serun
ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book
Normal view MARC view ISBD view

Բանալի ընթերցանութեան Մեսրովպեան տառից, որ է այբբենարան եւ հեգերէն Հայկեան լեզուի.

Edition statement:Տիպ առաջին Published by : Incτiτuτuл Aлбineĭ [Ինստիտուտուլ Ալբինեյ], (Եաշ ։) Physical details: 32 էջ ։ նկ. Year: 1847
Online resources:
Tags from this library: No tags from this library for this title. Log in to add tags.
    average rating: 0.0 (0 votes)
Item type Current location Call number Status Date due Barcode Item holds
Books Books National Library of Armenia
Բացակա (Browse shelf) Available
Total holds: 0

1847թ. հունվարին Մոլդովայի իշխանապետության մայրաքաղաք Յաշում (ներկայում՝ Ռումինիայի տարածքում) ռումինահայ նշանավոր մտավորական Գեորգե Ասակին իր «Ալբինա» տպարանում հրապարակեց մի փաստաթուղթ, որով շեշտվում էր հայկական դպրոցների համար հայերեն հրատարակությունների անհրաժեշտությունը։ Այդ կերպ ծնվեց արեւմտահայերեն աշխարհաբարով գրված այս բարոյախրատական դասագիրք-այբբենարանը: Արսեն Ղազիկյանը այն համարում է «Առաջին հայ տպագրութիւն յԵաշ» (Ղազիկեան Արսէն, Հայկական նոր մատենագիտութիւն եւ հանրագիտարան հայ կեանքի: Հտ. 1, Վենետիկ, 1909, էջ 305)։

1927թ. Բուխարեստի հայկական գրադարանի հիմնադրման առիթով տարբեր քաղաքներում գրքեր փնտրելիս հայագետ Հակոբ Սիրունին այս գրքի մեկ օրինակ հայտնաբերեց Բոտոշանում, որն այսօր չի գտնվում գրադարանում։ Ռումինական ակադեմիայի գրադարանը միակ վայրն էր, որտեղ 2023 թ. հունվարին Բուխարեստի համալսարանի քաղաքական գիտությունների դոկտոր Արսեն Արզումանյանը գտավ հենց այդ օրինակի ֆոտոպատճենը եւ սիրով տրամադրեց մեզ ։ Գրքի մի քանի էջերում երեւում է Բուխարեստի հայկական կենտրոնական գրադարանի կնիքը։

Գրքի մատենագիտական նկարագրությունը չի ներառվել «Հայ գիրքը 1801-1850 թվականներին» մատենագիտության մեջ :

Կազմը՝ զարդափակ ։

Կազմին և տիտղոսաթերթին՝ զարդանկար ։

There are no comments for this item.

Log in to your account to post a comment.

Click on an image to view it in the image viewer

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72
Հետադարձ կապ