serun
ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book
Չերքէզեանց, Յովսէփ

Սկզբունք քրիստոնէական վարդապետութեան կամ համառօտութիւն սրբազան պատմութեան և կրօնագիտութեան / Յովսէփ Տէր-Զաքարեան Չերքէզեանց. - Ի Մոսկով : Ի Տպագրատան Հայկական Ճեմարանի Տեարց Լազարեանց, 1833. - 103 էջ : նկար ; 17,5 սմ.

Շարվածքը՝ 8,2x13,5 սմ: Իբրև զարդի ծնեալ մանկունս խօսունս, և անխարդախ կաթին փափագիցիք, զի նովաւ աճիցէք ի փրկութիւն։ 1. պետրոս. բ. բ։ Հեղինակի անունը նշված է ընծայականի տակ, 8-րդ էջում. «Յովսէփ Տէր-Զաքարեան Չերքէզեանց»։ ՀԳ 3543, Մ, ԳԱԹ, ՄԼԳ, ԼՀԳ։
Զ Մատ. 320, 620, 621-622։ Թ 180։ Տիտղոսաթերթի դարձերեսում տպագրված է Ներսես Աշտարակեցու «Արտոնագիրը»՝ գիրքը լույս ընծայելու վերաբերյալ. «Զայս համառօտութիւն պատմութեանց Աստուածաշունչ սուրբ գրոց գալով համաձայն ընդարձակ բնագրին՝ հրաման տամ տպելոյ։ Վիճակաւոր արքեպիսկոպոս Հայոց Ներսէս»։
Զարբհանալյանը ունի այս գրքի նկարագրությունը, բայց թյուրիմացաբար Օգոստյան Սեմենի տպարանի հրատարակություն է համարում (Մատ. էջ 621-622)։ Այս նույն գիրքը նա հիշատակել է իր «Մատենագիտության» երկու այլ էջերում ևս. էջ 320-ում հետևյալ աղավաղված վերնագրով. «Համառօտ վարդապետութիւն ուղղափառութեան կամ Համառօտութիւն սրբազան պատմութեան և կրօնագիտութեան։ Ի Մոսկով ի տպ. Արևելեան ճեմարանի Տեարց Լազարեանց, 1833»։ Եվ էջ 620-ում. առանց տպարանի հիշատակության. «Սկզբունք Քրիստոնէական վարդապետութեան։ Մոսկով, 1833»։ Գիրքը թվայնացվել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանում:


Գրաբար


Աստվածաշունչ --Սերտողություն


Մոսկվա
Ռուսաստան

ՀԱԳ


Աստվածաշնչյան պատմություններ

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72
Հետադարձ կապ