ՍԱՂՄՈՍԱՐԱՆ /
Տպագր. Հովհաննես Քարմատանենցի.
- Լվով : տպ. Հովհաննես Քարմատանենցի, 1616.
- 480 չհ գծափակ էջ : 1 փորագիր պատկեր;
ՏԻՏՂԹ.՝ ՍԱՂՄՈՍ/Ի ԴԱՒԻԹ /ՏՊԱԳՐԵՑԱՒ/ Սաղմոսարանս ի կազմա/րանն Քարմատանեէնց/ Տ[է]ր յովհանէսին. թվին/ մարդեղութենէն Տ[եառ]ն. /ՌԿՃԺԶ և հայոց մեծաց /ռկեին. դեկտեմբեր ամ/սու ժեին/: 480 չհամարակալված, գծափակ էջ։ Տիտղոսաթերթը զարդափակ խորանի մեջ: 1 փորագիր պատկեր չհ 14-րդ էջում, որը ներկայացնում է Դավթին և Աստծո սուսերավոր հրեշտակին։ Էջախորագրերով և լուսանցանիշերով։ Գլխազարդեր և զարդագրեր։ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ` Ամենակարող զօրութեամբն Աստուծոյ կազմեցաւ նոր տպագիրս երկիրն Իլախաց ի քաղաքս Լէվ կոչեցեալ ընդ հովանեաւ Ննջման Սուրբ Աստուածածնին, ձեռամբ յոգնամեղ Քարմատանենց Յովանէս իրիցու՝ զոր հոգս առեալ մեծաւ աշխատութեամբ եւ բազում ծախիւք տարի մի բոլոր արուեստաւորաց հետ դատեցայ, մինչև գիրն ի գլուխ հանի, և նոր կազմարան սահմանեցի. և վասն փորձի նախ զերգսն Դաւթի մարգարէին տպագրեցի ի օգուտ և ի շահ աստուածասէր աղօթողաց մերասեռ ազանց. զոր եթե հաճելի լիցի կամաց ձերոց՝ Տեառն փառք: Արդ եղև զրաւ սորին թվականութեան Հայոց մեծաց ՈԿԵ ամին. ամսեանն դեկտեմբերի ԺԵ. և ի Փրկչին ՌԶԺԶ ամի. ի հայրապետութեանն Էջմիածնայ սուրբ յաթոռոյն կենդանի նահատակին Տեառն՝ տէր Մելքիսեդեկ կաթողիկոսին, այլ և Կիլիկեցո գաւառին տէր Յովհանէս քաջ րաբունապետին. ի սոցին ժամանակս հանդիպեցաւ տառ սորին. այլ և ի թագաւորութեանն քրիստոնէից Լէհ ազգին բարեպաշտ արքային Զիզմունտին. զոր Տէր ինքն անսասան պահեսցէ: Արդ աղաչեմ զամենեսեան որ հանդիպիք այսմ գրիս, յիշեսջիք ի բարի և զծնօղս իմ ի Քրիստոս հանգուցեալ բաղեշցի Քարմատանենց զՄուրատ, և զմայրն իմ զԱննա, այլ եւ զպապն իմ զտէր Սիմէոն քահանայն և զամենայն ազգայինս իմ. և նա ինքն, որ առատն է ի տուրս բարեաց, կրկնակի բարութամբ զփոխարէն պարգևեսցէ մեզ, և թողութիւն շնորհեսցէ յանձանաց ձերոց և ձեր սուրբ աղօթիւքն զմեր ջնջեսցէ. այլ և զննջեցեալսն մեր խաչին լուսոյ և երկնից արքայութեան արժանի արասցէ. որում փառք յաւիտեանս ամէն. (Գ. Զարբհանալյան, «Պատմութիւն հայկական տպագրութեան», էջ 66-67): ՍՂՄ։ ՀԳ 22 էջ լուս.: ԱՍԳ 135-136։ ԲԺՇԿ. 99-100։ Զ Մատ. 598, Պատմ. 64-67, Ղ հտ. 2, 259: Լ հտ. 1, 184: Թ 146: ԳԼ 79-80: ԱԼ 87, Ե «Փ», 1881, N 4, էջ 7: ՏՊ «Բ», 1904, էջ 48-49: Շ: Դ 120: Ա «ՀԱ», 1935, N 3-4, էջ 168-169։ ԾԱՆՈԹ.՝ Նկարագրությունը կատարված է Գ. Զարբհանալյանի «Պատմ. հայկ. տպագր.» գրքից:
ԲՈՎԱՆԴ.՝ Երանելոյն Եպիփանու եպիսկոպոսապետին Կիպրոսի արարեալ պատճառ երգուց սաղմոսին:- Ապա Սաղմոսարան, որն սկսվում է՝ Մեկնութիւն ի վերայ բովանդակաց թէ վասն էր և յորում աւուր նւագեաց Դաւիթ զիւրաքանչիւր սաղմոսն: Յորժամ գնաց Սաւուղ առ դիւթսն հանել զՍամուէլ, ասաց Դաւիթ. Երանեալ է այր, և այլն: Այսպես յուրաքանչյուր սաղմոսի սկզբում նշվում է նրա հորինման պատճառը: Գրքի վերջում՝ Անանիանց օրհնութիւնը:- Մանասէի աղօթքը:- Սրբոյ Աստուածածնի «մեծացուսցէ» մաղթանքը, ինչպես նաև Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ»-ը և հիշատակարան (Գ. Զարբհանալյան, «Պատմ. հայկ. տպ.», էջ 64-65):
Գրաբար
Աստվածաշունչ :--Սաղմոսարան
Հայ հնատիպ գիրք