serun
ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book

Armenian Book Banner

Normal view MARC view ISBD view

Պարզատումար /

Published by : Ի տպարանի Ամենափրկիչ վանքի, (Նոր Ջուղա :) Physical details: [84] գծափակ էջ. Year: 1647
Online resources:
Tags from this library: No tags from this library for this title. Log in to add tags.
    average rating: 0.0 (0 votes)
Item type Current location Call number Status Date due Barcode Item holds
Books Books National Library of Armenia
Բացակա (Browse shelf) Available
Total holds: 0

Շարվածքը շրջանակով՝ 9x6,2 սմ:

Տիտղոսաթերթին՝ ԳԻՐՔ ՏՈՒՄԱՐԱՑ ՈՐ ԵՒ ՊԱՐԶԱ/ՏՈՒՄԱՐ ԿՈՉԻ։ / Զոր փոխարկեալ եղև՝ ՛իյամսոց և ՛իտու-/մարացն Հռօմայեցւոց, ՛իյամիսս և ՛իտօ-/մարս Ազարիայի կոչեցելոյ։ / Ձեռամբ Նուաստ Յովհաննէս Վար-/դապէտի, Ջուղացւոյ․ Աշակերտի մե-/ծին Խաչատրոյ Կեսարացւոյ։ / Որ և Տպագրեալ աճեցո՛յց զսա․ Յամին, Որ ՛ի ծնընդենէն Ք[րիստոս]ի․ Ռ․ Ո․ Խ․ և Է։ / ՛իսկիզբն, Յունիսի՛ ամսոյ։ / իսկ ը[ստ] Հայոց՝ Հազար և Ղ և ե․ թուին։ / ՛իվայելո՛ւչ և ՛իթագաւորանիստ Քաղաքն / ՛ի Տեղապօլիս այ[սինքն], ՛ի Շօշ, որ և Սպահան։ / ՛ի Տպարանի իւրում․ զոր է ա[ստուա]ծ՝ յարևմտից / ՛ի ս[ուր]բ ուխտն Ամենափրկի՛չ։ / Յօժարութ[եամ]բ՝ Ս[ուր]բ Միաբանութեանս։ /

Առանց էջակալության, մամուլանիշերի և հիշագրերի: Տասներկուծալ: Բնագիրը՝ 6 կետաչափի բոլորգրով, օգտագործվել են նաև թռչնագիր գլխագրեր։ Բնագրում՝ 1 գլխազարդ, 1 վերջազարդ, 2 լուսանցազարդ և 2 զարդագիր աղյուսակ (12-13-րդ էջերում)։

Տիտղոսաթերթի դարձերեսին և 80-րդ էջում՝ զարդափակ շրջանակով զարդանկարներ՝ սափորի պատկեր, վրան՝ նշումներ. «Յի[սուսի] Ք[րիստոս]ի ծառայ Յովհաննէս Ջուղայեցի ...: Վ[ար]դ[ապե]տ եւ սպ[ա]սաւոր Էջմիածնի որ ի ՌՉԸ», «Ք[րիստոսի] ծառայ Յովհաննէս վարդապետ Ջուղայեցի»: Հիշատակարան ունի:
Գրքի տիտղոսաթերթին և հիշատակարանում նշված երկու թվականների (ՌՈԽԷ = 1647 և հազար ՂԵ = 1646) տարբերությունը, հավանաբար, տոմարական տարբեր հաշվարկումների հետևանք է։
Թվայնացված օրինակի մի շարք զարդանախշեր և գլխատառեր մատիտով կարմրացրած են: Գրքի մատենագիտական նկարագրությանն անդրադարձել են Գ. Զարբհանալյանը (Հայկական մատենագիտութիւն, Վենետիկ, 1883, էջ 133), Լեոն (Հայկական տպագրութիւն, հտ. 1, էջ 223) և ուրիշներ։ Թեոդիկը մանրամասն նկարագրել է նաև Հովհաննես վարդապետի գործունեություն Նոր Ջուղայում (Տիպ ու տառ, Կ. Պոլիս, 1912, էջ 162)։
«Հայ գիրքը 1512-1800 թվականներին» (Երևան, 1988, էջ 31) գրքի մատենագիտական նկարագրությունն արվել է աշխարհի մի քանի պահոցներում պահվող սակավ օրինակների հիման վրա: Այն ֆիզիկապես բացակայում է հայաստանյան գրադարաններում:

ՎՄՄ։ ՀԱԿՈԲՀ։ ՆՋԱՎ։
Զ Մատ. 133: Լ հտ, 1, 223: Թ 162, ԳԼ 90: Ա 275-276։ Ե «Փ», 1881, N 4, էջ 9։ ԱԼ 100: ԼՄ «Ն», 39-44, Կ-Ո «Գ», 1970, N 5։

Գրքի թվային տարբերակի հղումը վերցվել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանից:

Գրաբար

There are no comments for this item.

Log in to your account to post a comment.

Click on an image to view it in the image viewer

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72
Հետադարձ կապ