Ուրբաթագիրք. (Record no. 114503)
000 -LEADER | |
---|---|
fixed length control field | 11642nam a22003737a 4500 |
003 - CONTROL NUMBER IDENTIFIER | |
control field | AM-YeNLA |
005 - DATE AND TIME OF LATEST TRANSACTION | |
control field | 20220926030510.0 |
008 - FIXED-LENGTH DATA ELEMENTS--GENERAL INFORMATION | |
fixed length control field | 140123s1512 it |||||r|||||000|0|arm|d |
040 ## - CATALOGING SOURCE | |
Transcribing agency | AM-YeNLA |
Language of cataloging | arm |
Original cataloging agency | AM-YeNLA |
041 0# - LANGUAGE CODE | |
Language code of text/sound track or separate title | arm |
245 00 - TITLE STATEMENT | |
Title | Ուրբաթագիրք. |
260 ## - PUBLICATION, DISTRIBUTION, ETC. (IMPRINT) | |
Place of publication, distribution, etc. | Վենետիկ : |
Name of publisher, distributor, etc. | տպ. Հակոբ Մեղապարտի, |
Date of publication, distribution, etc. | 1512. |
300 ## - PHYSICAL DESCRIPTION | |
Extent | 124 էջ ; |
Dimensions | 16 սմ. |
500 ## - GENERAL NOTE | |
General note | ՏԻՏՂԹ.՝ Անուն գրոցս է սուրբ ուրբաթագիրք : |
500 ## - GENERAL NOTE | |
General note | 8 մամուլ, վերջին մամուլը 6 թերթից։ Ութածալ։ Էջակալություն չունի, համարակալված են մամուլները հետևյալ կերպ՝ ա, բ, գ, դ, ե, զ, է և յուրաքանչյուր մամուլի առաջին երեք թերթերը (այսպես՝ Ա մամուլի երկրորդ թերթի համարն է՝ աբ, երրորդինը՝ ագ, չորրորդինը՝ ադ ևն)։ Ընդամենը 62 թերթ (124 էջ)։ Շարվ. չափը՝ 11x6,5 սմ։ Էջերն ունեն խորագրեր, որոնք պարփակված են զարդ-շրջանակներում։ Օգտագործված են 8 միևնույն ոճի, բայց իրարից տարբեր շրջանակներ, որոնք կրկնված են հաջորդաբար։ 4 փորագիր պատկեր՝ Ա մամուլի 2-րդ, Գ մամուլի 16-րդ, Զ մամուլի 7-րդ և Է մամուլի 1-ին էջերում։ 2 զարդ՝ «Վասն գանի» կոչվող հատվածի՝ հետագայում ավելացված ԳԳ մամուլի 1-ին և 12-րդ էջերում։ Զարդագրեր՝ Ա մամուլի 3-րդ, Դ մամուլի 1-ին, 6-րդ, 12-րդ, Ե մամուլի 7-րդ, 10-րդ, 12-րդ, 14-րդ, Է մամուլի 2-րդ, 9-րդ էջերում։Բնագրի վերջում խաչաձև տպարանանիշ լատինական D.I.Z.A. տառերով։ Առանց հիշագրերի։ Տպագրությունը կատարված է մոտ 14 կետաչափի ձեռագրանման բոլորագրերով, օգտագործված են նաև գլխագրեր։ Տիպը երկգույն է, սև ու կարմիր։Կարմրով են տպված բնագրի սկիզբը և որոշ հատվածներ։ |
500 ## - GENERAL NOTE | |
General note | ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՉՈՒՆԻ: |
500 ## - GENERAL NOTE | |
General note | ՀԳ 3623 օրինակն անվանաթերթ չունի, կազմված է Պարզատումարի հետ։ Մ 656 անվանաթերթ չունի, կազմված է Տաղարանի (644) հետ, 1632 քայքայված օրինակ, կազմված է Պարզատումարի (1633) հետ։ ՊԹ 463, կազմված է Պարզատումարի և Տաղարանի հետ։ ԱՉ։ ՍՂՄ։ ՎՄՄ։ ԵՍՀՄ։ ՆՋԱՎ։ ՓՊԱԳ։ ԶՄՄ: |
500 ## - GENERAL NOTE | |
General note | Զ Մատ. 300-301, Պատմ. 22-28։ Տ «Բ», 1890, 95։ Գովր. «ՀԱ», 1889, 209-212։ Գալ. «ՀԱ», 1890, 162։ Խ «Ա», 1890, N 2036։ Գալ. «ՀԱ», 1894, 363։ ՏՊ «Բ», 1903, հտ. 5, 204։ Լ Հտ. 1, 14, Ղ Հտ. 1, 1288-1291: Ալ. «Բ», 1913, N 5170։ Գալ. «ՀԱ», 1913, 712-714, 717: Թ 37-39։ ԳԼ 42-44, 74, Ի «ԲՄ», 1964, 275-295, 1967, 183-189։ ԱԼ 14-29, Բ «Ս», 1965, N 3, էջ 86։ ԲԱ «Շող», 1967, N 1, էջ՝ 8-9: |
500 ## - GENERAL NOTE | |
