոնի այդ գործը տպագրվել է նաև 1856 թ. դարձյալ Շամախիում հրատարակված Մովսես Զոհրապյանի «Պարապոյ ժամք» թարգմանական և ինքնուրույն գրվածքների ժողովածուի Ա պրակում (էջ 131-153): Եթե 1837 թ. տպագրությունը գոյություն ունենար, 1857 թ. հրատարակությունը կլիներ ոչ թե երկրորդը, այլ երրորդը: Լեոյի հայտնած տեղեկությունը որևէ թյուրիմածության արդյունք չէ՞ արդյոք: Նկատի պետք է ունենալ նաև, որ Մովսես Զոհրապյանի աշխատությունները սկսվել են հրատարակվել 1850-ական թվականներից:
ԳԼ 229


Անգլիական պոեզիա

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72
Հետադարձ կապ