Մաշտոց.
Published by : Տպարան Աբգար Դպիր Թոխաթեցու, (Կ.Պոլիս :) Physical details: 434 չհամարակալված էջ. Year: 1569Item type | Current location | Call number | Status | Date due | Barcode | Item holds |
---|---|---|---|---|---|---|
![]() |
National Library of Armenia | Բացակա (Browse shelf) | Available |
Նկարագրված օրինակը սկզբից և վերջից թերի է, տիտղոսաթերթ չունի։
Բ-Զ մամուլ, մամուլանիշերը հայատառ։ Ութածալ։ Գիրքը չի էջակալված, ընդամենը 40 թերթ է։ Էջախորագրերով, որոնք գտնվում են էջի տակ՝ Բ մամուլի 4, 6, 10, 12րդ էջերին՝ «մկրտութի[ւն]» և Գ մամուլի 3, 6, 10, 12-րդ էջերին՝ «Պսակ առնելոյ»։ 3 լուսանցազարդ և զարդագրեր, Գ մամուլի 7-րդ էջին՝ կարմիր գույնի «ԵՒ», Դ մամուլի 13-րդ էջին՝ կարմիր «Ա», Ե մամուլի 6-րդ էջին՝ սև «ԱԾ»։ Վերջազարդեր. Զ մամուլի 1-ին էջին երեք տերևանի 6 ծաղիկ, նույն մամուլի 11-րդ էջին՝ երեք տերևանի 10 ծաղիկ: Առանց հիշագրերի։ Բնագիրը մոտ 16 կետաչափի բոլորագրով, վերնագրերի համար 12 կետաչափի բոլորագիր։ Տիպը՝ սև և կարմիր։
Ծանոթություն՝ Մատենադարանի N 8264 օրինակը, որից կատարված է նկարագրությունը, լրացված է ձեռագրով։ Պարզ չէ այս օրինակն է թերի, թե տպագրությունն է անավարտ մնացել: Տպագրության թվականը նշված է ըստ Գալեմքյարյանի («Հանդէս ամս.», 1912, էջ 386-387)։
Մ 8264 ձեռագրերի բաժին, թերի, ՀՎԳ։ ՍՂՄ։
ՂԱ «Բ», 1865, 221։ ՂԱ հտ. 1, 536։ Ե «Փ», 1881, N 4, էջ 5։ Տ «Բ», 1890, 103։ Գալ. «ՀԱ», 1890, 162։ Զ Պատմ. 1895, 48, Մատ. 402-403։ ՏՊ «Բյուր», 1900, N 1, էջ 3։ Ղ հտ. 1, 1782: Թ 53։ Գալ. «ՀԱ», 1912, 386-387։ ԳԼ 70, 74: Կ 24:
Թվայնացվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտի օրինակը Հայաստանի ազգային գրադարանում:
Բովանդակություն՝ Բ մամուլի 1 էջ Պաղւոսի առաքելոյն ի գաղատացոց թղթուն.- Բ մամուլի 2 էջ Աւետարան ըստ Յոհանու:- Բ մամուլի 4 էջ Քարոզե. Սարկաւագն: վասն ի վերուստ խաղաղութե[ան]... Մկրտութեան:- Գ մամուլի 4 էջ «Ողջունեալք ի ժողովրդէն»: Պսակառնելոյ:- Դ մամուլի 12 էջ Կանոն հաղորդ տալոյ Առնու քահ[անա]ն Զփրկական խորհուրդն...- Դ մամուլի 14 էջ Սաղմոս Ծ:- Դ մամուլի 15էջ Յովհանու: առաքելոյն: ի կաթողիկէից: թխտոյն: ընթերցուածս:- Ե մամուլի 6 էջ Կանովն. համաւրէն ամենայն ննջեցելոցն... - Զ մամուլի 4 էջ Պաւղոսի առաքելոյն ի թեսաղոնիկեցւոց թղթուն ընթերցածս... - Զ մամուլի 15 էջ Խաղաղութի[ւն] ամենեցուն ա[ստուծո]յ երկիր պաքանեմք...:
Գրաբար։
There are no comments for this item.