serun
ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book

Armenian Book Banner

Normal view MARC view ISBD view

Գիրք հարցմանց /

by Գրիգոր Տաթևացի,
Published by : տպարան Ամենափրկիչ վանքի, (Ն. Ջուղա :) Year: 1685
Tags from this library: No tags from this library for this title. Log in to add tags.
    average rating: 0.0 (0 votes)

ՏԻՏՂԹ.՝ Հայցմունք Ս[ր]բ[ո]յն Գրիգորի. մեծի Տաթևացոյն./ Տպագրեալ եղև ի գործարան/ում Ջուղայու Ս[ր]բ[ո]յ ամէնա/փրկչի վանացն Ձեռամբ նո/րին դիտողի. Ստեփաննոսի./ Րաբունապետի, Արհի Եպիսկո/պոսի. ի Թուին ռ. Ճլ և դ. / Գրիգորի. Եռամեծի Աշակերտի։ Յոհաննու Որոտնեցոյ Հարցմունք Պիտանիք/ Եւ օգտակար Գրոց. Աշակերտեալ անձանց։ Օգնեա Յ[իսու]ս։ Հարց. /:

Երկսյուն։ Շարվ. չափը՝ 19,5X13,5 սմ։ Տիտղթ-ը՝ կիսախորանազարդ և զարդափակ: Գլխազարդեր և զարդագրեր։ Բնագիրը 10 կետաչափի բոլորագրով։

ԶՊ։ ՀԳ 4 էջ լուս.։

ԾԱՆՈԹ.՝ Նկարագրությունը կատարված է Զ. Պտուկյանի ուղարկած 4 էջ լուսապատճեններից, ուստի հնարավոր չէ պարզել գրքի էջերի քանակը։ Հայտնի չէ նաև թե գիրքը հիշատակարան և առաջաբան ունեցե՞լ է, թե` ոչ։
Տիտղոսաթերթին նշված տպագրության հայերեն թվականի վերջին տառը ընթեռնելի չէ։ Պետք է ենթադրել, որ թվականը կամ ռճլդ (1685) է, կամ` ռճլզ (1687)։
Գրքի տիտղոսաթերթին դրոշմված խորանազարդը օգտագործված է նաև Նոր Ջուղայում 1642-­ին հրատարակված ժամագրքում, իսկ գլխազարդերը՝ 1688­-ի «ժողովածոյ ընդդէմ երկաբնակաց» գրքում։ Սակայն Նոր Ջուղայի նախորդ հրատարակություններում գործածված զարդագրերից ոչ մեկը այստեղ չի օգտագործված։

There are no comments for this item.

Log in to your account to post a comment.

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72
Հետադարձ կապ