serun
ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book

Armenian Book Banner

Խաժակյան, Մարիամ Գարեգինի

Խոսքի իմաստավորումը առոգանության միջոցով / Մ. Խաժակյան ; Խմբ.՝ Ս. Ք. Գասպարյան ; Երևանի պետական համալսարան. - Երևան ։ ԵՊՀ հրատ., 2023. - 226 էջ.

Գրակ. ցանկ՝ էջ 204-225 ։

ույն մենագրությունը նվիրված է առոգանության անգնահատելի դերի քննությանը հաղորդակցության մեկնաբանության մեջ: Ուսումնասիրության առարկան գիտական, հրապարակախոսական և գեղարվեստական գործառական ոճերը ներկայացնող մենախոսական տեքստատեսակներում (դասախոսություն, քաղաքական ելույթ, դրամա) առոգանության դրսևորման առանձնահատկություններն են, առոգանության միջոցով ներգործման մեխանիզմների վերհանումը, քողարկված իմաստների բացահայտումը, որոնք էլ ապահովում են արդյունավետ հաղորդակցում, երևույթ, որին առանձնահատուկ կարևորություն է տրվում արդի ժամանակաշրջանում խոսքային հաղորդակցման ամենատարբեր ոլորտներում, քանի որ առոգանության շնորհիվ ուղերձն առավել ամբողջական տեսք է ստանում ընկալման մակարդակում:

Ուսումնասիրության արդյունքները կարող են կիրառվել այնպիսի տեսական դասընթացներում, որոնցում կարևորվում է ներգործումը հասցեատիրոջ վրա (տեսական հնչյունաբանություն, գործառական ոճագիտություն, հոգելեզվաբանություն), ինչպես նաև ընդգրկվել անգլերենի գործնական ուսուցման դասընթացներում՝ հետաքրքրություն առաջացնելով ասպիրանտների, երիտասարդ հետազոտողների, ուսանողների լայն շրջանում:

978-5-8084-2626-9


Խոսք
Առոգանություն

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72
Հետադարձ կապ