Հրահանգ սատարի խորհրդաւոր աստիճանին ըստ արդի ծիսի.
Published by : Ա. հ., (Կոստանդնուպօլիս :) Physical details: 16 էջ. Year: 1868Item type | Current location | Call number | Status | Date due | Barcode | Item holds |
---|---|---|---|---|---|---|
![]() |
National Library of Armenia | Բացակա (Browse shelf) | Available |
Browsing National Library of Armenia Shelves Close shelf browser
Շարվածքը՝ 11x7 սմ։
Առանց մամուլանիշերի: Բնագիրը՝ բոլորգիր, վերնագրերը՝ երկաթագիր: Շապիկը՝ զարդափակ, շապիկին, տիտղոսաթերթին և բնագրում՝ զարդանախշեր: Տպարանի տվյալը բացակայում է:
Նկարագրված օրինակը չի ներառվել «Հայ գիրքը 1851-1900 թթ.» մատենագիտության մեջ։
Մեզ հայտնի միակ օրինակը պահպանվում է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի «Արշակ Ալպոյաճյան» հավաքածուում: Սույն օրինակը բարվոք վիճակում է, չունի պատռված կամ պակաս էջեր: Շապիկի երկու երեսներին, 7-րդ և 16-րդ էջերին առկա է Ալպոյաճյանի դիվանի կնիքը, վերջերեսին կան մատիտով նշումներ. «Ֆարմասոններ, ֆարմասոններ, ազատ որմնադիր»:
Բովանդակությունը, մատիտով արված նշումները, ինչպես նաև շապիկին առկա զարդանկարը հուշում են, որ գրքույկը «Ազատ որմնադիրներ» գաղտնի կազմակերպության գաղափարներին առնչվող ուսուցողական ձեռնարկ է և, հավանաբար, տպագրվել է հենց այդ կազմակերպության տպարանում:
ԱԿԳ։
Գրքի թվային տարբերակը ներբեռնվել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի կայքից:
There are no comments for this item.