serun
ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book

Your search returned 2 results. Subscribe to this search

|
1. Տաղարան հարուստ, վայելուչ և գեղեցիկ.   Publication: Յօրթագիւղ [Կ. Պոլիս] : Ի Տպարանս արապեան Պօղոսի ապուչեխցւոյ և երից որդւոց իմոց՝ Աստուածատրոյ, Գէորգայ և Գալուստի, 1825 . 359 էջ : , Շարվածքը՝ 9x13 սմ: | Ի Հայրապետութիւն Սրբոյ Աթոռոյն Էջմիածնի Տեառն և Տեառն Եփրեմի աստուածընտիր Կաթուղիկոսի Ամենայն Հայոց: | ՀԳ 1158, Մ: | Գիրքը թվայնացվել է Հայաստանի ազգային գրադարանում: 16 սմ. Date: 1825 Availability: Items available: National Library of Armenia (1),

2. Գիրք աղօթից սրբոյն Գրիգորի Նարեկացւոյ հոգեկիր հռետորի :   Publication: Կ. Պոլիս : ի տպարանս արապեան Պօղոսի ապուչեխցւոյ, և երից որդւոց իմոց՝ Աստուածատրոյ Գէորգայ և Գալուստի: …որ ի Քյուրքճի խանն և կամ ի միջագյուղն, 1822 . 488 էջ ; , Շարվածքը՝ 6,1x9,5 սմ: | Այն հանգամանքը, որ Արապյանների տպագրած գրքերի վրա Կ. Պոլսի կողքին դրվում է նաև թաղամասերի անունները՝ մերթ Քյուրքճի խան, մերթ էլ Օրթագյուղ (կամ Միջագյուղ), զանազան բացատրությունների տեղիք է տվել: Արապյանների տպագրած գրքերի տիտղոսաթերթերի տվյալները համեմատելով պարզվեց հետևյալը. Մինչև 1820 թվականը Արապյանի տպագրած համարյա բոլոր գրքերի տիտղոսաթերթերում Կ. Պոլսի հետ նշվում է՝<<Ի Քիւրքճի խանն>>։ 1821 թվականին Արապյանի տպարանում լույս չի տեսել ոչ մի գիրք։ Ըստ երևույթին այդ տարի նա զբաղված է եղել Օրթագյուղում նոր տպարան հիմնելու գործով: Մատյան ողբերգության ներկա հրատարակության տիտղոսաթերթում առաջին անգամ Քյուրքճի խանի հետ հիշատակվում է նաև Միջագյուղը (Օրթագյուղ)։ Դրանից հետո Արապյանների տպագրած գրքերում Քյուրքճի խենը շատ քիչ է հիշատակվում (օրինակ, 1826 թ. Նարեկի տիտղոսաթերթում՝ «Ի Քիւրքճի խանն և կամ Միջագյուղն»): Սովորաբար գրքերի տիտղոսաթերթերում Կ. Պոլսի կողքին նշվում է Օրթագյուղը: Տպարանը կոչվում է կամ միայն Պողոս Արապյանի անունով և կամ Պողոսի և իր որդիների անունով՝ «Ի տպարանի Արապեան Պօղոսի Ապուչեխցւոյ և երից որդւոց իմոց՝ Աստուածատրոյ, Գէորգայ և Գալուստի»։ Գ. Լևոնյանի կարծիքով 1820 թ. մինչև 1835 թ. (Պողոս Արապյանի մահվան տարին), Արապյանները ունեցել են երկու տպարան՝ Քյուրքճի խանի տպարանը՝ որդիների անունով և Օրթագյուղի տպարանը՝ Պողոս Արապյանի անունով. («Հայ գիրքը և տպագրության արվեստը», էջ 177)։ Իրականում Արապյաններն ունեցել են մեկ տպարան և հայր ու որդիներ միշտ գործել են միասին։ 1820-ական թվականներին Քյուրքճի խանի տպարանը դեռևս վերջնականապես չի փակվել և այնտեղ կատարվել են տպագրության հետ կապված զանազան աշխատանքներ։ 1822 թ. Սաղմոսի տիտղոսաթերթում պարզ ասված է. «Ի տպարանի չորից ընկերացս՝ Արապեան Պօղոսի Ապուչեխցւոյ և երից որդւոց իմոց՝ Աստուածատրոյ, Գէորգայ և Գալուստի: …Որ ի Քյուրքճի խանն և կամ ի Միջագյուղն»: | ՀԳ 1722: Ղ. 1. 493։ Թ 65, 70: | Գիրքը թվայնացվել է Հայաստանի ազգային գրադարանում: 11 սմ. Date: 1822 Availability: Items available: National Library of Armenia (1),

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72
Հետադարձ կապ