serun
ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book
Դուռն քերականութեան Հայկազնեան լեզուի. - Ի Վենետիկ : Ի Տպարանի Սրբոյն Ղազարու, 1833. - 130, 2 չհամարակալած էջ.

Շարվածքը՝ 11x7 սմ: Հեղինակի անունը գրքում չի նշված: Ըստ մատենագիտական աղբյուրների՝ Եդուարդ Հյուրմյուզյանինն է: Առաջաբանում ասվում է. «Թէպէտ գրաբառ սորվել ուզողին քերականութիւն պակաս չէ, բայց շատերը կան, որ խիստ խորունկ սորվիլ չեն ուզեր, հապա այնչափ, որ գրաբառ հասկընան ու պարզ կերպով շարադրեն: Ասանկները տեսնելով եղած քերականութիւններուն մեծութիւնը ու երկան բարակ մեկնած կանոնները, կը յուսահատին ու սիրտերնին առաջ չերթարգրաբառ սովորելու: Անոր համար Հ. Միքայէլ վարդապետ Չամչեան, որ մեր ազգի մէջը առաջին կարգաւորեալ քերականութիւն շինողը եղաւ, գիտնալով ասոր հարկաւոր ըլլալն ալ՝ սկսաւ համառօտիկ քերականութիւն մը շինելու, բայց չիկրցաւ լըմընցընել, մահը վրայ հասնելով: Ուստի հիմայ մենք իրեն մտածածը ընելով, աս կարճ քերակաութիւնը շինեցինք՝ իր շինած մեծին կարգովը ու պարզ ոճովը: Թէ որ աւելի բան մըն ալ կար գիտնալու Հ. Գաբրիէլ Աւետիքեան վարդապետին քերականութեանը մէջը, կամ աւելի դիւրութիւն մըն ալ կրնար ըլլալ սովորողին նէ, աւելցուցինք...»: ՀԳ 1201, Մ, ԼՀԳ։
Զ Մատ. 160։ Ղ. 1. 1602։ Գիրքը թվայնացվել է Հայաստանի ազգային գրադարանում:


Գրաբար:


Հայոց լեզու--Քերականություն


Վենետիկ
Իտալիա

ՀԱԳ

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72
Հետադարձ կապ