serun
ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book

Armenian Book Banner

Գուլիելմոս Պոստել

Linguarum / Guilielmus Postell. - Փարիզ : տպ. Դիոնիզիում Լեսկուլերի, 1538. - 38 թերթ.

ՏԻՏՂԹ.՝ LINGUARUM/ duodecim characteri / BVS DIFFERENTIVM ALPHA? BETVM, INTRODVCTIO, AC LEGENDI / modus longe fasilimus. Linguarum / nomina sequens proxime / pagella offeret./ Guilielmi Postelli Barentonii diligentia/ ...ԿԱՄՔԻՄԵԾԱՄԵԾՍ/.... IN MAGNIS YOLVISSE SAT EST./ cum ptiuilegio./ Prostant Parissiis apud Dionysium Lesculer, subporcelli/ signo, vico Hilario, eregione dius Hilarij /
38 թերթ: Համարակալված են թերթերը: Հայերեն բնագրերը փայտափորագիր են: Տառերը անհամաչափ, իսկ մի քանիսը՝ (ա, հ, ղ, ձ և ն) անսովոր ձևի: Գրքում կան շատ լեզուներից՝ (եբրայերեն, հնդկական, հունական, քաղդեական և այլն), այդ թվում նաև հայերենից նմուշներ:
Հայերեն տպագրություն կա անվանաթերթի վրա. «կամք ի մեծամեծս»: «De Armenica» բաժնում դրված է հայերեն գլխագիր և բոլորագիր այբուբենը, որի տակ տպագրված է «ամէն», «ԱԾ», «Աստուած» բառերը և «Հայր մեր» աղոթքը:
ՀԱԳ 11 էջ լուս.: ԲԹ: ՎԿԳ: ՓՆԳ: ՕԲԳ: ՄՔԳ: ԱՆ: ՓԱԳ: ՖԻ: ՓԳԱԳ: ՎԱԳ: ՊՊԳ:
Զ Պատմ. 35-36: Թ 151: ԳԼ 58, 74:
ԾԱՆՈԹ.՝ Գրքի անվանաթերթին տպագրության թվականը չի նշված: Զարբհանալյանը համարել է 1537 թվականի տպագրություն: Նրան հետևել են Թեոդիկը, Գ. Լևոնյանը և ուրիշներ: Մինչդեռ գրքի էջերից մեկում (ինչպես դա երևում է լուսապատճենում) «cviliel Post. Candido Lectori s.p.» վերնագրի տակ կա մի հատված, որը վերջանում է այսպես. «Excudebat P. Vidouaeus Vernolienfis, Typis ac characteribus fuis Mense Martio, Anno apartu Virgineo 1538. Ad alaulu Romanu»: Սա հիմք է տալիս կարծելու, որ գիրքը տպագրվել է 1538 թ. կամ 1539-ին (եթե մտածենք, որ հեղինակը առաջաբանը գրել է մեկ տարի շուտ):
Գիրքը նկարագրված է լուսապատճենից, որը Հանրային գրադարանին ուղարկել են Մ. Բարիքյանը և Ա. Նալբանդյանը:
Գրքի թվային տարբերակը ներբեռնվել է Ֆրանսիայի ազգային գրադարանի կայքից:


Լատիներեն, կան հունարեն, եբրայերեն, հայերեն և այլ լեզուներով հատվածներ:


Հայոց լեզու--Այբուբեն
Հայ հնատիպ գիրք
Հայերեն հատվածներ պարունակող այլալեզու գրքեր

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72
Հետադարձ կապ