Պատկերասէր Պատկերատեաց :
by Ղուկաս Վանանդեցի,
Published by : տպարան Ղուկաս Վանանդեցու, (Ամստերդամ :) Physical details: 448 էջ : դիմանկար ; 16 սմ. Year: 1716Item type | Current location | Call number | Status | Date due | Barcode | Item holds |
---|---|---|---|---|---|---|
![]() |
National Library of Armenia | Available |
ՏԻՏՂԹ.՝ ՊԱՏԿԵՐԱՍԷՐ/ պատկերատեաց./ Սէր է համաձայնութիւն/ պատկերաց։/ Նուիրեալ՝ և Տեառնագրեալ/ Ջուղայեցի Գիլանէնց ի Տ[է]ր հան/գուցեալ Սարգսի որդւոյ Պե/տրոսին:/ Ի Հայրապետութե[ան]ն Լուսահեղոյս Գահոյ/ին Սրբոյ Էջմիածնի Տեառն աստուածա/տրոյ ամ[ենայն] Հայոց Ինքնագլուխ Կաթուղիկոսի։/ Յօրինեալ երկասէր՝ և տպագիր աշխատա/նօք Ղուկասու Դպրի Վանանդեցւոյ:/ յԱմի Տ[եառ]ն 1716։/ և ի Թուին Հայոց 1165:/ Յ' ԱՄՍՏՐԴԱՄ։/
448 զարդափակ էջ, էջակալության անճշտությամբ (էջերի իրական քանակն է 432): Ութածալ, մամուլանիշերը հայատառ և արաբական թվանշաններով։ Շարվ. չափը շրջանակով՝ 12,3X6,8 սմ: Տիտղթ. զարդափակ։ Լուսանցանիշերով: 2 փորագիր պատկեր՝ 2-րդ և 138-րդ էջերում։ Փոքրիկ գլխազարդեր, վերջազարդեր և զարդագրեր: Բնագիրը մոտ 10 կետաչափի բոլորագրով, օգտագործված են նաև նոտրգիր և գլխագրեր։
ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՉՈՒՆԻ։
ՀԱԳ 68, 79, 88, 523, 690, 1736, 3259: Մ 883, 1457, 1458, 1460-1468: ԳԱԹ 13586, 11206, 9114, Թ. Ազատյանի ֆոնդ 8271: ԱԿԳ։ ՊԹ 1, 372, 389: ՊՀ։ ԷՎ։ ԹՀԳ։ ՄԼԳ։ ԱԺԻԼՄ։ ՍՂՄ։ ՎՄՄ։ ԱՀԳ։ ՆՋՎ։ ԵՍՀՄ։ ՊՔԳ։ ՕՍԱԵ։ ՊԱՊ։ ՓԱԿԼՎ։ ԶՊ։ ԱՄ։ ՀՍԱՄ։ ՄԻՆ 3562։ ԶՄՄ։ ԲԹ։
Զ Մատ. 558: Ղ հտ. 1, 1664: ԳԼ 122։ Լ հտ. 1, 446: Թ 168։ ԱԼ 168։ Մակ. 96:
ԾԱՆՈԹ.՝ «Պատկերասէր»-ը վերջանում է 160-րդ էջում, որ միաժամանակ 10-րդ մամուլի վերջն է։ Հանր. գրադարանի բոլոր օրինակներում այդ էջին հաջորդում է 177-ը, ուր սկսվում է մյուս բնագիրը՝ «Փառք եւ պայծառափայլ փառահեղութիւնն...»։ Այդպիսով, արանքում պակասում է 16 էջ, այսինքն՝ մեկ մամուլ։ Մամուլների համարակալումն էլ ընդհատված է 160-րդ էջում, որը ունի Ժ(10) մամուլանիշը, իսկ 177 էջից սկսվում է ԺԲ (12) մամուլը, ԺԱ (11) մամուլը չկա։ Կարելի էր մտածել, որ մի մամուլ գրքից հանված է, սակայն 160-րդ էջի հիշագիրը՝ «Յաղագս», համապատասխանում է 177-րդ էջի վերնագրին՝ «Յաղագս առաջին...»։ Նույնը նշել է Ա. Ղազիկյանը («Հայկ. նոր մատ.»), թեև նա չի նկատել մամուլների համարակալման ընդհատումը, և ենթադրել է, թե էջերի ընդհատումը կարող է վրիպակի արդյունք լինել։ Պարզ է, որ վրիպակ չկա, թեև դժվար է բացատրել ընդհատման պատճառը։ Բացի դրանից, գրքի օրինակներում (այդ թվում նաև Ա. Ղազիկյանի տեսած օրինակում) վերջին՝ 448-րդ էջում բնագիրը մնում է անավարտ, ունի «և» հիշագիրը։ Կարելի է ենթադրել, որ նշված թերություններն առկա են նաև գրքի մյուս բոլոր օրինակներում։
Գիրքը թվայնացվել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանում:
Գրաբար
There are no comments for this item.