Հայ սոցիոլոգիական մտքի անթոլոգիա /



Գիրքը ամփոփում է հայազգի հասարակագետների՝ հայ սոցիոլոգիայի կայացման և զարգացման շրջանում (19-րդ դարի երկրորդ կեսից մինչև մեր օրերը) հրատարակված սոցիոլոգիական ժառանգությունը: Ներկայացված են մենագրություններից և հոդվածներից հատվածներ, որոնք պարունակում են սոցիոլոգիական տեսական հարցադրումներ և վերլուծություններ, մեթոդական լուծումներ և սոցիալական տեխնոլոգիաների ներդրման հարցեր, ազգային ինքնության և պատմական հիշողության հիմնահարցեր, սոցիոլոգիական ակնարկներ և էսսեներ:
«Հայ սոցիոլոգիական մտքի անթոլոգիան» հայագիտության տեսանկյունից արժեքավոր ժառանգություն է` նվիրված Երևանի պետական համալսարանի 100-ամյակին: Այն նախատեսված է սոցիոլոգիայի, մասնավորապես հայ սոցիոլոգիայի պատմությունն ուսումնասիրող, դրանով հետաքրքրվող մասնագետների, ուսանողների և հանրության լայն շրջանակների համար:
There are no comments for this item.