Հրահանգ սատարի խորհրդաւոր աստիճանին ըստ արդի ծիսի.
- Կոստանդնուպօլիս : Ա. հ., 1868.
- 16 էջ.
Շարվածքը՝ 11x7 սմ։ Առանց մամուլանիշերի: Բնագիրը՝ բոլորգիր, վերնագրերը՝ երկաթագիր: Շապիկը՝ զարդափակ, շապիկին, տիտղոսաթերթին և բնագրում՝ զարդանախշեր: Տպարանի տվյալը բացակայում է: Նկարագրված օրինակը չի ներառվել «Հայ գիրքը 1851-1900 թթ.» մատենագիտության մեջ։ Մեզ հայտնի միակ օրինակը պահպանվում է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի «Արշակ Ալպոյաճյան» հավաքածուում: Սույն օրինակը բարվոք վիճակում է, չունի պատռված կամ պակաս էջեր: Շապիկի երկու երեսներին, 7-րդ և 16-րդ էջերին առկա է Ալպոյաճյանի դիվանի կնիքը, վերջերեսին կան մատիտով նշումներ. «Ֆարմասոններ, ֆարմասոններ, ազատ որմնադիր»:
Բովանդակությունը, մատիտով արված նշումները, ինչպես նաև շապիկին առկա զարդանկարը հուշում են, որ գրքույկը «Ազատ որմնադիրներ» գաղտնի կազմակերպության գաղափարներին առնչվող ուսուցողական ձեռնարկ է և, հավանաբար, տպագրվել է հենց այդ կազմակերպության տպարանում: ԱԿԳ։ Գրքի թվային տարբերակը ներբեռնվել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի կայքից:
Հրահանգներ, Ծեսեր
Ստամբուլ
Թուրքիա