serun
ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book

Armenian Book Banner

Խօջիջանեան, Ջնթլում Աւետ

Ժամագիրք համառօտ վասն մանկանց / Աշխատասիրութեամբ Ջնթլում Աւետ Խօջիջանեան կոչեցելոյ. - Ի Կալկաթայ : Ի Տպարանի Աւետ Ջընթլումեանի, 1812. - 4 չհամարակալված, 386 էջ : նկար ; 16 սմ.

Շարվածքը՝ 6,5x12 սմ: Սկզբի չհամարակալված էջերում հետևյալ հիշատակարանն է. «...յանձն առի անձամբ իմով զչարչարանս յանձին կրել՝ և հաստատել զտպարանս Հայոց՝ ի պարծանս ազգիս իմոյ, թէպէտ չարչարանս բազում լինելոյ՝ երբեմն ստրջանայի. բայց պտուղն նորին տեսանելով ցնծայր սիրտն իմ» Նախ տպեցի զԱյբուբենարանն՝ յետ այնու օժանդակութեամբ և ի թախանձմանէ բարեսէր արանցս այսոցիկ ազնուաց՝ զորոց անունքն դրոշմեալ են ի ներքոյ, տպեցի Ազդարարն Տարեկան տօնացուցն, Պատմութիւն սրբոյն Յոհաննու Ոսկեբերանին՝ յուսկ յետոյ Ժամագիրքս ոչ որպէս յառաջն կայր որ տպագրեցեալ էր ի քաղաքին Կոստանդնուպօլսոյ, այլ այս վասն մանկանց։ Նաև եդի զԴանիէլին, և Թուղթք սրբոյն Պօղոսի առաքելոյն, զոր յաւուր ծննդեանն և Յարութեան տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ընթեռնուն մանկունքն ի յեկեղեցւոջն, և ոչ եդի զայն զոր վայելէ քահանայիցն ասել, վասն զի Ժամագիրքս այս վասն մանկանց ընթեռնելոյ տպեցի սակս որոյ խնդրեմ թարց մեղադրելոյ ունիլ զիս»։
Այնուհետև բերվում է գրքերի տպագրության ծախսերը հոգացողների ցուցակը։ Վերջում ստորագրությունն է՝ «Ամենից նուաստ խոնարհ ծառայ Ջընթլում Աւետեան, վերատեսուչ տպարանիս»: Էջերի քանակը ստույգ չէ։ Գիրքը ընդհատվում է 384 էջում։ Թեև այդ էջի վերջում ունի «վերջ» բառը, բայց ունի նաև «Ցանկ» հիշագիրը, որից հետևում է, որ նրանից հետո ցանկն է՝ 2 կամ 4 էջ: Գրքում բացակա են էջ՝ 1, 2, 113-124: Մ 22264:
Շ «ԲՄ»1960, N 5, էջ 522-523: Գիրքը թվայնացվել է Հայաստանի ազգային գրադարանում:


Գրաբար


Ժամագիրք


Կալկաթա
Հնդկաստան

ՀԱԳ

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72
Հետադարձ կապ