Տաղարան.
Published by : տպ. Աբգար Դպիր Թոխաթեցու(՞), (Կ. Պոլիս :) Physical details: 32 էջ ; Year: 1568Item type | Current location | Call number | Status | Date due | Barcode | Item holds |
---|---|---|---|---|---|---|
![]() |
National Library of Armenia | Բացակա (Browse shelf) | Available |
Browsing National Library of Armenia Shelves Close shelf browser
Գրքի նկարագրությունը կատարված է ոչ թե սկզբնաղբյուրից, այլ ըստ մատենագիտական աղբյուրների:
Գերլա քաղաքի հայոց Ս. Երրորդություն եկեղեցու մատենադարանում Գովրիկյանը հայտնաբերել է մի փոքրիկ գրքույկ Աբգար Դպիրի Սաղմոսարանի տառերով տպագրված, որի նկարագրությունը տվել է 1888 թ. «Հանդէս ամսօրյա»-ում։ «Մատենիկը փոքրիկ բան մըն է միայն, բոլորը՝ 16 թուղթ կամ 32 էջ. տպագրությունը շատ նախնական (primitif) է, գրերը խոշոր, անձև և անկանոն, իսկ գիրքը՝ մեծ վեշտասնածալ։ Երեսահամար չունի ամենևին, ոչ վերն և ոչ վարը, շարքն հին ձեռագրաց պես՝ բառերը քովե քով կեցած ու իրարու մեջ անցած, կետադրությունը շատ ցանցառ։ Գործույն առաջին էջը՝ ոչ թե աջեն այլ ձախեն կսկսի։ Գիրքը ճակատ չունի, և կարելի է գործույն մեջեն ալ (եթե չենք ուզեր ենթադրել, որ սխալմամբ էջերն իրարու տեղ անցած ըլլան), թղթեր պակաս են. որովհետև մեկ էջեն մյուսին անցնելով քանի մը տեղ իմաստի կապակցություն չի տեսնվիր և ոչ իսկ միևնույն թղթին, աջ էջեն ձախին անցնելով կգտնենք միշտ կատարյալ ու ամբողջ իմաստ... Գրքին 10-րդ թուղթը, կամ 19-րդ էջն՝ այսչափս կբովանդակե. «թվին ռ. ժ. է յունիս ա գրեցաւ. ձեռամբ ֆարմանիս»։ Գովրիկյանը «է» թվանշանը կարդացել է «ռ.ժ»-ից անջատ և տպագրության թվականը համարել 1561-ը, ապա մտածել է, որ տպագրության ստույգ թվականը կստանա, եթե «է»-ն միացնի մյուսներին (այսինքն՝ 1568)։
Գ. Լևոնյանը նույն նախադասությունից եզրակացրել է, որ այս վերջինը (Ֆարմանը) տաղարանի տերն է եղել և գրիչը, իսկ գիրքը ըստ նրա կարծիքի «անպայման լույս է տեսել Աբգարի տպարանից» («Հայ գիրքը և տպագր. արվեստը», 1958, էջ 69-70)։
Գովր. «ՀԱ», 1888, 140-141։ Գալ. «ՀԱ», 1890, 162, Զ Պատմ. 18, 53-55։ ՏՊ «Բյուր», 1900, N 1 , էջ՝ 3-5։ ՏՊ «Բ», 1903, 206։ ԳԼ 69-70, 74։ Կ 23-24։
There are no comments for this item.