Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի՝ Ասիոյ, Եւրոպիոյ, Ափրիկիոյ և Ամերիկոյ :
by Ագոնց, Ստեփանոս (Գիւվէր)
Published by : Ի Վանս սբյն Ղազարու, (Ի Վէնէտիկ :) Physical details: 678 էջ. Year: 1802Item type | Current location | Call number | Status | Date due | Barcode | Item holds |
---|---|---|---|---|---|---|
![]() |
National Library of Armenia | Available |
Շարվածքը` 7x14,5 սմ:
Այս աշխատությունը ամբողջությամբ չորս մասից է։ Երրորդ և չորրորդ մասերը («Ափրիկէ» «Ամերիկա») բաղկացած են յուրաքանչյուրը մեկական հատորից։ Երկրորդ մասը («Եվրոպիա») բաղկացած է 6 հատորից, իսկ առաջին մասը՝ («Ասիա») պետք է բաղկացած լիներ 4 հատորից, բայց մենք տեսել ենք միայն երկուսը՝ Ա և Դ հատորները։ Այդ մասի Բ և Գ հատորները չգտանք ոչ մի գրադարանում։ Եվ քանի որ մատենագետները մանրամասն չեն նկարագրել աշխատությունը, մենք հաստատ չենք կարող ասել՝ այդ հատորները լո՞ւյս են տեսել, թե ոչ։ Բ և Գ հատորները հիշատակել ենք կասկածանքով (տես NN 63, 64)։
Այսպիսով, ամբողջ աշխատությունը բաղկացած է 10 կամ 12 հատորից։ Մեզ հանդիպած 10 հատորների տպագրությունն սկսվել է 1802 թ. և ավարտվել է 1806-ին։
Ըստ Ղազիկյանի՝ աշխատությունը բաղկացած է 11 հատորից։ Իսկ տպագրությունն ավարտվել է 1808 թ. (տես «Հայկական նոր մատենագիտութիւն», հտ. Ա, էջ 18)։
Ամենից առաջ՝ 1802 թ. տպագրվել են սույն երկրորդ մասի սկզբի 4 հատորները, և երրորդ ու չորրորդ մասերը։ Այնուհետև, 1804 թ. տպագրվել են երկրորդ մասի Ե-Զ հատորները։ Վերջում տպագրվել է առաջին մասը, որի Ա հատորը լույս է տեսել 1806 թ., իսկ Դ հատորը՝ 1805 թ.։ Առաջին մասի Բ և Գ հատորները ենթադրում ենք, որ լույս են տեսել 1805 թ., թեև Ղազիկյանի նկարագրությունից կարելի է ենթադրել նաև, որ այդ երկու հատորները, կամ դրանցից մեկնումեկը, տպագրվել է 1807-1808 թթ.:
Առաջին մասի Ա հատորը և երկրորդ մասի Ե-Զ հատորները գրել է Ղուկաս Ինճիճյանը (տես NN 52, 53, 84):
ՀԳ 2189, Մ, ԳԱԹ Ազատյանի ֆ., ԷՃԳ:
Զ Մատ. 37-38։ Ղ. 1. 18:
Գիրքը թվայնացվել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանում:
Բովանդ. - Էջ 3-81՝ Աշխարհ Թ. Բրուսսիա։ - 82-168՝ Աշխարհ Ժ. Լեհ կամ Լեհաստան։ -169-329՝ Աշխարհ ԺԱ. Ռուսիա կամ Մոսկովք։ - 330-406՝ Աշխարհ ԺԲ Զվիցցերի կամ Սիւիզ ի հնում Հելվէցիա։ -407-669՝ Աշխարհ ԺԳ. Իդալիա:
There are no comments for this item.