Գրիգոր Նարեկացի, 940-1003
Գիրք աղօթից սրբոյն Գրիգորի Նարեկացւոյ հոգեկիր հռետորի : Բաշխեալ յիննսուն և հինգ բանս հոգեսուն մաղթանաց / Գրիգոր Նարեկացի. - Կ. Պոլիս : ի տպարանս արապեան Պօղոսի ապուչեխցւոյ, և երից որդւոց իմոց՝ Աստուածատրոյ Գէորգայ և Գալուստի: …որ ի Քյուրքճի խանն և կամ ի միջագյուղն, 1822. - 488 էջ ; 11 սմ.
Շարվածքը՝ 6,1x9,5 սմ: Այն հանգամանքը, որ Արապյանների տպագրած գրքերի վրա Կ. Պոլսի կողքին դրվում է նաև թաղամասերի անունները՝ մերթ Քյուրքճի խան, մերթ էլ Օրթագյուղ (կամ Միջագյուղ), զանազան բացատրությունների տեղիք է տվել: Արապյանների տպագրած գրքերի տիտղոսաթերթերի տվյալները համեմատելով պարզվեց հետևյալը.
Մինչև 1820 թվականը Արապյանի տպագրած համարյա բոլոր գրքերի տիտղոսաթերթերում Կ. Պոլսի հետ նշվում է՝<<Ի Քիւրքճի խանն>>։ 1821 թվականին Արապյանի տպարանում լույս չի տեսել ոչ մի գիրք։ Ըստ երևույթին այդ տարի նա զբաղված է եղել Օրթագյուղում նոր տպարան հիմնելու գործով: Մատյան ողբերգության ներկա հրատարակության տիտղոսաթերթում առաջին անգամ Քյուրքճի խանի հետ հիշատակվում է նաև Միջագյուղը (Օրթագյուղ)։ Դրանից հետո Արապյանների տպագրած գրքերում Քյուրքճի խենը շատ քիչ է հիշատակվում (օրինակ, 1826 թ. Նարեկի տիտղոսաթերթում՝ «Ի Քիւրքճի խանն և կամ Միջագյուղն»): Սովորաբար գրքերի տիտղոսաթերթերում Կ. Պոլսի կողքին նշվում է Օրթագյուղը: Տպարանը կոչվում է կամ միայն Պողոս Արապյանի անունով և կամ Պողոսի և իր որդիների անունով՝ «Ի տպարանի Արապեան Պօղոսի Ապուչեխցւոյ և երից որդւոց իմոց՝ Աստուածատրոյ, Գէորգայ և Գալուստի»։ Գ. Լևոնյանի կարծիքով 1820 թ. մինչև 1835 թ. (Պողոս Արապյանի մահվան տարին), Արապյանները ունեցել են երկու տպարան՝ Քյուրքճի խանի տպարանը՝ որդիների անունով և Օրթագյուղի տպարանը՝ Պողոս Արապյանի անունով. («Հայ գիրքը և տպագրության արվեստը», էջ 177)։
Իրականում Արապյաններն ունեցել են մեկ տպարան և հայր ու որդիներ միշտ գործել են միասին։ 1820-ական թվականներին Քյուրքճի խանի տպարանը դեռևս վերջնականապես չի փակվել և այնտեղ կատարվել են տպագրության հետ կապված զանազան աշխատանքներ։ 1822 թ. Սաղմոսի տիտղոսաթերթում պարզ ասված է. «Ի տպարանի չորից ընկերացս՝ Արապեան Պօղոսի Ապուչեխցւոյ և երից որդւոց իմոց՝ Աստուածատրոյ, Գէորգայ և Գալուստի: …Որ ի Քյուրքճի խանն և կամ ի Միջագյուղն»: ՀԳ 1722:
Ղ. 1. 493։ Թ 65, 70: Գիրքը թվայնացվել է Հայաստանի ազգային գրադարանում:
Աղոթքներ
Աղոթագրքեր
Հայ միջնադարյան պոեզիա
Ստամբուլ
Թուրքիա
ՀԱԳ