Հին Հունաստան. հետազոտական էսքիզներ ։
-
Դիտել առցանց
- (DOI)
| Item type | Current location | Call number | Status | Date due | Barcode | Item holds |
|---|---|---|---|---|---|---|
Books
|
National Library of Armenia | Բացակա (Browse shelf) | Available |
Browsing National Library of Armenia Shelves Close shelf browser
Նվիրվում է պրոֆ. Գևորգ Ա. Տիրացյանի հիշատակին, որ էր այր բազմախորհուրդ եւ իմաստուն։
Տողատակերում՝ ծանոթագրություններ ։
Հակիրճանք՝ էջ 197-200 ։
Մատենագիտություն՝ էջ 201-218 ։
Դասիչ՝ էջ 219-223 ։
Առաջարկվող հատորը ընդհանուր հետազոտական ծրագրի առաջին մասն է։ Ծրագիր, որը խնդիր ունի բացահայտելու հին հունական պատմության հիմնակազմիկ դիտանկյունները։ Այս ծիրի մեջ սևեռումի առարկան քաղաք–պետությունն է՝ ձևավորված ի հետևանս Ուշբրոնզեդարյան քաղաքակրթական
փլուզումի։ Պալատական կենտրոնները քանդվեցին, և հասարակությունը հետադիմեց գյուղական համայնքների մակարդակի։ Նոր քաղաքակրթական ընձյուղումը, որ կատարվեց Արխաիկ դարաշրջանում (Ք.ա. 8–6-րդ դդ.), չկրկնեց նախորդի փորձը։ Գնաց ինքնիշխան քաղաք–պետությունների ձևավորման ճանապարհով, որոնք ավելի հարիր էին Հունաստանի սահմանափակ ռեսուրսներին։ Պակասը որոշվեց լրացնել էրգաստիկ–մշակութաստեղծ գործունեությամբ՝ տեխնոլոգիաներ, գիտություններ, բառարվեստ, թատրոն, ռազմարվեստ, հանրային համախմբման և կառավարման նոր ձևեր։ Այս հիմնարար
խթանը, սակայն, նույնընթաց չէր բոլոր քաղաք–պետություններում. հոլովույթի
համածիրում առանձնանում էր երկու հակոտնյա բևեռ՝ Սպարտան և Աթենքը։
Առաջինը հընթացս ժամանակի հանգեց Արխաիկ դարաշրջանի «տեխնոլոգիական–ընկերային շարժի» կասեցմանը։ Երկրորդը, ընդհակառակը, դրա հետագա զարգացմանը։ Ներկա հատորը լուսաբանում է սպարտական ուղին։ Այն ծնունդ տվեց համակեցական մի համաձուլվածքի, որը պարառում էր ամբողջատիրության, կաստայականության և ժողովրդավարության ինչ–ինչ բաղադրատարրեր։ Թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ ամեն բան պայմանավորված էր ռազմական հրամայականի կանոնով։ Շուրջ երկուսուկես դար Սպարտան հունական աշխարհի ռազմական հեգեմոնն էր։ Սակայն «անսպասելի» փլուզվեց իր հաղթությունների ծանրության ներքո՝ անհաղորդ արտադրության և կառավարման նոր տեխնոլոգիաներին։
Books
All site content, except where otherwise noted, is licensed under a
There are no comments for this item.