serun
ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book

Armenian Book Banner

Familiar dialogues = Συνηθεις διαλογοι : Σix thn Ellhnkhn, Gallikhn, Agglikhn kai Armenikhn. Նոր խոսակցություններ անգղիարէն, հայերէն, յունարէն եւ գաղիերէն - Ek thx tupgrafiaz Griffittou, En Σmγpnh, Տպ. Գուլիելմոս Գրիֆիտի, 1845. - 224 էջ.

Շարվածքը՝ 11,5X7,2, սմ: Տիտղոսաթերթում հեղինակը նշված չէ։ Ղազիկյանը գիրքը չի տեսել, բայց նշել է հեղինակի անունը՝ Ս. Խ. Խոջայան։ Առաջին էջում նախ հունարեն, ապա հայերեն հետևյալ խորագիրն է. «Նոր Խօսակցութիւններ Անգղիարէն, Հայերէն, Յունարէն և Գաղղիերէն»։ Թե ձևավորումով և թե բովանդակությամբ նման Է այժմյան խոսակցական բառարաններին։ Մինչև 83 էջը շատ գործածվոր բառերն ու արտահայտություններն են։ Այնուհետև զանազան նյութերի վերաբերյալ խոսակցություններ են, հետևյալ վերնագրերով. «Տեսնուելու», «Խնդրելու և շնորհակալ ըլլալու», «Հարցնելու», «Դասառութեան», «Դասատան մէջ» և այլն։ Մեզ հանդիպած միակ օրինակը վերջից թերի է, ընդհատվում է 224 էջում: Մ անգլիական ֆ. 1248:
Զ Մատ. 204։ Ղ. 1. 1201։ Թ 135: Թվայնացվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի օրինակը Հայաստանի ազգային գրադարանում:


Տիտղոսաթերթը՝հունարեն և անգլերեն, տեքստը՝ հայերեն, հունարեն, անգլերեն, ֆրանսերեն:


Զրուցարան


Իզմիր
Թուրքիա

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72
Հետադարձ կապ