serun
ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book

Armenian Book Banner

Normal view MARC view ISBD view

ԱՍՏՂԱԼԻՑ ԵՐԿԻՆՔ:

Published by : Ա.հ., (Ա. տ. :)
Tags from this library: No tags from this library for this title. Log in to add tags.
    average rating: 0.0 (0 votes)
Item type Current location Call number Status Date due Barcode Item holds
Books Books National Library of Armenia
Բացակա (Browse shelf) Available
Total holds: 0

ԱՆՎԱՆԱՑՈԻՅՑ` ԱՍՏՂԱԼԻՑ ԵՐԿԻՆՔ։ Չափը շրջանակով` 38,5X26,5 սմ։ Անվանացույցը գտնվում է կիսագնդերի վերևում ժապավենաձև շրջանակի մեջ։ Յուրաքանչյուր կիսագնդի տրամագիծը 20 սմ։ Քարտեզը պատկերում է երկնային մարմինները համաստեղությունները իրենց անվանումների մակագրություններով, օր. Մեծ արջ, Խեցգետին, Առիւծ, Նաւ արգոնեան, Կետ ձուկ, Խոյ, Փիւնիկ հաւ և այլն։ Կիսագնդերի ներքևում աստղալից երկինքը պատկերող երկու փոքր կիսագնդեր։ Դրանց շուրջը հինգ շրջանակներ «Լուսին», «Լուսնթագ, և իւր արբանեակք», «Երևակ, և իւր արբանեակք» և այլ մակագրություններով։

Մեծ կիսագնդերի ցածի աջ և ձախ անկյուններում զարդափակ քառակուսի շրջանակների մեջ տրված են մեկում` «Մեծութիւնք աստեղաց», իսկ մյուսում` 8 տող ոտանավոր`

մեծ երկնագունտ այս պատկերաց,
ծնէ զերկինս ի բևեռաց,
ը[նդ] ծիր գօտւոյն հասարակած
ի կետ խոյին, և կշռորդաց։
Այլ փոքր գունտըս նկարած,
ձևէ զերկինս համատարած
ը[նդ] զոդիակ ծիր խաւարման,
մէտ ունելով զրևեռ նորայն։



ՍՂՄ։ ՀԳ լուս.։

ԾԱՆՈԹ.` Քարտեզը ներդիր է Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» գրքի (Վենետիկ, 1749, հտ. 1) 500-501 էջերի միջև։
Ս. Ղազարի Մխիթարյան մատենադարանում պահվում են այս քարտեզի երկու առանձին օրինակներ, որոնցից մեկը վերևի աջ անկյունում կրում է 82 էջահամարը, իսկ մյուսը էջահամար չունի։ Ըստ երևույթին, այս քարտեզի պղնձե տախտակները օգտագործվել են և առանձին, և իբրև ներդիր` գրքերի մեջ։
Մխիթարյան միաբան Սահակ Ճեմճեմյանի կարծիքով քարտեզը պետք է փորագրված լինի 1746-47թթ. Հ. Զաքարիայի նախաձեռնությամբ (Սահակ Ճեմճեմյան - Մխիթար աբբահօր հրատարակչական առաքելութիւնը, Ս. Ղազար, 1980, էջ 119)։ Քարտեզների երկու օրինակների լուսապատճենները բերված են Վենետիկի Մխիթարյան մատենադարանից ։

Գրաբար

There are no comments for this item.

Log in to your account to post a comment.

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72
Հետադարձ կապ