Ողբեր :
by Եունկ, Էտուարտ
Published by : Տպագրութիւն Ռուբենի Յ․ Քիւրքճեան, (Կ․ Պօլիս :) Physical details: 30, 1 չհամարակալված էջ. Year: 1859Item type | Current location | Call number | Status | Date due |
---|---|---|---|---|
![]() |
National Library of Armenia | Բացակա (Browse shelf) | Available |
Շարվածքը՝ 13,5x7,5 սմ։
Տիտղոսաթերթին՝ Եունկ փիլիսոփային ողբերը: Քսան եւ չորս գիշերներու բաժնուած:
Քառածալ, մամուլանիշերը՝ արաբական թվանշաններով: Բոլորգիր, վերնագրերը՝ հոծ երկաթագիր: Զարդանախշեր, մանր բաժանազարդեր: Շապիկը՝ զարդափակ, շապիկին և տիտղոսաթերթին՝ զարդանախշեր:
«Հայ գիրքը 1851-1900 թթ.» մատենագիտության մեջ (Երևան, 1999, էջ 57) ֆիզիկական բացակայության պատճառով սույն տպագրությունը նկարագրվել է աստղանիշով՝ հենվելով միայն Արսեն Ղազիկյանի հաղորդած տեղեկությունների վրա (տե՛ս Ա. Ղազիկեան, Հայկական նոր մատենագիտութիւն եւ հանրագիտարան հայ կեանքի, հտ. Ա., Վենետիկ, 1909-1912, էջ 577-578): Վերնագիրը նշվել է «Եունկ փիլիսոփային ողբերը», էջերի քանակը՝ 30:
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի «Արշակ Ալպոյաճյան» հավաքածուն ուսումնասիրելիս ի հայտ եկավ գրքի մեկ օրինակ, ինչի շնորհիվ ամբողջացվեց մատենագիտական նկարագրությունը:
Մեզ հայտնի միակ օրինակը վերակազմված է, սակայն վրան փակցված է բնօրինակի թղթե կազմը: Շապիկին, տիտղոսատին և տիտղոսաթերթին վերնագիրը նշված է այսպես. «Եունկ փիլիսոփային ողբերը»: Կազմին՝ վերնագրից հետո նշված է նաև հատորի տվյալը՝ Ա.: Շապիկի երկու երեսներին և վերջին էջին առկա է Արշակ Ալպոյաճյանի դիվանի կնիքը: Հեղինակի ամբողջական տվյալը վերցվել է առաջաբանից:
Ղ հտ. 1, 577-578
Գրքի թվային տարբերակը ներբեռնվել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի կայքից:
There are no comments for this item.