serun
ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book
[ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ] / - Ա. տ. : Ա.հ., Ա.թ. - 1 էջ ;

ՏԻՏՂԹ. ՉՈՒՆԻ։
ԲՆԱԳՐԻ ՍԿԻԶԲԸ` Ի Լուսաւորչաշէն և ի յԱմենացանկալի...
Մեկ էջի վրա։ Շարվ. չափը` 32X12 սմ։ Բնագրից առաջ կնիք, հետևյալ գրով, «վանքն է կնիք սբ. Կարապետի գերեզմանի»։ 1 զարդագիր բնագրի սկզբում։ Բնագիրը 12 կետաչափի բոլորագրով, օգտագործված են նաև գլխագբեր և նոտրգիր։
ԲՆԱԳԻՐ` Ի Լուսաւորչաշէն և ի յԱմենացանկալի Դրան է` / Մշու Սուլթան Ս[ուր]բ Կարա­պետի Հրաշալի / Աթոռոյս, և ի սորին` Շնորհատու և խնդրակա/տար Գերեզմանէ` և յայլ ամ[ենայն] բազմախուռն Սրբու/թե[ան]ց Տաճարաց, որք աստ կան զետեղե[ա]լք, և սոցին Սպա/սաւոր` ի Տէր յակօբ Վարդապ[ետ]է և Արհի Եպիս /կոպոսէ. Յորմէ ժամանեալ հասցէ գիր Օրհնու[թ]ե[ան] և նա/մակ պահպանու[թ]ե[ան ] և ա[ստուա]ծային բազմա­պատիկ գթու[թ]ի[ւ]ն և/ ողորմու[թ]ի[ւ]ն, եկեսցէ և իջե[ա]լ հանգիցէ առ ի վ[ե]ր[այ] յա[ստուծո]յ օրհնե[ա]լ պարոն ԵՂՕԻՆ և համայն ընտանեաց քոց, կենդա/նեաց և հանգուցելոց, խնդալ ի Տ[է]ր Յ[իսու]ս` յոյսն բնաւից Ամէն։ / Շնորհք` Սէ՜ր` և Ողորմու[թ]ի[ւն] Ամենաս[ուր]բ Երրորդու[թ]և[ան]ն` եկեսցէ/ և հանգիցէ ի վ[ե]ր[ա] քոյ` և զարդարեսցէ զքեզ բիւր բարու[թեամ]բ` / հոգեկանօք և մարմնականօք` և ամ\ենայն] արդար գոյականօք. Ամէն։/
Եւ ընդ օրհնառաք գրու[թ]ե[ան]ս` յայտ լիցի ա[ստուա]ծասիրու[թ]ե[ան] քում. զի/ ահա` զտուրս և զողորմութի[ւն]ս հալալ արդեանց և արդար վաս/տակոց քոց, զոր մեծաւ փափագանօք շնորհեալ էիր` յանուն /Մուրատատու Ս[ր]բ[ո]յ Յա[յ]ր[ա]պետի` և նորին` լուսապարոյր օրհնե[ա]լ / գերեզմանին, Ժ Թուման` Էհաս առ մեզ ձեռամբ Սիրելւոյն / մերոյ` տիրացու Կա[րա]պետին. զոր և մեք առե[ա]լ մեծաւ շնոր/- հակալու[թեամ]բ մատուցաք` Անկարօտին ա[ստուծո]յ, ի պէտս ս[ր]բ[ո]յ աթոռոյս. / և վ[ա]ս[ն] օրհնելոյդ` և քոյայնոցդ իսկ ամենից, հանդերձ միաբ[ա]նիւք` / բազկատարած պաղատանօք` զաղօթս առ տ[է]ր մատուցաք` առա/ջի ս[ր]բ[ո]յ լուսածաւալ գերեզմանին. որև բարերարն Ա[ստուա]ծ, բարե/խօսու[թեամ]բ` ս[ր]բ[ո]յ Յօհաննու Կար[ա]պ[ե]տի` մեծի Մկրտչին, Ք[րիստոս]ի, զտուրս / և զողորմու[թ]ի[ւն]ս քոյ` ընկալցի ի հաճոյս իւր և զփոխարէնն` հա/տուսցէ քեզ բիւրապատիկ` աստ և ի հանդերձելումն. և որչափ / սաղմոսերգու[թ]ի[ւն]ք, ժամ, պաշտօն` և ս[ուր]բ Պատարագք մատչին ի ս[ուր]բ քեզ և համայն ննջեցելոցդ` մասն և բաժին եղիցի և յետ/աստէացս ելանելոյ` իւր ս[ուր]բ արքայու[թ]ե[ան]ն արժանիս արասցէ Ամէն։/
Գրեցաւ ի թուին ռճծ-ին, առ Դրան Մշու ս[ր]բ[ո]յ Յարապետի Աթոռոյս։/ ԾԱՆՈԹ.` Սա շնորհակալագիր է, որի տպա­գիր բնագրում բաց են թողնված նվիրատուի և փոխանցողի անունների, նվիրատրված դրամի քանակի և թվականի տեղերը։
Հավանաբար, Մշո Ս. Կարապետ վանքը պատվիրած է եղել այս շնորհակալագրից շատ օրինակներ, որպեսզի յուրաքանչյուր նվիրատվություն ստանալու դեպքում ձեռագրով համապատասխա­նաբար լրացվեն բաց թողնված մասերը և շնորհակալագիրը հանձնվի նվիրատուին։
Նկարագրված օրինակում ձեռագրով լրացված են նվիրատու Եղոյի, փոխանցող Կարապետի անունները, Ժ(10) թումանը և ՌՃԾ (1701) թվականը։ Շնորհակալագրի տպագրությունը կարող է կատարված լինել ամենաուշը 1701-ին, կամ ավելի վաղ։ Այդ ժամանակներում մշեցիները նման բան կարող էին տպագրել Կ. Պոլսում։
Մ կաթող. դիվան. թղթ. 242. վավ. 3։



Գրաբար


Հայ առաքելական եկեղեցի


Հայ հնատիպ գիրք

Ա.տ. Ա.հ. Անթվակիր

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72
Հետադարձ կապ