Item type | Current location | Call number | Status | Date due | Barcode | Item holds |
---|---|---|---|---|---|---|
![]() |
National Library of Armenia | Բացակա (Browse shelf) | Available |
Browsing National Library of Armenia Shelves Close shelf browser
ԽՈՐԱԳԻՐ Պաշտօնասէր եւ պատրաստական ծառայք և հպատակք Մխիթարեանք, ի կարգէ սրբոյն Անտոնի Աբբայի, բնակեալք ի Թրիեստէ, 1775 մայ. 16:
1 մեծադիր էջ: Երկսյուն, յուրաքանչյուր սյունակը 12,8X36 հրդմ.: Էջի կենտրոնում վերևից կայսերական զինանշանը: Առաջին սյունակը հայերեն է, երկրոդը՝ իտալերեն: Բնագիրը բոլորագրով և նոտրգիր:
ԲՈՎԱՆԴ.՝ Հայերեն բնագիրը 46 տող ոտանավոր-ուղերձ է, որի վերնագիրն է՝ «Ցնծութիւն ի բարեշնորհ գալուստ օգոստափառ Կայսեր Հռովմայեցւոց, Յովսեփայ Երկրորդի, Ի վանս հարց Մխիթարեանց ի Թրիեստ, անուանեալ սրբոց վկայից. եւ գովութիւն վասն շնորհաց եւ պաշտպանութեան նորա»: Ոտանավորի սկզբնատառերը կազմում են՝ «Հոգի երեսաց մերոց Տէր Քրիստոս. ընդ հովանեաւ քոյ կեցցուք: ողբ, դ.20» բառերը: Իտալերեն բնագիրը արձակ է. «հռետորական գրութիւն մըն է, ճոխ վերնագիրով»:
ԾԱՆՈԹ.՝ 1775 թ. մայիսի 16-ին Հովսեփ Բ Կայսրը այցելել է Տրիեստի Մխիթարյան նորակառույց վանքը, որի առիթով էլ տպագրվել է այս ուղերձը։ Նկարագրությունը կատարված է Սահակ Ճեմճեմյանի «Թրիեստի Մխիթարեան տպարանը» հոդվածից («Հանդէս ամսօրեայ» 1981, N 1-12, էջ 83 - 85), որտեղ հեղինակը գրում է «ուղերձի տպագրական գիրերը հ. Դաւթի պատրաստած առաջին գիրերն են, որոնցմով տպագրուած էր առաջին աղօթքը ուղղած ս. Յուսկան 1744-ին»:
Տեքստը՝ գրաբար և իտալերեն:
There are no comments for this item.