Առաջադրութիւն Հայոց նոր սարքվող զօրքի մասին.
Published by : տպ. Ներսիսյան դպրոցի, (Թիֆլիս :) Physical details: Չհաշված էջակալում. Year: 1828Item type | Current location | Call number | Status | Date due | Barcode | Item holds |
---|---|---|---|---|---|---|
![]() |
National Library of Armenia | Բացակա (Browse shelf) | Available |
ԳԼ 222
Այսպիսի տպագրության մասին հիշատակվում է 1876 թվին Մոսկվայում տպագրված՝ Մսեր Մսերյանցի «Պատմութիւն կաթողիկոսաց Էջմիածնի ի Սիմէօնէ մինչ ցՅովհաննէս Ը» աշխատության մեջ։ Բնագիրն ամբողջությամբ բերելուց հետո հրատարակիչ Զարմայր Մսերյանը ծանոթագրում է՝ «Այս երկու վկայագիրքս ընդօրինակեցան ի տպագիր օրինակաց» (էջ 197):
Երկու վավերագրերից առաջինը գրաբար է և վերնագրված է «Ազդարարութիւն առ Հայս»: Այստեղ դրվատանքի խոսքեր են ասվում 1826 թվին ռուսական զորքերի կողքին հայկական նորակազմ գնդի քաջագործությունների մասին՝ Պարսկաստանի դեմ մղված կռիվներում: Այնուհետև ասվում է. «Քաջ գիտեմ, թէ բազումք յեղբայրակցաց նոցա կամիցին զհետ երթալ այնպիսի գերապանծ օրինակի. ուստի կարևոր համարիմ հրատարակել զԱռաջադրութիւն վասն Հայազգի գնդին, զի իւրաքանչիւր ոք՝ որ յօժարակամ ի նոյն մտանէ, կարասցէ գիտել, թէ ցո՞րչափ ժամանակ և ո՞րպիսի դաշամբք պարտաւորի ծառայել» (էջ 193): Ապա հետևում է աշխարհաբարով գրված «Առաջադրութիւն Հայոց նոր սարքվօղ զօրքի համար»: Երկու փաստաթղթերի տակ էլ նշված է միևնույն վայրը, թվականը և ստորագրությունը. «Տփխիս 24 մայիսի 1827 ամի: Հրամանատար զօրաց Վրաստանի, Վօյէննօյ ղուբերնադօր Տփխիսայ, Ղեներալ ադիւտանտ Սիպեաղին»:
Գ. Լևոնյանը չնշելով, թե որտեղից է քաղել տեղեկությունը, բերում է միայն երկրորդ վերնագիրը. «Առաջադրութիւն Հայոց նոր սարքվող զօրքի մասին» ձևով, իսկ հրատարակության տարեթիվը 1828 է դրել:
There are no comments for this item.