serun
ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book

Armenian Book Banner

Antonium Vitray

Lingvarvm orientalivm alphabetvm / Antonium Vitray. - Parisiis : Regis & Cleri Gallicani Typographum, 1636. - 54 p.

Տիտղթ.՝ LINGVARVM / ORIENTALIVM / HEBRAICÆ, / RABINICÆ, / SAMARITANÆ, / SYRIACÆ, / GRÆCÆ, / ARABICÆ, / TVRCICÆ, / ARMENICÆ, / ALPHABETA. / PARISIIS, / Apud ANTONIVM VITRAY, Regis / & Cleri Gallicani Typographum. / M. DC. XXXVI. / Տիտղոսաթերթին՝ զարդանկար: Տպագրության տարեթիվը՝ հռոմեական թվանշաններով: Ա. Վիտրայի սույն աշխատությունը 8 լեզուների վերաբերյալ լեզվաբանական վերլուծություն է, որի 47-48-րդ էջերում ներկայացված է հայոց այբուբենը՝ այդ տառերին համապատասխանող լատիներեն հնչյուններով, 50-րդ էջում ներկայացված է հայոց այբուբենը՝ տառերի թվային արժեքներով, իսկ 51-րդ էջում՝ աշխատություններում հաճախ օգտագործվող հայերեն հապավումները և դրանց համապատասխանող ամբողջական բառերը՝ իրենց լատիներեն համարժեքներով: 54-րդ էջում ներկայացված է Տերունական աղօթքը՝ լատիներեն տառադարձումով: Գրքի մատենագիտական նկարագրությունը չի ներառվել մատենագիտական համահավաք ցանկերում: Առաջին անգամ այն հայ ընթերցողի դատին է հանձնվել 2018 թ., «Նորահայտ գրքեր և պարբերականներ» (Կազմ.՝ Ստ. Պետոյան, Ռ. Ալեքսանյան, Երևան) գրքում: Գրքի թվային տարբերակը վերցվել Ֆրանսիայի ազգային գրադարանից:


Բնագիրը՝ լատիներեն՝ հայերեն հատվածներով:


Հայոց լեզու
Հայոց այբուբեն
Աղոթքներ


Փարիզ
Ֆրանսիա

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72
Հետադարձ կապ