serun
ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book

Armenian Book Banner

Գրաբարը՝ որպես արդի արևելահայերենի բառապաշարի հարստացման և տերմինաշինության աղբյուր / Ա. Աբաջյան, Ն. Դիլբարյան, Ա. Յուզբաշյան, Ս. Կարապետյան ; Խմբ.՝ Գ. Մխիթարյան ; Երևանի պետական համալսարան. - Երևան ։ ԵՊՀ հրատ., 2024. - 400 էջ.

Տողատակերում ՝ մատենագիտական ծանոթագրություններ :

Մենագրության մեջ ընդգրկված են 12 հեղինակ և աղբյուր՝ աստվածաշնչյան թարգմանությունից մինչև քերթողահայր Մ. Խորենացի, մինչև Գ. Նարեկացի և Խ․ Աբովյան՝ ըստ էության, գրաբարի ամենաճոխ, ամենադասական և ամենաօրինակելի բնագրերը։ Ընտրված երկերում գրաբարյան բառապաշարը ուսումնասիրված է բազմակողմ հարցադրումներով՝ և իմաստային, և՛ բառակազմական կաղապարների, և՛ ստեղծված նորաբանությունների և այլն։ Աշխատության տարբեր գլուխներում ներկայացված են գրաբարի բառապաշարի` տերմինային արժեք ունեցող միավորները՝ իրենց բառարանային արժեքով. խոսքում դրանց կիրառությունները հասկանալու համար հեղինակները ներկայացրել են այդ բառերը բնագրային նախադասություններով՝ անհրաժեշտության դեպքում անդրադառնալով նաև դրանց բազմիմաստությանը։

978-5-8084-2674-0


Հայոց լեզու (Գրաբար)
Հայոց լեզու--Բառապաշար

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72
Հետադարձ կապ