serun
ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book

Armenian Book Banner

Normal view MARC view ISBD view

Սաղմոս Ա կանոն :

Published by : 'Ի տպարանի Հարց Մխիթարեանց, ('Ի Վեննա : ) Physical details: 48 էջ : նկար ; 16 սմ. Year: 1815
Online resources:
Tags from this library: No tags from this library for this title. Log in to add tags.
    average rating: 0.0 (0 votes)
Item type Current location Call number Status Date due
Books Books National Library of Armenia
Բացակա (Browse shelf) Available

Շարվածքը՝ 12x8 սմ։

ՍԱՂՄՈՍ / ա[ռաջին]. Կանոն. / Հեգերէն բաժանեալ 'ի պէտս / մանկանց: / Տպագրե[ա]լ յամի Տ[եառ]ն 1815:
Ութածալ, մամուլանիշերը՝ լատինատառ և արաբական թվանշաններով: Բնագիրը բոլորգիր, օգտագործված է նաև նոտրգիր: Վերնագրերը՝ հոծ երկաթագիր: Բնագրում գլխագրեր, մանր վերջազարդեր, 1 փորագիր պատկեր՝ զարդափակ շրջանակով և չափածո հատվածով: Շապիկը և տիտղոսաթերթը՝ զարդափակ, վրան՝ փորագիր պատկերներ: Շապիկին վերնագիրը. «Հեգերէն բաժանեալ ΄ի պէտս մանկանց»:
«Հայ գիրքը 1801-1850 թթ.» մատենագիտության մեջ (Երևան, 1967, էջ 232) գիրքը նկարագրված է աստղանիշով՝ ըստ մատենագիտական աղբյուրների: Այս տպագրության մասին հիշատակություն կա Վիեննային Մխիթարյան միաբանության գրացուցակում (տե՛ս Ընդհանուր գրացուցակ Մխիթարեան գրավաճառանոցի ի Թրիեստ, ի Վիեննա և ի Պլովդիւ (Ֆիլիպէ), Վիեննա, 1936, էջ 63), նաև Ա. Ղազիկյանի կազմած մատենագիտության մեջ (տե՛ս Ա. Ղազիկեան, Հայկական նոր մատենագիտութիւն եւ հանրագիտարան հայ կեանքի, հտ. 1, Վենետիկ, 1909, էջ 1546): Սակայն երկու դեպքում նշված են միայն գրքի ելից տվյալները՝ առանց լրացուցիչ ծանոթագրությունների:
Գրքի մատենագիտական նկարագրությունն ամբողջացվել է Վիեննայի Մխիթարյան մենաստանի վանահայր և գործակալ Հայր Նարեկ-Գէորգ վրդ. Տատուրեանի շնորհիվ, ով ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանին ուղարկեց գրքի թվային տարբերակը:

Ղ. 1. 1546: Ցուց. Ցիեն. Մխիթ. 63

Գրքի թվային տարբերակը ներբեռնվել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի կայքից:

There are no comments for this item.

Log in to your account to post a comment.

Click on an image to view it in the image viewer

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72
Հետադարձ կապ