Կանոնք իրերավարժութեան :
Published by : Ի տպարանի Մարդասիրական Ընկերութեանն Ամերիգացւոց, (Ի Զմիւռնիա :) Physical details: 80 թերթ : նկար ; 50 սմ. Year: 1837Item type | Current location | Call number | Status | Date due | Barcode | Item holds |
---|---|---|---|---|---|---|
![]() |
National Library of Armenia | Available |
Շարվածքը՝ 30X50 սմ:
Գրաճանաչություն և կարդալ սկսող փոքրիկների համար պատրաստված այս այբբենարան-ալբոմը բաղկացած է 30X50 սմ չափի ութսուն թերթերից կամ տախտակներից: Տպագրված է թերթերի միայն մեկ երեսը: Թերթերը համարակալված են, բայց միմյանց միացված չեն: Հավանաբար այդպես է արված ամբողջ ձեռնարկը միանգամից դպրոց չտանելու համար: Բոլոր թերթերն ունեն միևնույն վերնագիրը՝ «Կանոնք իրերավարժութեան», բայց յուրաքանչյուրն ունի ուրույն բովանդակություն: Այսպես, 10-րդ թերթի վրա երկաթագրերն են, 11-16 թերթերում «Միավանկ բառեր», այնուհետև «երկավանկ», «եռավանկ» և այլն: 50-րդ թերթից սկսվում է Բնական պատմություն բաժինը: Յուրաքանչյուր թերթի վրա նկարված է որևէ կենդանի, իսկ նկարի տակ, մեծ-մեծ տառերով, պարզ աշխարհաբարով, պատմվում է տվյալ կենդանու մասին: Վերջում նույն ձևով պատմություններ են Աստվածաշնչից:
Յուրաքանչյուր թերթի ներքևում տպագրված է, «Զմյուռին, ի տպարանի Մարդասիրական Ընկերութեանն Ամերիգացւոց, 1837»:
Անցյալի մատենագետներից ոչ մեկը այս հրատարակությունը չի տեսել: Ղազիկյանը հավանաբար տեղեկությունը վերցնելով 1838 թ. Զմյուռնիայում լույս տեսած «Դաւանութիւնք Մ. Յ. Ա. Պալպայիթի հրէի» գրքույկի շապիկի վրայի ցուցակից, նկարագրել է հարցականով, առանց տպագրության վայրի ու տպարանի՝ «Կանոնք կամ Բնակք իրերավարժութեան. դպրատունները գործածելու համար, պատկերազարդ, յամի տեառն 1837. 80 բնակ»: Թեոդիկը համարել է 1838 թ. Հոման Հալլոկի տպագրություն:
Ղ. 1. 1236
Ազգային գրադարանի միակ օրինակի տիտղոսաթերթի հաջորդ 9 թերթերը բացակա են: Տիտղոսաթերթը և մնացած բոլոր թերթերը լավ պահպանված են:
ՀԱԳ Կերպարվեստի և քարտեզագր. նյութերի բաժին:
ՀԳ Կերպարվեստի և քարտեզագր. նյութերի բաժին:
Ղ. 1. 1236:
Գիրքը թվայնացվել է Հայաստանի ազգային գրադարանում:
There are no comments for this item.