Հէնրիադդա կամ անառակ կնկան մը կեանքը /
by Սթէրն, Լավրէնս
Published by : Տպագրութիւն Ռ. Յ. Քիւրքճեան, (Կ. Պօլիս :) Physical details: Զ, (7-58), 1 չհամարակալված էջ. Year: 1864Item type | Current location | Call number | Status | Date due | Barcode | Item holds |
---|---|---|---|---|---|---|
![]() |
National Library of Armenia | Բացակա (Browse shelf) | Available |
Շարվածքը՝ 13,5x8 սմ:
Քառածալ, մամուլանիշերը՝ արաբական թվանշաններով: Բոլորգիր, վերնագրերը՝ հոծ երկաթագիր: Մանր զարդանախշեր, բաժանազարդեր:
Շապիկը՝ զարդափակ, վրան վերնագիրը՝ «Հէնրիադդա կամ անառակ կնկան մը պատմութիւնը»: Շապիկի երկու երեսներին և տիտղոսաթերթին՝ զարդանախշեր:
Հեղինակի տվյալը վերցվել է առաջաբանից՝ էջ Ե: Մեզ հայտնի միակ օրինակի շապիկին փակցված է Ա. Ալպոյաճյանին առնչվող երեք օտարալեզու պիտակ, առկա է մատիտով արված նշում. «Կազմեց Յ. Փափազեան»: Շապիկին, տիտղոսաթերթին և վերջին էջին՝ Արշակ Ալպոյաճյանի դիվանի կնիքը:
Հայ գիրքը 1851-1900 թթ.» մատենագիտության մեջ (Երևան, 1999, էջ 107) սույն տպագրությունը նկարագրվել է աստղանիշով՝ հենվելով Գ. Զարբհանալյանի և Թեոդիկի տեղեկությունների վրա (տե՛ս Գ. Զարբհանալեան, Հայկական մատենագիտութիւն, Վենետիկ, 1883, էջ 351; Թէոդիկ, Տիպ ու տառ, Կ. Պոլիս, 1912, էջ 86): Գրքի ֆիզիկական բացակայության պատճառով որպես վերնագիր նշվել է շապիկի վերնագիրը, որը տարբերվում է տիտղոսաթերթին արտացոլված վերնագրից: Մատենագիտական նկարագրության մեջ էջադրությունն ընդհանրապես նշված չէ:
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի «Արշակ Ալպոյաճյան» հավաքածուն ուսումնասիրելիս գտնվեց գրքի մեկ օրինակ, ինչը հնարավորություն տվեց ամբողջացնել մատենագիտական գրառումը:
Նշենք նաև, որ սույն տպագրության ևս մեկ օրինակ պահվում է Անթիլիասի Մեծի Տանն Կիլիկիոյ Մատենադարանում:
ԱԿԳ։
Գրքի թվային տարբերակը ներբեռնվել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի կայքից:
There are no comments for this item.