serun
ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book
Ինճիճեան, Ղուկաս, 1758-1833

Դարապատում... որ է Աշխարհամար կամ Ընդհանուր Պատմութիւն : Քաղաքական, Եկեղեցական, Ուսումնական, և Արուեստական : Դարուց ի դարս բաժանեալ : Դար ութուտասաներորդ 1750 - 1757 : Հատոր Ա. / Տեառն Հ. Ղուկասու Վարդապետի Ինճիճեան ի Միաբանութենէ Մխիթարեան. - Ի Վէնէտիկ : Ի Վանս Սրբոյն Ղազարու, 1824. - 435 էջ ; 18,5 սմ. - Ընդհանուր Պատմութիւն .

Շարվածքը՝ 7,6x14,5 սմ: Այս մյուս գրքերի տիտղոսաթերթերում հատորները չեն նշված. դրանք ցույց են տրված կազմերի կռնակների վրա: Կազմարարները գիրքը համարել են ութհատորյա, որովհետև ութ գիրք է։ Բայց իրականում, ըստ տիտղոսաթերթերի տվյալների և գրքի բաժանումների, յոթ հատոր է: Վերջին յոթերորդ հատորը ունի Ա և Բ մասեր: Բ մասը ինքնուրույն տիտղոսաթերթ չունի և միայն շապկի վրա նշված է. «Վերջին հատորոյ մասն երկրորդ»:
Յոթնհատորյա այս աշխատությունը լույս է տեսել 1824-1828 թթ. և ընդգրկում է 1750-1800 թվականների՝ աշխարհի բոլոր երկրների պատմությունը։ Հեղինակը ոչ թե մի որևէ երկրի ամբողջ 50-ամյա պատմությունը ներկայացնում և հետո է անցնում մի այլ երկրի, այլ աշխարհի երկրների պատմությունը շարադրում է ըստ ժամանակահատվածների։ Օրինակ՝ Ա հատորում շարադրված է 1750-1757 թթ. ընդհանուր պատմությունը, Բ հատորում՝ 1757-1768 և այլն։
Ավելորդ մանրամասնությունից խուսափելու համար հետագա հատորների բովանդակությունը չենք դրել, քանի որ տիտղոսաթերթում նշված է, թե որ շրջանն է ընդգրկում յուրաքանչյուր հատորը։ Յոթերորդ հատորի Ա և Բ գրքերում ժամանակի երևելի մարդկանց կենսագրություններն են և տեղեկություններ համալսարանների, աստղադիտարանների մասին: ՀԳ 2217, Մ, ԳԱԹ Ազատյանի ֆ.:
Զ Մատ. 153։ Ղ. 898-899: Գիրքը թվայնացվել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանում:


Համաշխարհային պատմություն


Վենետիկ
Իտալիա

ՀԱԳ

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72
Հետադարձ կապ