serun
ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book
Մեկնութիւն ահաւոր խորհրդոյ սրբոյ պատարագին / Արտահանեալ ՚ի մեկնութեանց Խոսրովու Անձևացեաց եպիս. և Ներսեսի Լամբրոցւոյ՝ վերատեսչին Տասրոնի՝ կարճելով և պարզաբանելով Յոհաննու Արճիշեցւոյ. - Կալկաթա : տպ. Մարդասիրական ճեմարանի, 1830. - 156, 8, 2 չհամարակալած էջ ; 22 սմ.

Շարվածքը՝ 9,7x17 սմ: Ի լոյս ընծայեալ պարոն Յովհաննէս Ավդալեանց։ 3-4 էջերում՝ հրատարակչի ընծայականը Ջուղայի Ամենափրկիչ վանքի վարդապետ «Գերամեծար տեառն Գրիգորի», ուր ասվում է. «Հաճեցայք սիրողապէս սատար լինել աշխատանացս ի տպագրութեան այսր մատենի և բարձրապատիւ արտոնութեամբ և ձերովսան հանգանակութեամբ ծախուց նորին», իսկ 156-րդ էջում Հովհաննես Ավդալյանցի ստորագրութեամբ հետևյալ ծանոթությունն է. «...Ի տպագրութեան մատենիս փոյթ յանձին կալայ ըստ ճիշդ կանովնաց յարմարագրութեան զկետադրութիւնն կարգել, ուստի թափուր էր օրինակն տպագրեալ ի Կոստանդնուպօլիս յութևտասներորդում օգոստոսի յամի տեառն 1799։ Յորմէ և ի լոյս հանի զայս տպագրութիւն՝ ափսոսալով զի չունէի ի ձեռին գրչագիր օրինակ ինչ՝ որոյ ընդ տպագրելոյն համեմատութեամբ հնար լինէր զամենայնն ուղիղ տրամադրել. և եթէ պատահէր վրիպակ ինչ գրչի՝ զնոյնն որոշել։
Երեք հարիւր օրինակք այսր մատանի տպագրեցան, զի նոքօք հնար լիցի զիջուցանել զծարաւ հոգւոց որոց ի Հնդիկս կան մերազնեայք, և որոց ի Ջուղայ բնակին որդիք նորոյս Սիովնի»։ Հանրային գրադարանի օրինակի սկզբի պահպանակի վրա պատմական դեպքերի ձեռագիր հիշատակութիւններ կան. ինչպես. «Ի ՌՃՀԲ թւվին Հայոց (1723) թագաւորն Օսմանցւոց Սուլթան Ահմէտն էառ զԹիֆլիս», «ՌՃՀԳ թւին Հայոց (1724) յիշեալ սուլթանն սրով առեալ է զԵրևան, և գերեաց զբովանդակ գիւղորայսն զազգս Հայոց»։ ՀԱԳ 1051-ԱՀ (Գրքում բացակայում են 142, 143, 146, 147 էջերը): ՀԳ 3584, Մ։
Զ Մատ. 71։ Ղ. 2. 68։ Գիրքը թվայնացվել է Հայաստանի ազգային գրադարանում:


Քրիստոնեություն
Ծեսեր և արարողություններ


Կալկաթա
Հնդկաստան

ՀԱԳ

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72
Հետադարձ կապ