serun
ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book

Your search returned 2 results. Subscribe to this search

|
1. Հայու գրով տաճկերէն :   Publication: Փարիզ : Ա.հ., 1856 . 22 էջ ; 22 սմ. Date: 1856 Availability: Items available: National Library of Armenia (1),

2. Հետազօտութիւն ճշմարտութեան /   Publication: Կոստանդնուպօլիս : Ի տպարանի Հենրիկոսի Քայօլի, 1850 . 6+6+7+8+7+7+28(=69) էջ ; , Տրամաբանության այս գիրքը հրատարակվել է վեց փոքրիկ տետրակներով (մասերով): Ըստ երևույթին հետագայում տպաքանակի մի մասը միացվել և ընդհանուր տիտղոսաթերթով կազմվել է։ Գրքի վերջին մասից բացակա են 17-24 էջերը: | Շարվածքը՝ 9 x 16,5 սմ: | ՀԱԳ 929-ԱՀ | Գրքի «Յայտարարութիւն»-ում ասվում է. «Բայց աս տրամաբանութիւնը առաջիններուն չիպիտի նմանի, որոնք որ ի հիմանց սխալ են ու հասարակութեան համար ալ անմատչելի։ Վեց մասն պիտի բաժնըվի, որոնք 1850 յունվարի վերջին սկսեալ ամսէ ամիս պիտի հրատարակվին։ Առաջին մասը զգայութեան վրայ պիտի խօսի, երկրորդը՝ գաղաբարին, երրորդը՝ դատողութեան, չորրորդը՝ հրատարակված առաջին խնդիրին հաստատութիւնը պիտի պարունակէ, հինգերորդը՝ երկրորդ խնդիրին հաստատութիւնը պիտի պարունակէ, վեցերորդը՝ առաջի մասերուն ամմէնէն ծագած հետևութիւնները պիտի պարունակէ ու ճշմարիտ փիլիսոփայութենէն առաջ եկած ճշմարիտ իմաստութեան հասնելու կերպը պիտի ցուցունէ» (Գ էջակալություն, էջ 6-7)։ Ա տետրը ունի երկու բաժին՝ առանձին էջակալություններով. «Խնդիր փիլիսոփայական» և «Երկու փիլիսոփայական խնդիրներուն շարունակութիւնը»։ Բ տետրը ընդգրկում է «Հետազօտութիւն ճշմարտութեան ...Յայտարարութիւն»։ Գ տետրը բուն տրամաբանության Ա մասն է, հետևյալ տիտղոսաթերթով. «Հետազօտութիւն ճշմարտութեան արևելցիէ մը, որ կը բովանդակէ Խնդիր փիլիսոփայական, առաջարկեալ առ գիտնականս ամենայն երկրին հաստատութեանը հետ նոր տրամաբանութիւն մը ու փիլիսոփայութեան գլխաւոր մասանց բացատրութիւնը, ամենը Գասպար Թիւյսիւզեանին ձեռօքը հրատարակելով: Տրամաբանութիւն. Մասն առաջին, Կոստանդնուպօլիս, ի տպարանի Հենրիկոսի Գայօլ, 1850»։ Մյուս տետրերը դարձյալ ունեն այս նույն տիտղոսաթերթը միայն այն աարբերությամբ, որ չորրորդ տետրի տիտղոսաթերթում նշված է «Տրամաբանիութիւն. մասն Բ. Գ.», հինգերորդ տետրի տիտղոսաթերթում՝ «Տրամաբանութիւն, մսան Դ. Ե.»։ Իսկ վեցերորդի վրա «Տրամաբանութիւն. Մասն Զ. Եզրակացություն»։ | Գրքում հեղինակը դիտմամբ անունը չի գրել՝ իր սկզբունքները բռնի կերպով ուրիշներին չպարտադրելու համար։ □...Անունս ալ անծանօթ ըլլալով, ընթերցասէրներս գրածս չիկարդացած անոր ճշմարիտ ըլլալուն առաջուց ապահով ըլլալու համոզված չեն կրնար ըլլալ (Գ էջակալություն, էջ 3): Այս շատ կարևոր աշխատությունը մինչև այժմ մեր բանասիրությանը անծանոթ է եղել, Ղազիկյանը հիշատակում է սկզբի երկու փոքրիկ մասը միայն՝ «Խնդիր փիլիսոփայական առաջարկեալ առ գիտնականս ամենայն երկրի ի միոջէ արևելականէ» և «Երկու փիլիսոփայական խնդիրներուն շարունակութիւնը□, իբրև 1848 թ. տպագրություն: | Գիրքը թվայնացվել է Հայաստանի ազգային գրադարանում: 19 սմ. Date: 1850 Availability: Items available: National Library of Armenia (1),

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72
Հետադարձ կապ