General note | ԾԱՆՈԹ.՝ Հայ հնագույն հրատարակություններից բանասիրության մեջ առաջինը հիշատակվել է Աղթարքը՝ 1865 թ, Ղ. Ալիշանի կողմից («Բազմավեպ», 1865, էջ 221)։ Այնուհետև, Գ. Զարբհանալյանը իր «Հայկ. մատ.» մեջ նկարագրել է Աղթարքը և Ուրբաթագիրքը (վերջինս «Կիպրիանոս» վերնագրով). Ուրբաթագրքի մասին գրված է, «Անթվական ամենահին տպագրություն, առանց նշանակության տեղվո, քաղաքի և հրատարակչի»։ Առաջին անգամ Գ Գովրիկյանը 1889թ. նկարագրելով Հակոբ Մեղապարտի Պարզատումարը, նրա տպագրության թվականը համարեց 1512ը՝ հենվելով բնագրի սկզբում նշված օրացուցային 961 թվականի վրա («Հանդէս ամս.», 1889, էջ 209-212)։ Գ. Գալեմքյարյանը, ամփոփելով հնագույն հրատարակությունների մասին եղած նյութերը, ամենահին հրատարակությունը համարեց Պարզատումարն այն նկատառումով, որ Ուրբաթագիրքն սկսվում է զարդագրով, իսկ Պարզատումարը՝ սովորական երկաթագրով («Հանդէս ամս.», 1890, էջ 161-163)։ Հետագայում հայտնաբերվեցին Հակոբի տպագրած Տաղարանն ու Պատարագատետրը: Վերջինս Հակոբ Մեղապարտի հրատարակած գրքերից միակն է, որ ունի հիշատակարան, որտեղ նշված է գրքի տպագրության թվականը՝ 1513, վայրը՝ Վենետիկ և տպագրիչի անունը՝ Հակոբ։ Տ. Պալյանը, հիմնվելով Գ. Գալեմքյարյանի վերոհիշյալ կարծիքի վրա, կազմեց Հակոբի այդ գրքերի ցուցակը («Հանդէս ամս.», 1894, էջ 360-361), ըստ հրատարակման հերթականության՝ առաջին՝ Պարզատումար-1512, երկրորդ՝ Պատարագատետր, այնուհետև՝ Ուրբաթագիրք, Տաղարան և Աղթարք (մնացած չորսը 1513թ.)։ Հայ հնագույն հրատարակությունների տպագրության այս ժամանակագրությունը ընդունվեց և դարձավ ավանդական՝ տեղ գտնելով հետագա շատ ուսումնասիրությունների մեջ։ Ռ. Իշխանյանը գտնում է («Բանբեր մատենադարանի», 1964, N 7, էջ 275295, և N 8, էջ 183-189), որ Հակոբ Մեղապարտի անունով հայտնի, մեզ հասած հնագույն հրատարակություններից առաջինը տպագրվել է ոչ թե Պարզատումարը, այլ Ուրբաթագիրքը, և որ Պարզատումարի սկզբում զարդագրի բացակայությունը պայմանավորված է միայն այն բանով, որ նրանում գլխատառ Ա-ն ոչ թե տառի, այլ թվանշանի դեր է կատարում, իսկ Հակոբ Մեղապարտի գրքերում թվանշանները, որպես կանոն, զարդագրով չեն տպագրված։ Հնագույն այս հրատարակությունների մեջ էջախորագրերի համար օգտագործված են տարբեր ոճի գծագրություններ ունեցող շրջանակների երեք խմբեր՝ Ուրբաթագրքի մեջ գործածված է շրջանակների մի խումբը միայն, որն առկա է նաև Աղթարքում, սակայն մի շարք նկատելի վնասվածքներով: Աղթարքի մեջ գործածված է շրջանակների երկու խումբ, որոնք կան նաև Պարզատումարի և Տաղարանի մեջ, ընդ որում, այս վերջիններում չկան Ուրբաթագրքի մեջ գործածված շրջանակները։ Բացի դրանից, Պարզատումարի շրջանակները անվնաս են Աղթարքում, մասամբ վնասված՝ Պատարագատետրում և ավելի վնասված՝ Տաղարանում։ Երուսաղեմից ստացված Պատարագատետրի ամբողջական մանրաժապավենը պարզ դարձրեց, որ այդ գրքում, ինչպես և Աղթարքում օգտագործված են թե՛ Ուրբաթագրքի 8 և թե՛ Պարզատումարի 16 շրջանակները, ընդ որում, Ուրբաթագրքի մի քանի շրջանակներ այստեղ ավելի քիչ են վնասված, քան Աղթարքում։ Դրանից էլ պարզ դարձավ, որ Պատարագատետրը Աղթարքից առաջ է տպագրվել։ Ըստ այդմ էլ որոշվեց մեզ հասած հայկական հնագույն հրատարակությունների տպագրման հաջորդականությունը՝ Ուրբաթագիրք, Պատարագատետր, Աղթարք, Պարզատումար, Տաղարան։ Ուրբաթագրքի մեջ կա մի հավելյալ մամուլ՝ Վասն գանի վերնագրով, համարակալված՝ ԳԳ: Գրքի տարբեր օրինակներում այն տեղադրված է տարբեր մամուլների միջև (Հանր. գրադարանի օրինակում՝ զ և է մամուլների միջև է)։ |
