Երևանի պետական համալսարանն ու համալսարանականները Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1945թթ.) /
by Ենգոյան, Փայլակ Իսահակի,








Տողատակում՝ ծանոթագրություններ ;
Գրականության ցանկ՝ էջ 562-566:
Ամփոփումը՝ ռուսերեն և անգլերեն:
Աշխատությունում անդրադարձ է կատարվում Երևանի պետական համալսարանի դասախոսների, ուսանողության, վարչատնտեսական աշխատողների սխրանքներին ու մարտական ծառայություններին Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներում և նրանց հայրենանվեր գործունեությանը թիկունքում: Գրքում զետեղվել է ռազմաճակատ մեկնած համալսարանականների 400-ից ավելի կենսագրություն: Հավաքագրվել են տվյալներ արխիվներից, անձնական գործերից, ճակատայինների և զոհված համալսարանականների հարազատների, ընկերների բանավոր ու գրավոր հուշերից: Պատերազմ մեկնած համալսարանականների մի մասը զոհվել է մարտի դաշտում, մյուսները, ավարտելով ուսումը, աշխատել են համալսարանում և այլ հաստատություններում:
Աշխատությունը հասցեագրված է պատմաբաններին, քաղաքագետներին, հարցի ուսումնասիրությամբ զբաղվող այլ մասնագետների, ինչպես նաև ընթերցող լայն հասարակությանը:
There are no comments for this item.