Item type | Current location | Call number | Status | Date due | Barcode | Item holds |
---|---|---|---|---|---|---|
![]() |
National Library of Armenia | Բացակա (Browse shelf) | Available |
Գրքի նկարագրությունը կատարված է ոչ թե սկզբնաղբյուրից, այլ լուսապատճենից:
ՏԻՏՂԹ՝. ՃԱԿԱՏ՝ Խառնայ. փնթուր տումարի, գեղեցիկ և պիտանի:
«Տօմար»-օրացույցը տպագրված է մեկ թերթի վրա, չափը՝ 56X46 սմ։ Էջը զարդարված է երկու նկարով, որոնցից մեկը ներկայացնում է Աբգարի և նրա որդու՝ Սուլթանշահի ընդունելությունը Հռոմի Պիոս 4-րդ պապի մոտ, երեք կարդինալների՝ Բոռոմեոսի, Մերանոսի ու Ամալիոսի և եպիսկոպոս Աղեքսանդրի ներկայությամբ (անունները տպագրված են լատիներեն), նշված է նաև նկարի փորագրության թվականը՝ 1565։ Այս պատկերում Աբգարը և որդին տպագրության թույլտվություն են խնդրում պապից։ Երկրորդ պատկերը ներկայացնում է Աբգարի ընդունելությունը Վենետիկի դոժի՝ «Երելեմոն թուճի» կողմից, վերջինիս խորհրդականների ներկայությամբ։ Կան զարդեր և զարդագրեր, գեղեցիկ են՝ Խ, Հ, Թ զարդագրերը։ Էջը շրջափակված է գծազարդով: Տպագրությունը՝ Աբգարի Սաղմոսարանի տառերով:
ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ՝ թվին Ռ.Ժ. Դ Շինեցօ նոր գիրս հայոց և այս խառնայ փնտուրս ի Վանատիկ ձեռամբ Թոխատցի Սաֆար աբգարին. այս գրչայվ այն է նոր գրիս վասն լուսնին. շատ չի գրեցաք զի չեր մեկնիլ ի թուխտս:
ՀԳ (լուսապատճեն):
Թ 40։ ԳԼ 62։ Ա հտ. 1, 19-22։ Զ «Հիշ», Ե , հտ. 41-42, էջ 3։ Կ 13, ԱԼ 28-30:
ԾԱՆՈԹ.՝ Այս օրացույցից հայտնի է միայն մեկ օրինակ, որը հայտնաբերել է Միլանի Ամբրոսյան մատենադարանի վարիչ Դ. Ա. Ռատտին 1910 թվականին։ Այդ օրինակի լուսանկարը Վ. Աարդարյանը դրել է իր «Հիշատակարան»-ում, որից և կատարված է սույն նկարագրությունը։
ԲՈՎԱՆԴ.՝ Վերնագրի տակ տոմարական բացատրություն տարվա օրերի և լուսնի մասին:- Աղյուսակ, սրա տակ դարձյալ տոմարական բացատրություններ:- Էջի ներքևի ձախակողմյան լուսանցքի վրա՝ հիշատակարան:
Գրաբար:
There are no comments for this item.