500 ## - GENERAL NOTE | |
General note | Գիրքը թվայնացվել է Հայաստանի ազգային գրադարանում: |
501 ## - WITH NOTE | |
With note | |
505 #0 - FORMATTED CONTENTS NOTE | |
Formatted contents note | ԲՈՎԱՆԴ.՝ Ուրբաթ աւր. կամ չորեք շաբթի. տանին զհիվանդն ի դուռն եկեղեցոյն: Ա մամուլի 3-րդ էջից մինչև Բ մամուլի 5-րդ էջը:-Երդումն և բժշկութիւն յոգոյ և մարմնոյ: Բ մամուլի 5-րդ էջից մինչև Գ մամուլի 6-րդ էջը: - Եւ ասէ սաղմոս տէր մի սրտմտութեամբ և ապա կարդայ: Աւետարան Մաթէոս: Գ մամուլի 7-16-րդ էջերում: - Աղաւթ սրբոյն Կիպրիանոսի. Զոր ասացեալ է վասն դիւաց. եւ կախարդաց. և աղանդաւց: Դ մամուլի 1-6-րդ էջերում : - Պատմութիւն Յուստիանէ կուս: Դ մամուլի 6-12-րդ էջերում: - Մաղթանք առ ամենասուրբսն աստուծոյ: Դ մամուլի 12-րդ էջից մինչև Ե մամուլի 7-րդ էջը: -Աղօթք սրբոյն Գրիգորի Նարեկացոյն: Ե մամուլի 7-10-րդ էջերում:- Աղաւթ պահպանութեան: Ե մամուլի 10-11-րդ էջերում: - Աւետարան ըստ Մատթեոս: Ե մամուլի 11-13-րդ էջերում: - Աւետարան ըստ Մարկոս: Ե մամուլի 14-16-րդ էջերում: - Աւետարան ըստ Ղուկաս: Ե մամուլի 16-րդ էջից մինչև Զ մամուլի 3-րդ էջը: - Աւետարան ըստ Յօհան: Զ մամուլի 3-7-րդ էջերում: - Աղօթք սրբոյն Փոկասու հայրապետին: Զ մամուլի 8-16-րդ էջերում: - Գիր ամենայն ցէղ Գանի: ԳԳ մամուլի 1-13-րդ էջերում: - Մաղթանք առ սքանչելագործ սուրբ նշանսն քրիստոսի աստուծոյ մերոյ: ԳԳ մամուլի 14-16-րդ էջերում: - Գիր աւձահարի: է մամուլի 2-8-րդ էջերում: - Գիր չար Ակին: Է մամուլի 9-րդ էջում: - Ցանկ: Է մամուլի 10-րդ էջում: |
546 ## - LANGUAGE NOTE | |
Language note | Գրաբար |
650 #0 - SUBJECT ADDED ENTRY--TOPICAL TERM | |
Topical term or geographic name as entry element | Միջնադարյան բժշկարան |
9 (RLIN) | 33608 |
650 #0 - SUBJECT ADDED ENTRY--TOPICAL TERM | |
Topical term or geographic name as entry element | Աղոթքներ |
9 (RLIN) | 33609 |
650 #0 - SUBJECT ADDED ENTRY--TOPICAL TERM | |
Topical term or geographic name as entry element | Հայ հնատիպ գիրք |
9 (RLIN) | 33622 |
650 #4 - SUBJECT ADDED ENTRY--TOPICAL TERM | |
Topical term or geographic name as entry element | 16-րդ դար |
9 (RLIN) | 39554 |
651 #4 - SUBJECT ADDED ENTRY--GEOGRAPHIC NAME | |
Geographic name | Վենետիկ |
9 (RLIN) | 40099 |
651 #4 - SUBJECT ADDED ENTRY--GEOGRAPHIC NAME | |
Geographic name | Իտալիա |
9 (RLIN) | 43300 |
653 ## - INDEX TERM--UNCONTROLLED | |
Uncontrolled term | ՀԱԳ |
856 41 - ELECTRONIC LOCATION AND ACCESS | |
Uniform Resource Identifier | http://haygirk.nla.am/upload/1512-1940/1512-1800/urbatagirq.pdf |
Link text | Կարդալ առցանց |
942 ## - ADDED ENTRY ELEMENTS (KOHA) | |
Source of classification or shelving scheme | |
Koha item type | Books |
998 ## - LOCAL CONTROL INFORMATION (RLIN) | |
Cataloger's initials, CIN (RLIN) | MG |
Withdrawn status | Lost status | Source of classification or shelving scheme | Damaged status | Not for loan | Permanent Location | Current Location | Date acquired | Date last seen | Price effective from | Koha item type |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
National Library of Armenia | National Library of Armenia | 2022-09-26 | 2022-09-26 | 2022-09-26 | Books |