Շարվածքը՝ 7X5,5 սմ:
Այս գրացուցակը պատկանում է Թիֆլիսում գործող Կենտրոնական գրավաճառանոցի գրացուցակների թվին, որոնց մասին Ռ. Իշխանյանը իր «Հայ մատենագիտության պատմության» Բ հատորի 360 էջում նշում է. «1880-ական թվականներից մինչև 20-րդ դարի սկիզբը եղել է Թիֆլիսի ամենից ավելի աշխույժ գործող գրավաճառանոցը: Այն հրատարակել է մի տասնյակից ավելի գրացուցակներ, որոնք կոչվում էին Կենտրոնական գրավաճառանոցի հայերեն գրքերի ցուցակ: Նրանք բոլորը այբբենական կառուցվածք ունեն և տարբեր մեծության են (մինչև 100 և ավելի էջեր)»:
Նկարագրված օրինակը թերի է, չունի շապիկ և տիտղոսաթերթ, ինչպես նաև պակասում են 3-31 էջերը:
Տպագրության վայրի տվյալը վերցվել է Ռ. Իշխանյանի «Հայ մատենագրության պատմություն» գրքից:
Գիրքը թվայնացվել է Հայաստանի ազգային գրադարանում:
There are no comments for this item.