Item type | Current location | Call number | Status | Date due | Barcode | Item holds |
---|---|---|---|---|---|---|
![]() |
National Library of Armenia | Բացակա (Browse shelf) | Available |
Browsing National Library of Armenia Shelves Close shelf browser
Այս գրքի մասին հիշատակել է Մաղաքիա Ճեվահիրճյանը իր ձեռագիր հիշատակարանում. «ՌԺԶ (1567) ի հայրապետութեան Հայոց Տեր Միքայէլի ԻԱ(21) ամի կաթողիկոսութեանն, ի մայրաքաղաքն Կոստանդնուպօլիս, յերկրորդի ամի թագաւորութեանն Օսմանցւոց սուլդան Սէլիմի, և. ի չորրորդ ամի պատրիարգութեան տէր Յակովբ րաբունապետի Կոստանդնուպօլսոյ, աս ոտս Յովհաննէս եպիսկոպոսին ընդ յովանեաւորութեամբ սուրբ Նիկողայոս եկեղեցւոյն Հայոց եղև ստամփայ, այսինքն պասմայ գիր, և տպեցալ փոքր քերականութի(ւն) տղայոց, ձեռամբ անարժան կնքագիր դպրի և մերս Յոթորին» («Ազգային տպագրութեան սկզբնաւորութիւնը և յառաջանալուն պատմութիւնը»,- «Բազմավեպ», 1850, էջ 232)։
ՍՂՄ։ Միլանի գրատուն։
«Բ», 1850, 232: ՂԱ (Բ), 1865, էջ 213։ ՂԱ հտ. 1, 535: Ե «Փ», 1881, N 4, էջ 5։ Գալ. «ՀԱ», 1890, 162: Զ Պատմ. 47-48։ ՏՊ «Բյուր.», 1900, N 1, էջ 3-5, ՏՊ «Բ», 1903, N 6-7, էջ 205: Ղ հտ. 1, 130-131։ Թ 53, ԳԼ 68, 74, Կ 17-19։ ԱԼ 37-38:
ԾԱՆՈԹ.՝ Գ. Զարբհանալյանի «Պատմ. հայկ. տպագր.» (էջ 47-48) աշխատության մեջ վերը բերված քաղվածքի վերջին պարբերությունը փոքր ինչ փոխված է՝ «ձեռամբ անարժան կնքագիր դպրի մերս Յոթորին» (և-ը բացակայում է), որը պատճառ է դարձել երկու հակադիր կարծիքների առաջացման. առաջին, որ գիրքը տպագրվել է կնքագիր դպրի, այսինքն՝ Աբգար դպրի և Յոթորի ձեռքով, երկրորդ, որ տպագրվել է միայն կնքագիր դպիր Յոթորի ձեռքով։
1913 թվականին Ա. Ալպոյաճյանը հայտնել է մի նոր կարծիք, որ գիրքը տպագրվել է Աբգարի Կ. Պոլիս գալուց առաջ՝ փայտափորագիր տախտակների միջոցով։ (տե՛ս «Արոր», 1913, գիրք Ա էջ 38): Գիրքը ձեռքի տակ չունենալու պատճառով ոչինչ ստույգ ասել հնարավոր չէ։
Գրաբար
There are no comments for this item.