Աստուածաշունչ : Գիրք Հին եւ Նոր Կտակարանաց :
Published by : Ի տպարանի Ա. Յակոբ Պօյաճեան, (Ի Կոստանդնուպօլիս :) Physical details: 1169 երկսյուն, 1 չհամարակալված էջ. Year: 1894Item type | Current location | Call number | Status | Date due | Barcode | Item holds |
---|---|---|---|---|---|---|
![]() |
National Library of Armenia | Բացակա (Browse shelf) | Available |
Շարվածքը՝ 24,5x17,5 սմ:
Ա. տիտղոսաթերթ՝ Աստուածաշունչ : Գիրք Հին եւ Նոր Կտակարանաց : Եբրայական եւ յունական բնագիրներէն թարգմանուած։
Բ. տիտղոսաթերթ՝ Նոր Կտակարան : Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի։ Յունական բնագրէն թարգմանուած։
Քառածալ, մամուլանիշերը՝ արաբական թվանշաններով: Բոլորգիր, օգտագործվել է նաև նոտրգիր: Վերնագրերը՝ հոծ երկաթագիր: Մանր բաժանազարդեր:
Բաղկացած է Հին և Նոր կտակարաններից, որոնք ունեն առանձին տիտղոսաթերթեր, սակայն շարունակվող էջակալություն: Նոր Կտակարանը սկսվում է 897-րդ էջից: Հին և Նոր Կտակարանների մեջտեղում առկա է 4 ներդիր թերթ: Տիտղոսաթերթերին՝ զարդանախշեր, Ա. տիտղոսաթերթին՝ նաև օսմաներեն գրություն:
Գիրքն ունի զարդափակ շրջանակով և շքեղ զարդանախշերով սև կաշվից կազմ: Կռնակին առկա են զարդանախշեր, իսկ վերևում ոսկեզօծ տառերով գրված է «Աստուածաշունչ»: Կազմը մի փոքր մաշված է, սակայն գտնվում է բարվոք վիճակում, ինչպես ամբողջ գիրքը: Չկան պակաս կամ պատռված էջեր: Տիտղոսաթերթից առաջ ընկած երկու էջերին, 1169-րդ և վերջին էջերին առկա է Արշակ Ալպոյաճյանի դիվանի կնիքը: Գրքի էջերում պահպանվել են տպագիր և ձեռագիր թերթիկներ՝ նշումներով, ինչպես օրինակ՝ Բիւզանդիոնի ցրուիչը (1900 թ., տպագիր բացիկ), ձեռագիր նոտաներ՝ ֆրանսերեն նշումներով, «Բիւզանդիոն», «Մասիս» պարբերականների որոշ համարների նյութերի մասին նշումներ, Թաղական խորհրդի գրությունը Գում Գաբուի մայր եկեղեցուն՝ նվիրատվությունների առթիվ (1900 թ., տպագիր, երկթերթ): Սույն ձեռագիր նյութերը Արշակ Ալպոյաճյանի հետ առնչություն չունեն: Գրքի մատենագիտական նկարագրությունը չի ներառվել «Հայ գիրքը 1851-1900 թթ.» մատենագիտության մեջ (Երևան, 1999): Ա. Ղազիկյանի մատենագիտության մեջ հիշատակված է 1894 թ. մի տպագրություն, սակայն նշված են միայն տպագրության տարեթիվը և էջերի քանակը, այդ պատճառով չենք կարող պնդել, թե նույն տպագրության մասին է խոսքը (Ղազիկեան Ա., Հայկական նոր մատենագիտութիւն եւ հանրագիտարան հայ կեանքի, հտ. Ա., Վենետիկ, 1909-1912, էջ 219): ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի «Արշակ Ալպոյաճյան» հավաքածուի ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկավ գրքի մեզ հայտնի միակ օրինակը, ինչը հնարավորություն տվեց շրջանառության մեջ դնել մատենագիտական տվյալները:
ԱԿԳ։
Գրքի թվային տարբերակը ներբեռնվել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի կայքից:
There are no comments for this item.