ՏԻՏՂԹ.՝ ԳԻՐՔ/ Պատմու[թ]ե[ան]/ Ս[ր]բ[ո]յ և մեծի Քա/ղաքիս ա[ստուծո]յ Ե[րուսաղ]էմիս,/ և ս[ր]բ[ո]ց Տնօրին[ա]կ[ա]նաց/ Տեղեաց Տ[եառ]ն մերոյ/ Յ[իսուս]ի Ք[րիստոս]ի:// Հաւաքեալ վ[ա]ս[ն] խրախճանու[թ]ե[ան] Տ[է]րունական/ Ուխտաւոր Մահտեսեաց։ Որք Հաւ[ա]տ[ո]վ/ Յուսով և Սիրով դիմեն առ ս[ուր]բ Քաղաքս/ Ե[րուսաղ]էմ ծովով և ցամաքով յաղազս հոգևոր վա /ճառականութե[ան] անգին Մարգարտին, այս է/ շնորհացն գանձելոց ի սմա. և ընդունելոյ/ զքաւութի[ւն] մեղաց ի ձեռն Խոստովանութե[ան]/ և Ողորմութե[ան]։/ Նորապ[էս] շարադրեցաւ ի փառս Ա[ստուծո]յ և ամ[ենայն]/ ս[ր]բ[ո]ցն, և ի Պատիւ ազգիս Հայոց, յումեմնէ/ Յովհաննէս Հաննայ վերաձայնե[ա]լ գործակալ/ ծառայէ ս[ր]բ[ո]յն Յակոբայ Սաղիմացւոյ:/
Ի Հայր[ա]պ[ե]տու[թ]ե[ան] ս[ր]բ[ո]յն Էջմիածնի Տ[եառ]ն Կ[ա]ր[ա]պ[ե]տի Սրբ[ա]զ[ա]ն Կ[ա]թ[ու]ղ[ի]կոսի ամ[ենայն] Հայոց։/ Յեպ[իսկոպո]սապետու[թ]ե[ան] Ա[ստուա]ծայնոյս Ե[րուսաղ]էմի Առն ա[ստուծո]յ/ Տ[եառ]ն Գրիգորի Մեծի Րաբունապետի և/ Երիցս երանեալ Պատրիարգի Ք[րիստո]սանիստ ս[ր]բ[ո]յ/ Աթոռոյս Եղբօր տ[եառ]ն Վիճակի ամ[ենայն] Հայոց։/ Եւ ի Պատրիարգու[թ]ե[ան] Կոստանդնուպօլսոյ/ Մեծի մայրաքաղաքին Տ[եառ]ն Յովհաննու/ Երջանկագոյն և Ա[ստուա]ծաբան Վ[ա]րդ[ա]պ[ե]տի, և ս[ր]բ[ո]յ/ Ե[րուսաղ]էմիս բազմաշխատ այցելուի։/ Յամի տ[եառ]ն 1727, և ի Թուոյս մերում 1176։/ Յունվարի ա ի ս[ուր]բ քաղաքս Ե[րուսաղ]էմ:/
374 զարդափակ էջ։ Ութածալ, մամուլանիշերը հայատառ։ Շարվ. չափը շրջանակով՝ 14,5X10 սմ: Տիտղթ. խորանի մեջ, ներքևի ձախ անկյունում փորագրողի՝ Գրիգոր Մարզվանեցու անվանատառերը (ԳՐ): 1 փորագիր պատկեր 10-րդ էջում, 1 գլխազարդ 11-րդ էջում, վերջազարդեր, 1 լուսանցազարդ և զարդագրեր։ Բնագիրը 12 կետաչափի բոլորագրով, օգտագործված են նաև նոտրգիր և գլխագրեր։
ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՈՒՆԻ:
ՀԳ 432, 506, 631: Մ 330։ ԳԱԹ Թ. Ազատյանի ֆոնդ 8194: ՍՂՄ։ ՎՄՄ։ ԵՍՀՄ։ ՊԱՊ։ ՄԱԳԳ։ ՀՔ։ ԿՄ։ ԱՆ։ ՈԻԱԳ։ ԳԱՊ։
Զ Մատ. 331-332: Ղ հտ. 1, 1482-1485։ Լ հտ. 2, 159։ Թ 57։ ԳԼ 134-135։
ԾԱՆՈԹ.՝ Հանր. գրադարանը Հաննա Յովհաննէսի «Պատմութիւն Երուսաղէմի» գրքից (1734թ. հրատ.) ունի 3 օրինակ, որոնցից 2-ի մեջ հիշատակարանին ավելացված է հետևյալ հատվածը (էջ 377).
«Յիշեսջիք և զս[ուր]բ Յակօբայ միաբան և գործակալ զմահտեսի յակօբ ամուճայն։ Որ յետ տըպել տալոյ վերոյգրեալ ս[ու]բ Հօրս մեր զայս Գիրքս յիւր ընչիցն հինգ հարիւր հատ ձեռամբ և հոգաբարձութ[եամ]բ վերոյյիշեցեալ յակօբ ամուճային, կամեցաւ և ինքն յակօբ ամուճայն լինիլ և յիշատակ ինքեան ի սոյն գրեանց, և ետ տըպել յիւր ընչիցն ևս եօթն հարիւր հատ վասն սիրոյ սրբոյ Ե[րուսա]ղէմի և սրբոյն Յակօբայ։ Ուստի որք ընթեռնոյք զսա և քաղցրանայք հոգւով, յիշեսջիք և զսա և զծնօղսն սորա և. զամենայն ննջեցեալսն ի ք[րիստո]ս յ[իսու]ս ի տ[է]ր մեր։ Որում փառք յաւիտեանս յաւիտենից. Ամէն»։
Այսպիսով, 1734 թ. Գրիգոր վարդապետի ծախսով սկսել են տպագրել գիրքը՝ 500 օրինակ տպաքանակով։ Հաննայի մահից հետո նրա աշխատանքը շարունակել է Ս. Հակոբ եկեղեցու գործակալ Հակօբ Ամուճան. Որպեսզի գրքում իր անունն էլ հիշատակվի և հայտնի լինի իր մասնակցությունը տպագրության գործին, Ամուճան սեփական ծախսով գրքից հրատարակել է տալիս ևս 700 օրինակ, որոնց վրա ավելացնում է հիշատակարանի այս հատվածը, իսկ նախկին հիշատակարանի սկզբի մասի «Եւ տըպեցաւ սա ընչիւք և. ըղձանօք տ[եառ]ն Գրիգորի վերոյիշեցելոյ» նախադասությունը դարձնում է՝ «Եւ տպեցաւ սա՝ կամօք և. ըղձանօք տեառն Գրիգորի վերոյիշեցելոյ»։
Գրքի տպագրության թվականը նշված է հիշատակարանում։ Անվանաթերթի 1727-ը՝ գրքի շարադրման տարեթիվն է, որը Լեոն և Թեոդիկը սխալմամբ ընդունել են որպես տպագրության թվական։
Գիրքը թվայնացվել է Հայաստանի ազգային գրադարանում:
Գրաբար
There are no comments for this item.