Շարվածքը՝ 4,9x10,1 սմ:
Մատենագիտություններում և Վենետիկի Մխիթարյանների ցուցակում հիշատակվում է այս թվականի միայն մեկ հրատարակություն։ Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում կա մեկ օրինակ (N 32590), որը ճիշտ այս 551 էջանոցի տիտղոսաթերթն ունի, բայց բաղկացած է 594 էջից: Տարբեր է նաև շարվածքի չափը՝ 5,4x10 սմ։ Վերջում ավելացված է Շնորհալու «Հաւատով խոստովանիմ»-ը, ապաշխարհության մի քանի սաղմոսներ, Նարեկացու «Աղօթք առ ամենասուրբ Տիրամայրն» և այլն։ Սա կամ 1849 թվականի մի երկրորդ տպագրություն է, որ մատենագետները չեն նկատել, և կամ ուրիշ թվականի հրատարակություն է, բայց հետագայում կազմարարը կամ գրքի տերը տիտղոսաթերթը ընկած տեսնելով, թյուրիմացաբար վրան փակցրել են 1849թ. հրատարակության տիաղոսաթերթը։ Հնարավոր է, որ 1840 թ. տպագրություն լինի, որը մենք չենք տեսել:
ՀԳ 3897, ԳԱԹ, ԷՃԳ:
Զ Մատ. 22։ Ղ. I. 897-898:
Գրքի թվային տարբերակը տրամադրել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանը:
Գրաբար:
There are no comments for this item.